Միկոյեանի Եւ Ս. Կասեանի Հակամարդկային Ու Հակահայկական Էջերը

0907migoyangasian

0907migoyangasian

ՎԱՀՐԱՄ ԹՈՔՄԱՋԵԱՆ

 

Շարունակում է հասարակական լայն դիսկուրսի (խօսակցութեան-Խմբ.) դաշտում մնալ Երեւանի աւագանու «Ելք» խմբակցութեան ներկայացրած առաջարկութիւնը փողոցների անուանափոխութեան շուրջ: Ըստ այդմ, առաջարկւում է անուանափոխել հետեւեալ փողոցները. Կասեան փողոցը՝ Վազգէն Ա., Միկոյեան փողոցը՝ Քըրք Քըրքորեան, Ֆրունզէի փողոցը՝ Ապրիլեան պատերազմի հերոսների, Ամիրեան փողոցը՝ Վռամշապուհ, Լենինգրադեան փողոցը՝ Լէոնիդ Ազգալդեան եւ այլն: Ստորեւ կը ներկայացնենք վերոնշեալ բոլշեւիկեան գործիչներից որոշների կեանքի ուշագրաւ մանրամասներ, որոնք յատկապէս վերաբերւում են հակահայ քաղաքականութեանը: Եթէ Արսէն Ամիրեանի եւ Միասնիկեանի պարագայում հակահայկական գործունէութեան տարրեր չկան, առաջինն ունեցաւ շատ կարճ կեանք եւ գնդակահարուեց յայտնի 26 կոմիսարների դէպքի ժամանակ, իսկ երկրորդը՝ բաւականին ծաւալուն քայլեր կատարեց Հայաստանում վիճակը կայունացնելու համար, ապա այլ է խնդիրը Սարգիս Կասեանի եւ Անաստաս Միկոյեանի պարագայում:

 

ՍԱՐԳԻՍ ԿԱՍԵԱՆ

 

1920թ. Դեկտեմբերի 2ի պայմանագրով, Հայաստանում իշխանութիւնն անցաւ բոլշեւիկներին: Իշխանութեան փաստացի ղեկավար մարմինը Հայ Յեղկոմն էր, որի ղեկավարն էր Սարգիս Կասեանը: Մինչ Հայաստանում իշխանութեան գալը, Կասեանը հասցրել էր արտաքսուել երկրից եւ երկու անգամ ձերբակալուել Վրաստանի իշխանութիւնների կողմից հակապետական գործունէութեան համար: Կասեանի քայքայիչ գործունէութեան մասին կարելի է բաւականին երկար տեքստ (նիւթ, բնագիր-Խմբ.) ներկայացնել, սակայն բաւարարուենք մի քանի փաստերով: Թուրք-հայկական պատերազմի ժամանակ նա եւ մի շարք այլ հայ գործիչներ նամակ են ուղարկում Հայաստանում գործող բոլշեւիկներին: Ըստ այդ նամակի. «…կազմալուծել հայկական կռուող բանակը բոլոր միջոցներով, այն է. ա- կազմակերպել դասալքութիւն եւ ամէն կերպ խանգարել զօրահաւաքին. բ- ռազմաճակատներում հասկացնել զինուորներին, որպէսզի նրանք չկրակեն առաջացող թուրքական զինուորների վրայ, այլ լքելով դիրքերը վերադառնան թիկունք. գ- չենթարկուել սպաների հրամաններին եւ հարկ եղած դէպքում ոչնչացնել նրանց: Այս ամէնի հետ ամենաէականն է հասկացնել հանրապետական Հայաստանի զինուորներին, որ յաղթող թուրքական ասքեարը (զինուորը-Խմբ.) յեղափոխական ասքեար է, որը ոչ միայն իրեն թոյլ չի տայ որեւէ գործողութիւն պարտուած երկրի վերաբերեալ, այլ կ՛օժանդակի աշխատաւոր հայ ժողովրդին ազատուելու իմպերիալիստական (կայսերապաշտական-Խմբ.) գործակալ Դաշնակցութիւնից: Նորից ու նորից բացատրել, որ դաշնակցականների տիրապետութիւնից ազատուելով՝ Հայաստանը ընդմիշտ կը կապուի Ռուսաստանի հետ, ընդմիշտ վերջ կը տրուի պատերազմին եւ սովին, ու մշտական ընդհարումներից քայքայուած երկիրը կը լիանայ Ռուսաստանի հացով եւ մասնակիցը կը դառնայ համաշխարհային յեղափոխութեան մեծ գործին:

Ծանօթութիւն.- Գրութիւնը կարդալ սահմանափակ ժողովում եւ կարդալուց յետոյ անմիջապէս այրել: Հայաստանի կոմ. կուս. կենտրոնական կոմիտէի անդամներ՝ Ս. Կասեան, Ա. Մռաւեան, Ա. Նուրիջանեան, Շ. Ամիրխանեան, Ի. Դովլաթեան, Ա. Յովհաննիսեան: Բաքու, 1920, Սեպ. 20»։

