ՄԱՐԶԱԿԱՆ- Օլիմպիադա 2012
ՎԱՀԷ ՄԵՍՐՈՊԵԱՆ
Շուտով Լոնդոնում՝ Յուլիսի 27ին կը մեկնարկի տարուայ խոշորագոյն մարզական միջոցառումը, որն անցկացւում է չորս տարին մէկ ամգամ:
Օլիմպիական խաղերի անցկացման վերաբերեալ պահպանուած փաստաթղթում նշւում է, որ այն անց է կացուել Յունաստանում՝ մթա (մեր թուարկութենէն առաջ-Խմբ.) 776թ. Հերակլեսի կողմից, սակայն յայտնի է, որ դրանից առաջ էլ են անցկացուել նմանատիպ խաղեր: Օլիմպիական խաղերի անցկացման ժամանակ յայտարարւում էր հրադադար բայց յայտնի է, որ այն բազմաթիւ անգամ խախտուել է:
Քրիստոնէութեան տարածումից յետոյ, Հռոմէական կայսրութիւնում Օլիմպիական խաղերն անուանուեցին հեթանոսական մնացորդներ եւ արգելուեցին մեր թուարկութեան 394 թուականին Ֆէօդոս I կայսրի կողմից:
Ժամանակակից Օլիմպիական խաղերի իսկական նախորդներն անց են կացուել 1859-1888 թուականներին: Յունաստանում Օլիմպիական խաղերի վերածնման գաղափարը պօէտ (բանաստեղծ-Խմբ.) Պանայոտիս Սուցոսիին է, բայց դրանց կեանք տուեց հասարակական գործիչ Եւանգելիս Զապպասը:
1870-71թթ. Ֆրանս-պրուսական պատերազմում ֆրանսիացիների պարտութիւնը բարոն Պիեռ դէ Կուբերտենի մօտ միտք առաջացրեց Օլիմպիական խաղերի միջոցով (մարզական ասպարէզներում յաջողութիւններով) փոխել ուժերի հաւասարակշռութիւնը: 1894թ. Փարիզի Սորբոն համալսարանում անցկացուած կոնգրեսը հաւանութիւն տուեց բարոն Պիեռ դէ Կուբերտենի գաղափարին եւ որոշուեց I Օլիմպիական խաղերն անցկացնել 1896թ. Աթէնքում: Այս տարի անցկացուելու են թուով XXX ամառային Օլիմպիական խաղերը: Օլիմպիական խաղեր չեն անցկացուել 1916թ. (VI) եւ 1940 ու 1944թթ. (XII եւ XII) I եւ II համաշխարհային պատերազմների պատճառով: 1924թ. անց են կացւում նաեւ ձմեռային Օլիմպիական խաղեր, որոնք տեղի էին ունենում նոյն թուականին, սակայն 1992թ. յետոյ որոշուեց առանձնացնել եւ 2 տարի յետոյ անցկացուեց ձմեռային Օլիմպիական խաղեր, իսկ եւս 2 տարի անց՝ ամառային Օլիմպիական խաղեր: Այժմ պահպանւում է այդ Օլիմպիադաների անցկացման քառամեայ ցիկլը (պարբերականութիւնը-Խմբ.):
Աշխարհի 205 ազգային օլիմպիական կոմիտէներից 79ը մինչեւ այժմ չեն նուաճել ոչ մի մեդալ, դրանցից 63ը նոյնիսկ չեն մասնակցել ոչ մի ձմեռային Օլիմպիական խաղերի, իսկ դրանցից 8ը մասնակցել են միայն մէկ անգամ:
Մեդալ չնուաճած երկրներից են՝ Անդորրան (9 անգամ ամառային, 10 անգամ ձմեռային), Ալբանիան (6, 2), Կիպրոսը (8, 9), Լիբանանը (9, 0), Մոնակոն (18, 8), Մալթան (14, 0), Թուրքմենիան (4, 0), Բոսնիա-Հերցոգովինան (5, 5), հիմնականում աֆրիկեան, կղզային եւ մի քանի լատինամերիկեան երկրներ: Ձեզ եմ ներկայացնում մի քանի առաջատար երկրների մարզիկների կողմից նուաճած օլիմպիական մեդալների աղիւսակը՝
