Յովհաննէս Թումանեանի «Շունն ու Կատուն» Բալլադի Առաջին Հրատարակութեան Էլ. Տարբերակը «iTunes»ում


Armenian iBOOKS նախաձեռնութիւնը ներկայացնում է բացառիկ մի գիրք՝ Յովհաննէս Թումանեանի «Շունն ու Կատուն» բալլադի առաջին հրատարակութեան (1908թ.) էլեկտրոնային տարբերակը նկարազարդ: Այն ներբեռնելու համար անհրաժեշտ է այցելել «Apple» ընկերութեան «iTunes» խանութի «iBooks» բաժին եւ որոնել «The Dog and The Cat», Hovhannes Tumanyan: Սա լաւագոյն նուէր է փոքրիկներին՝ իրենց համար գրաւիչ միջոցով ծանօթանալու հայկական ամենասիրելի ստեղծագործութիւններից մէկին: Յիշեցնենք, որ «Armenian iBOOKS» նախաձեռնութեան շնորհիւ, հայերէն էլեկտրոնային գրքերն արդեն հասանելի են աշխարհասփիւռ հայ ընթերցողին iPhone հեռախօսների, iPad դիւրակիր համակարգիչների, eBook Reader-ների միջոցով: «Armenian iBOOKS»ի շնորհիւ հայ դասական ու ժամանակակից գրողների էլեկտրոնային գրքերը մայրենի լեզուով կարելի է գնել համաշխարհային ամենախոշոր եւ առաջատար առցանց գրախանութներից՝ «iTunes» խանութի «iBooks»ից եւ Google Play-ից:
«Armenian iBOOKS»ն առաջարկում է հայ դասական եւ ժամանակակից գրողների երկու տասնեակից աւելի գիրք, այդ թւում՝ Յակոբ Պարոնեան, Վահան Տէրեան, Եղիշէ Չարենց: Հարկ է նշել, որ գրախանութում առաջարկուող գրքերը բաւական մատչելի են: «Armenian iBOOKS» գրախանութում վաճառուող գրքերի, նոր համալրումների մասին տեղեկութիւններ կարելի է ստանալ, այցելելով՝ http://www.armenianebooks.com/ կայք, կամ՝ Ֆէյսբուք սոցիալական ցանցի՝ «Armenian iBOOKS» անուանումով էջ:

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top