Սակաւարիւնութիւն (Anemia)

0000TATEVOSIAN

0000TATEVOSIAN

Սակաւարիւնութիւն (Anemia)

 

Յոգնածութիւնը այնպիսի ախտանշան է, որ կարող է վկայել առողջութեան հետ կապուած ցանկացած խնդրի մասին՝ սկսած ծանրաբեռնուածութիւնից, վերջացրած սրտային հիւանդութեամբ: Սակայն, աւելի քան 3 միլիոն ամերիկացիների համար, այդ յոգնածութեան առաջացման հիմքը հանդիսանում է սակաւարիւնութիւնը:

 

ՊԱՏՃԱՌՆԵՐ

Բաւական յաճախ հանդիպող խնդիր, որ կարող է առաջանալ արեան մեծ կամ փոքր կորուստների, ողնուղեղի եւ երիկամների աշխատանքի խաթարման դէպքում, օրգանիզմում՝ երկաթի, Բ12 վիտամինի, ֆոլաթթուի պակասից եւ արեան մէջ հեղուկի աւելցուկից, նաեւ՝ հոգեկան անհանգստութիւնից, նստակեաց կամ ֆիզիկական ու մտաւոր գերծանրաբեռնուածութիւնից, պտղի եւ մօր արեան անհամատեղելիութիւնից ու որոշ վարակիչ հիւանդութիւններից:

 

ՆՇԱՆՆԵՐ

Սակաւարիւնութեան առաջին նշաններն են գունատ մաշկը, թուլութիւնն ու յոգնածութիւնը, ախորժակի կորուստը, սրտխառնոցն ու փորկապութիւնը, գլխացաւը, գլխապտոյտը, ականջներում աղմուկը, ինչպէս նաեւ բերանի լորձաթաղանթի, մազերի ու եղունգների չորութիւնը:

 

Ի՞ՆՉ ԱՆԵԼ

Anemia-ի դէպքում, դեղորայքից բացի կարեւոր է նաեւ ճիշդ սննդակարգը՝ հարուստ երկաթով, վիտամիններով, սպիտակուցներով եւ ամինաթթուներով: Այսպիսի սննդակարգը խթանում է օրգանիզմի արիւնաստեղծ գործողութիւնը: Եթէ հաստատուել է, որ դուք սակաւարիւնութիւն ունէք, ապա օրական ամենաքիչը 20 մգ. երկաթ պէտք է ընդունէք: Օգտագործէք միս, սերուցք, կարագ, որոնք բացի երկաթից՝ նաեւ ամինաթթուներ ու սպիտակուցներ են պարունակում: Երկրորդ տեղում հետեւեալ սննդախումբն է՝ ճակնդեղ, ստեպղին, լոբի, սիսեռ, ոսպ, եգիպտացորեն, լոլիկ, ձուկ, լեարդ, վարսակի ալիւր, ծիրան, գարի, որոնք պարունակում են արիւնաստեղծ գործընթացին նպաստող միկրոտարրեր: Anemia-ի դէպքում, օգտակար մթերքների երրորդ խմբում են կանաչ բանջարեղէնը, կանաչեղէնն ու հատիկ ընդեղէնը:

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top