Դեկտեմբերի 2ից անմիջապէս յետոյ, խախտելով համաձայնագրի կէտերը, Սարգիս Կասեանի գլխաւորութեամբ սկսուեցին զանգուածային ձերբակալութիւնները: Երեւան հասնելուց յետոյ, բոլշեւիկները 11րդ բանակի օգնութեամբ սկսում են իրականացնել զանգուածային բռնագրաւումներ, ձերբակալութիւններ: Ձերբակալւում է շուրջ 1000 նախկին պաշտօնեայ եւ սպայ՝ 1921թ. Յունուարի 24ին, դեռեւս կենդանի մնացած շուրջ 1400 հայ սպայ ոտքով, բոկոտն, առանց հագուստի եւ սննդի աքսորուեց Ռուսաստան: Յեղկոմի հրամանով Երեւանի բանտում կացնահարուեցին հայ քաղաքական, ռազմական մի շարք գործիչներ:

 

ԱՆԱՍՏԱՍ ՄԻԿՈՅԵԱՆ

 

0907migoyangasian1Այս գործչի անունն արդէն հասցրել է բաւականին լայն ու բուռն քննարկումների առարկայ դառնալ: Երդուեալ բոլշեւիկն իր տեղն է ունեցել ԽՍՀՄ բոլոր կառավարութիւններում: Սակայն, հայերի հանդէպ ունեցած դրսեւորումները հիմք են տալիս նրան դասելու հայատեացների շարքում: Այսպէս, դեռեւ 1919թ.ին Միկոյեանը նամակով դիմում է Լենինին, որտեղ հանդէս գալով պրոթուրքական դիրքերից, առաջարկում է փակել Հայկական հարցը եւ հայկական միասնական պետութեան խնդիրը՝ դրանք համարելով նեղ ազգային՝ շովինիստական (ազգայնամոլ-Խմբ.), դր-սեւորումներ: 1920թ. Յունիսի 19ին, երբ Զանգեզուրը զէնքի ուժով եւ փաստացի աշխարհազօրով պահում էին Նժդեհն ու Դրօն, իսկ Ղարաբաղը մէկ ամիս առաջ յանձնուել էր բոլշեւիկներին, Անաստաս Միկոյեանն ու այլ կոմունիստներ հեռագիր են ուղարկում Գէորգի Չիչերինին հետեւեալ բովանդակութեամբ. «Հայերը Ադրբեջանի հետ փաստացի պատերազմական յարաբերութիւնների մէջ են: Ինչ վերաբերում է արդէն Սովետական Ադրբեջանի մէջ մտած իբրեւ թէ վիճարկելի Զանգեզուրին ու Ղարաբաղին, ապա կատեգորիկ յայտարարում ենք, որ այդ վայրերն անառարկելիօրէն եւ այսուհետեւ պէտք է գտնուեն Ադրբեջանի սահմաններում»: Սակայն, Միկոյեանը, չբաւարարուելով այդքանով, իր պարտքն է համարել 1920թ. Յուլկսի 29ին միայն իր ստորագրութեամբ եւս մի հեռագիր ուղարկել Գրիգորի Օրջոնիկիձէին. «Ղարաբաղի եւ Զանգեզուրի հարցով մենք զայրացած ենք Կենտրոնի քաղաքականութեամբ: Դու նոյնպէս պնդիր Կենտրոնում մեր տեսակէտը: Մենք դէմ չենք Հայաստանի հետ խաղաղութեանը, բայց ոչ մի դէպքում Ղարաբաղի ու Զանգեզուրի գնով»: Խանջեանի սպանութիւնից յետոյ, 1937թ. աշնանը Անաստաս Միկոյեանը Լաւրենտի Բերիայի հետ մեկնել են Հայաստան՝ կուսակցական եւ պետական աշխատողների մաքրում, փաստացի՝ ռեպրեսիա (ճնշում-Խմբ.) իրականացնելու:

Ռուսաստանի պետական արխիւում յայտնաբերուել է Եժովի ստորագրութեամբ 1937թ. Սեպտեմբերի 22ով թուագրուած մի փաստաթուղթ, որով Եժովը տեղեկացնում է Ստալինին այն մասին, որ Միկոյեանը խնդրում է «Դաշնակցական եւ այլ հակասովետական տարրերից» գնդակահարուողների թիւն աւելացնել 700 մարդով: Նոյն փաստաթղթով Եժովն ինքն առաջարկում է գնդակահարուողների թիւն աւելացնել 1500 մարդով եւ նախկին թիւն էլ ունենալով՝ այն հասցնել 2000ի: Այդ փաստաթուղթը համաձայնութեամբ ստորագրել են Ստալինը, Մոլոտովը, Կագանովիչը, Չուբարը, Լոգինովը:

 

«ԱՌԱՒՕՏ»

 

ՎԱՀՐԱՄ ԹՈՔՄԱՋԵԱՆ՝ «Իրազեկ Քաղաքացիների Միաւորում»

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top