Դոկտոր Ադրինէ Եադեգարեանի Եւ Դոկտոր Ալիս Աբրահամեանի Մանկաբուժարանի Բացման Շքեղ Արարողութիւնը

0121yedigarian

0121yedigarian
Ա. Հ.

«Ասպարէզ».- Անցեալ Հինգշաբթի լոյս տեսած տեղեկագրութենէն թիւրիմացաբար դուրս ձգուած էր նորաբաց կճդրոնի համասեփականատէր տոքթ. Ալիս Աբրահամեանի անունը: Ընթերցողներու եւ տոքթ. Աբրահամեանի ներողամտութիւնը հայցելով՝ կը հրատարակենք սրբագրուած տարբերակը:

Հինգշաբթի, Հոկտեմբեր 10ի երեկոյեան ժամը 5ին, մեծ ընդունելութեամբ, բացումը կատարուեց Central Pediatrics (411 Central Avenue, Suite 130, Glendale, CA 91203), մանկաբուժական նոր կենտրոնի:
2016 թուի Նոր Տարուայ սեմին, տօնական ջերմ մթնոլորտում, երկու երիտասարդ բժշկուհիներ՝ Ադրինէ Եադեգարեանը եւ Ալիս Աբրահամեանը յարգալից ու քաղցր ժպիտով ընդունում էին հիւրերին: Ներկայ էին հայ եւ օտար պաշտօնական դէմքեր, զոյգ բժշկուհիների ծնողները, ընտանեկան պարագաները, երեխաներ, թղթակիցներ եւ հիւանդներ: Շքեղ էր բացման արարողութիւնը ոչ միայն տօնական գեղեցիկ զարդարանքով եւ համեղ EV՛s Kitchen-ի խորտիկների սպասարկութեամբ, այլ շնորհիւ ներկայութեան հրաշք երեխաների, որոնք իրենց քաղցր խաղերով ջերմացնում ու իմաստ էին յաղորդում միջոցառմանը:
Դոկտ. Ադրինէ Եադեգարեանը ծնուել է Նիւ Եորքում ու հասակ է նետել Գլենդելում: Նա իր համալսարանական կրթութիւնը ստացել է UCLA-ում, ապա ընդունուել է Շիկագոյի բժշկական դպրոցը, որից յետոյ, Լոս Անջելեսում իր կրթական հետապնդման փորձառութիւնը ստացել է բնակութեան պաշտօնավայրի մանկապատանեկան հիւանդանոցում (CHLA): Շարունակելով իր ուսումնասիրութիւնը եւ աշխատանքը նոյն հիւանդանոցում, շնորհիւ իր բեղմնաւոր յառաջադիմութեան ու փորձառութեան, նուաճում է վերահսկիչի պաշտօնը ու զուգընթաց՝ հիմնում է Central Pediatrics գրասնեակը:
Մանկաբոյժ Ադրինէ Եադեգարեանը օժտուած է իւրայատուկ բնաւորութեամբ, հոգատար է երեխաների հանդէպ եւ սիրով ու քնքշութեամբ է քննում երեխաներին: Նա ամուսնացած է իրաւաբան Արթին Եադեգարեանի հետ, ունի երկու զաւակներ՝ 20 ամսական Սեբաստեանը եւ 4 ամսական Դիօն: Ինձ համար զարմանալի է, որ այս երիտասարդ աղջնակը ինչպէս է կարողացել թէ՛ իր մասնագիտական ասպարէզում այդքան յառաջադիմութիւն արձանագրել եւ թէ զուգընթաց՝ մայրանալ, ապրի՛ նա:
0121yedigarian1Դոկտ. Ալիս Աբրահամեանը ծնուել է Գերմանիայում եւ հասակ է նետել Սան Ֆերնանդօ Վալիում: Նա իր համալսարանական կրթութիւնը ստացել է UCLA-ում եւ բժշկականը՝ Բոստոնի համալսարանում: Ապա իր կրթական փորձառութիւնը (Residency) ստացել է բնակութեան պաշտօնավայրի Լոս Անջելեսի երեխաների հիւանդանոցում (CHLA): Յետոյ նա ընտրւում է իբրեւ Chif Residents՝ դասաւանդելու, նաեւ վերահսկիչ։ Պաշտօնավայրում զուգահեռ շարունակում է իր կրթութիւնը՝ երեխաների բժշկական բարդոյթների ուսումնասիրութեան վերաբերեալ: Դոկ. Ալիս Աբրահամեանը Բոստոն է մեկնում խորանալու իր մասնագիտութեան մէջ, ուսումնասիրում է անխնամ ու կարիքաւոր երեխաների հարցերը Բոստոնի South End Community Health Center-ում, ուր նաեւ ստեղծում եւ տնօրինում է մի ծրագիր՝ օգնելու երեխաներին ապրելու առողջութեան նպաստող կշիռքով: Ներկայիս դոկ. Ալիս Աբրահամեանը ոգեւորուած համագործակցում եւ մաս է կազմում Central Pediatrics մանկապատանեկան բուժարանին:
Դոկտ. Ադրինէ Եադեգարեանի եւ դոկտ. Ալիս Աբրահամեանի Մանկապատանեկան կենտրոնի բացման արարողողութիւնը հետաքրքիր էր, երբ կարմիր լայն ժապաւէնը կտրեցին զոյգ բժշկուհիները՝ խորհրդանշական մեծ մկրատով: Ապա Գլենդելի քաղաքապէտ Արա Նաջարեանի կողմից քաղաքապետարանի քարտուղար Արտաշէս Քացախեանը քաջալերական ու շնորհաւորական ջերմ խօսքերով բժշկուհիներին յանձնեց մի գնահատագիր: Ելոյթ ունեցաւ նաեւ Գլենդելի Առեւտրական կազմակերպութեան նախագահուհի Judee Kendall-ը, կազմակերպութեան անունից շնորհաւորելով եւ գնահատելով կենտրոնի բացումը, նաեւ ցուցատախտակ յանձնելով: Ներկայ էր նոյն կազմակերպութեան վարչութեան կազմը, նախագահ Kathy Mc Clurre-ը եւ փոխնախագահ Traci Hamilton-ը, քարտուղարը՝ Patrik Ledell:
Մատուցուեց շամպայն, եւ ներկաները բարձր տրամադրութեամբ ու ծափողջոյններով քաջալերեցին ու շնորհաւորեցին Մանկապատանեկան բուժարանի բացումը:
Շնորհաւորում ու յաջողութիւն ենք մաղթում դոկտ. Ադրինէ Եադեգարեանին եւ դոկտ. Ալիս Աբրահամեանին իրենց բժշկական գրասենեակի բացման առիթով եւ նորանոր նուաճումներ ենք սպասում իրենցից՝ մեր հրաշք երեխաների բուժման ասպարէզում:

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top