ԱՌՕՐԵԱՅ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԻՑ- Թրքուհին

1107karinederkevorkian

ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ

 

1107karinederkevorkianՈւղիղ քառասուն տարի, Սփիւռքում մեր կեցութեան ընթացքում, ունէինք հետեւեալ դիտարկումը. երբ հայկական որեւէ միութիւն, կազմակերպութիւն, կուսակցութիւն ունենում էր իր հիւրը՝ հայրենիքից, ընդունում էր նրան որպէս սեփականութիւն, եւ հիւրընկալի առանցքի շուրջ էր դառնում հիւրի շրջագայութիւնը: Դա յատկապէս զգալի էր Հայաստանի խորհրդային տարիներին, երբ կային պատկանելիութեան խիստ սահմաններ:

Այժմ տարբե՛ր է: Հիւրն իրաւունք ունի այցելելու ամէն տեղ, եթէ հրաւիրողը տուել է նրան այդ ազատութիւնը։

Մեզ համար շատ հետաքրքրական է Լարք երաժշտական ընկերակցութեան վերաբերմունքը՝ հէնց իր հրաւէրով, իր նիւթական ներդրումով, իր կազմակերպած միջոցառման համար ժամանած հիւրերի նկատմամբ: Նրանք կարողանում են ծրագրուած նպատակն իրագործել եւ առաւել՝ անել այն ամէնը, ինչ կարելի է իրենց այստեղ գտնուելու ընթացքում. ունենալ հանդիպումներ, մեկնել համերգների այլ քաղաքներ, շփուել տեղի մասնագէտների հետ եւ այլն։

Ժամանել է հայրենի անուանի դաշնակահարուհին: Բոլորս փորձում ենք հնարաւորինս օգտուել նրա մասնագիտական հմտութիւնից, տուած վարպետութեան դասերից, անհատական ցուցմունքներից:

Ու մեծ երաժշտի պարբերական այցելութիւններին է սպասում նաեւ… այստեղ ապրող թուրք դաշնակահարուհին: Թրքուհին, որակելով մասնագէտին որպէս «հաարիքա պիր միւզիսիէն« (հիանալի մի երաժիշտ)՝ ըմբոշխնում է այդ դասերը եւ սպասում նրա յաջորդ այցելութեան. թրքուհին իսկապէ՛ս ուզում է նուագել…

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top