Գործազրկութեան Վտանգի Առաջ Կանգնած Ուսուցիչները Տեղաւորւում Են Աշխատանքի. Լեւոն Մկրտչեան

0914levon

0914levon

 

ԵՐԵՒԱՆ, «Երկիր».- Սեպտեմբերի 13ին «Ծառուկեան» խմբակցութեան պատգամաւոր Լուիզա Սարգսեանը խորհրդարանում կառավարութեան հետ հարցուպատասխանի ժամանակ յայտնեց, որ տասնեակից աւելի դպրոցների օպտիմալացումից (միացումէն) յետոյ բազմաթիւ ուսուցիչներ մնացել են գործազուրկ, մի քանի համայնքային դպրոցներում աշակերտները բոյկոտեցին ուսումնական գործընթացը. ըստ ծնողների՝ տարբեր խոչընդոտներ կան այլ համայնքի դպրոց հասնելու համար: Պատգամաւորը հարցրեց. «Վարչապետն ասաց՝ օպտիմալացման արդիւնքում ուսուցիչների աշխատավարձերը կը բարձրացուեն, եւ դուրս մնացած ուսուցիչները կը տեղաւորուեն այլ դպրոցներում, այս ծրագիրն իրականացուե՞ց»:

ԿԳ նախարար Լեւոն Մկրտչեանը պատասխանեց, որ հանրապետութիւնում օպտիմալացման գործընթաց տեղի չի ունենում: «Երբ Մայիսին վարչապետն այցելեց նախարարութիւն, վերցրինք մի շարք չափանիշներ, եւ այդ ժամանակ հիմնական չափանիշը դարձաւ քաղաքային դպրոցների վերանայումը: Մենք հասանք նրան, որ եթէ դպրոցն ունի 9 դասարան, եւ ամէն դասարանի թուաքանակը սահմանել ենք 30, ապա գոնէ երեք հարիւր աշակերտ պիտի ունենայ դպրոցը, որ 1ից 9րդ դասարանները կարգաւորի», ասաց նախարարը: Նրա խօսքով՝ Երեւանում դպրոցների 30 տոկոսը գերբեռնուած է, 30 տոկոսը՝ թերբեռնուած, ուստի սա պէտք է կարգաւորուի:

Մկրտչեանը տեղեկացրեց, որ խօսքն ընդամէնը 13 դպրոցի մասին է, որոնցից մի քանիսն են համայնքային: «Փիւնիկի դպրոցում է եղել ձեր նշած իրավիճակը: Հիմա գործընթացը սառեցուած է, եւ կողք-կողքի երկու դպրոց կայ այնտեղ, երկու շէնքերի վիճակն էլ պէտք է բարելաւուի», ասաց նա:

Նախարարը նշեց, որ Երեւանում Կոնդի դպրոցը, օրինակ, մարող դպրոց էր, որտեղ մնացել էր 50-60 աշակերտ: Մկրտչեանի խօսքով՝ ուսուցիչների դէպքում եւս պրոբլեմ (հարց-Խմբ.) չկայ: «Նրանց աշխատանքի հետ կապուած խնդիրները կարգաւորւում են, եւ տնօրէններն անձամբ գործընթացի մէջ են: Գործազրկութեան վտանգի առաջ կանգնած ուսուցիչներին այլ քաղաքներում առաջարկւում են այլ տեղեր: Եթէ կան ուսուցիչներ, որ դեռ որոնում են աշխատանք, դիմում են նախարարութիւն, փորձում ենք այդ հարցերը կարգաւորել», եզրափակեց Մկրտչեանը:

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top