Հաւրեսքի Հայ Բնակիչների Մասին Ֆիլմը Կը Ցուցադրուի Գլենդելի Միջազգային Կինօփառատօնում

0000Glendale FF

 

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

 

0000Glendale FF

«Հաւրեսք. Սթենդ օն Քարեջ» (Havresc: Stand on Courage) վաւերագրական ֆիլմը պատմում է Իրաքում գտնուող քրիստոնէական գիւղի եւ նրա բնակիչների մասին, ովքեր չեն ենթարկուել «Իսլամական պետութեան» զինեալների սպառնալիքներին՝ դիմակայել են նրանց յարձակումներին ու մնացել իրենց գիւղում: Կինօժապաւէնում ներկայացուած են նաեւ Հաւրեսքի հայ բնակիչները, ովքեր Հայոց Ցեղասպանութիւնը վերապրածների սերունդներն են եւ հրաժարուել են հեռանալ իրենց հողից:

Վերջերս թողարկուած վաւերագրական ժապաւէնը Կալիֆորնիայում առաջին անգամ կը ցուցադրուի Գլենդելի Միջազգային կինօփառատօնում՝ Հոկտեմբերի 1ին, երեկոյեան ժամը 10ին, «Էմ.æի.Էն. Ֆայվ Սթար Սինեմա» կինօթատրոնում: Ֆիլմի յաջորդ ցուցադրութիւնը տեղի կ՛ունենայ Հոկտեմբերի 4ին, նոյն վայրում: Շարժապատկերի տեւողութիւնը 35 րոպէ է: Տոմսերի արժէքն է 15 դոլար:

Առաջին ցուցադրութիւնից երկու ժամ առաջ տեղի է ունենալու նաեւ դրամահաւաք, որի ողջ հասոյթը ուղարկուելու է Հաւրեսքի բնակիչներին՝ դոկտոր Մայքըլ Շմիթի եւ նրա մարդասիրական կազմակերպութեան միջոցով: Դոկտոր Շմիթը, որ հայկական արմատներ ունի, վերջին երեք տարիներին մարդասիրական օգնութիւն է տրամադրում Նինեվեհ Փլէյն շրջանից տեղահանուած քրիստոնեայ բնակիչներին, որոնց թւում՝ հայեր, ասորիներ, եզդիներ: Դրամահաւաքի ընթացքում Մայքըլ Շմիթը կը տեղեկացնի Հաւրեսքի ներկայ վիճակի մասին ու կը պատասխանի հարցերի:

«Հաւրեսք. Սթենդ օն Քարեջ» վաւերագրական շարժապատկերի տոմսերը կարելի է ձեռք բերել նաեւ առցանց՝ http://goo.gl/yImtwt:

Նշենք, որ Գլենդելի Միջազգային կինօփառատօնի միւս ֆիլմերը եւս կը ցուցադրուեն «Էմ.æի.Էն. Ֆայվ Սթար Սինեմա»ում: (MGN Five Star Cinema, 128 N. Maryland Ave., Glendale, CA 91206)։ Ֆիլմից հատուածներ դիտէք այստեղ՝ https://www.youtube.com/watch?v=iLSD0QfMV8E

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

One Comment;

  1. Vanessa Kachadurian said:

    Thanks you – shad merci. Hope to see you all please pre pay your tickets online or call the theater.

*

Top