Ջերմուկի Մէջ Հանքային Ջուրի Լողաւազաններ Կը Կառուցուին

0617chermoug

0617chermoug

ԵՐԵՒԱՆ.- Համաշխարհային դրամատան միջոցներով, Ջերմուկի մէջ 10 միլիոն տոլարի ներդրում պիտի կատարուի՝ բարեկարգման աշխատանքներ իրականացնելու համար:

Հայաստանի քաղաքաշինութեան պետական կոմիտէի նախագահ Նարեկ Սարգսեան Ուրբաթ, 16 Յունիսին, լրագրողներու հետ հանդիպման մը ընթացքին յայտնեց, որ Ջերմուկի քաղաքային զբօսայգին ամբողջութեամբ պիտի վերանորոգուի, լիճի հարեւանութեամբ պիտի կառուցուին տաք հանքային ջուրով լողաւազաններ:

«Ջերմուկում կայ ձոր, որտեղից դէպի վերեւ լինելու է վերելակ: Քաղաքում առհասարակ լինելու է ամբողջական վերանորոգում՝ բնակելի հատուածի շէնքերի ճակատների, մայթերի, փողոցների, եզրաքարերի, լուսաւորութեան: Այստեղ նաեւ կառուցուելու է բացօթեայ ամֆիթատրոն, նախագծերի էսքիզները քննարկելու ենք յաջորդ շաբա»չ, ընդգծեց քաղաքաշինութեան պետական կոմիտէի նախագահը:

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top