Դեմենցիայի (Թուլամտութիւն) Մասին Վկայող  Ախտանշաները

0000TATEVOSIAN

0000TATEVOSIAN

«Դեմենցիա» եզրը շատ ընդհանրացուած է եւ ներառում է մօտ 100 հոգեկան խանգարում՝ այդ թւում նաեւ Ալցհէյմերի հիւանդութիւնը, պարկինսոնիզմը եւ այլն: Ընդ որում՝ թուլամտութեան ամենատարածուած տեսակը համարւում է Ալցհէյմերի հիւանդութիւնը, որն ախտորոշւում է դեմենցիայից տառապող հիւանդների 50-70 տոկոսի մօտ:

Թուլամտութեան ստորեւ ներկայացրած ախտանշանները կ՛օգնեն   ժամանակին միջոցներ ձեռնարկել եւ արգելակել կամ դանդաղեցնել հիւանդութեան զարգացումը:

 

  1. Խնդիրներ՝ կապուած կարճատեւ յիշողութեան հետ:

Բոլորն էլ ժամանակ առ ժամանակ մոռանում են փոքրիկ մանրուքները, սակայն եթէ մարդը նկատում է, որ յիշողութեան հետ կապուած խնդիրները խորանում են, ապա պէտք է խորհրդակցի մասնագէտի հետ, քանի որ դա կարող է լինել դեմենցիայի ախտանշան:

  1. Խնդիրներ շփման մէջ:

Եթէ մարդը դժուարանում է խօսքի ընթացքում ճիշդ բառեր ընտրել, ապա դա կարող է վկայել թուլամտութեան մասին:

  1. Տրամադրութեան տատանումներ:

Հարկ է յիշել, որ գլխուղեղում խանգարումների առկայութեան դէպքում տրամադրութեան տատանումները լինում են կտրուկ ու անսպասելի՝ առանց որեւէ պատճառի,  յաճախ ուղեկցւում են քնկոտութեամբ ու դանդաղկոտութեամբ:

  1. Խնդիրներ՝ կապուած ուշադրութեան կենտրոնացման հետ:

Թուլամտութեան դէպքում մարդը դժուարանում է կենտրոնացնել ուշադրութիւնը որեւէ բանի վրայ՝ յատկապէս, եթէ խօսքը որոշումներ կայացնելու կամ որեւէ բան պլանաւորելու մասին է:

  1. Խնդիրներ առօրեայում:

Գլխուղեղի ախտահարման դէպքում հիւանդի մօտ կարող են առաջանալ նաեւ խնդիրներ առօրեայ գործերը կատարելիս: Ընդ որում՝ խօսքը հասարակ տնային գործերի մասին է: Բացի այդ, կարող է խանգարուել նաեւ այդ գործերի կատարման հերթականութիւնը: Նրանք սկսում են վախենալ փոփոխութիւններից, քանի որ դրանք մոլորութիւններ են առաջացնում, թոյլ չեն տալիս մտապահել տեղեկութիւնը եւ խառնում են գործողութիւնների հերթականութիւնը: Թուլամտութեան դէպքում մարդիկ դժուարանում են գրաւոր կերպով արտայայտել իրենց մտքերը:

  1. Ժամանակի եւ տարածութեան զգացողութեան կորուստ:

Դէմենցիայից տառապող մարդը դադարում է հետեւել ժամանակին եւ նրա համար անկարեւոր է դառնում, թէ երբ է տեղի ունենալու այս կամ այն իրադարձութիւնը՝ մի քանի օրից, թէ յաջորդ տարի:

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top