Փակագծերում՝ ԽՍՀՄ կազմում հայ մարզիկների (առանց Իգոր Նովիկովի եւ Ֆաինա Մելնիկի) շահած մեդալներն են:
Աղիւսակը նայելով երեւում է, թէ ինչ մեծ ներուժ ունէին ԳԴՀի (Գերմանիոյ Դաշնակցային Հանրապետութիւն-Արեւելեան Գերմանիա-Խմբ.) մարզիկները: Համեմատութեան համար ներկայացուած են Ֆինլանդիայի, Նորվեգիայի եւ Աւստրիայի յատկապէս ձմեռային օլիմպիադաներում նրանց մարզիկների կողմից նուաճուած մեդալների քանակը: Իսկ ՀՀ մարզիկները մասնակցել են 4 ամառային Օլիմպիական խաղերի եւ նուաճել 1 ոսկէ, 1 արծաթէ, 7 բրոնզէ մեդալ: 5 ձմեռային Օլիմպիական խաղերում ոչ մի մեդալ չենք շահել: Մեր վայ հարեւանները նոյնքան մասնակցութիւնից (4 ձմեռային) շահել են համապատասխանաբար 4-3-9 մեդալներ, իսկ Վրաստանի մարզիկները՝ 5-2-11 մեդալներ: Ստացւում է, որ մեր մարզիկները 4ական մեդալ են շահել ծանրամարտում եւ ըմբշամարտում, եւս մէկ մեդալ՝ բռնցքամարտում:
Օլիմպիական խաղերն աւելի յաճախ անց են կացուել ԱՄՆում՝ 8 անգամ (4 անգամ ամառային եւ 4 անգամ ձմեռային), Ֆրանսիայում՝ 5 անգամ (2 եւ 3): Ընդհանրապէս, 21 երկիր է իրաւունք ստացել անցկացնելու Օլիմպիադաներ, ընդ որում՝ 18 երկրում անցկացուել են ամառային, իսկ 11 երկրում՝ ձմեռային Օլիմպիական խաղեր:
Քաղաքների մէջ Օլիմպիադա անցկացնելու առաջնութիւնը Լոնդոնինն է: Լոնդոնում անցկացւում է III անգամ եւ մէկ անգամ էլ՝ 1944թ. չի անցկացուել: 2 անգամ այդ իրաւունքը նուաճել են Լոս Անջելեսը, Փարիզը եւ Աթէնքը, իսկ ձմեռային Օլիմպիադաներում՝ Սանկտ-Մորիցը, Ինսբրուկը եւ Լէյկ-Պլեսիդը: Օլիմպիադաներ անցկացնելու իրաւունք են ստացել 41 քաղաքներ՝ 22 ամառային եւ 19 ձմեռային խաղերի համար:
1960թ. անց են կացւում նաեւ ամառային Պարաօլիմպիկ (հաշմանդամների) խաղեր, իսկ 1976թ. նաեւ՝ ձմեռային, որոնք 1988թ. անցկացւում են նոյն Օլիմպիական մայրաքաղաքներում: 1924թուից անց է կացւում նաեւ Դեֆլիմպիական (խուլերի) համաշխարհային խաղեր, իսկ 1949թ. նաեւ ձմեռային Դեֆլիմպիական խաղեր: 2010թ. մեկնարկեցին ամառային պատանէական, իսկ 2012թ.՝ ձմեռային Օլիմպիական խաղերը:
Օլիմպիական խաղերում ամէնից շատ մասնակցած մարզիկները՝
Օլիմպիական խաղերում բոլորից շատ մեդալներ շահած մարզիկներից են՝
Եւս 7 անգամ մասնակցել են 11 հոգի, իսկ 6 եւ աւելի պակաս, շատ մասնակիցներ կան:
Այս Օլիմպիադիայում Հայաստանի Հանրապետութիւնից մասնակցում են 25 մարզիկներ: Հետաքրքիր է, որ առայժմ հայազգի բոլոր Օլիմպիական չեմպիոնների (ախոյեաններու-Խմբ.) թիւը նոյնպէս 25 է, եթէ չհաշուենք, որ օլիմպիական չեմպիոն է եղել նաեւ Վարազդատ թագաւորը (374-378թթ.): Ուրեմն ցանկանանք, որ մեր Օլիմպիական չեմպիոնների թիւը կրկնապատկուի եւ հայ ազգը հպարտանալու նոր առիթներ ունենայ:










