Բոլորիս Երեխան

1207earthquake

1207earthquake

1988ի երկրաշարժից մի դէպք պատմեմ:

Աղէտից հաւանաբար մի շաբաթ էլ չէր անցել: Մի օր կէսօրին մայրս տուն եկաւ 5-6 տարեկան անծանօթ աղջնակի ձեռքը բռնած: Ներս բերեց, նստեցրեց վառարանի մօտ, յետոյ մեզ հետ առանձնացաւ ու ասաց. «Ծնողները զոհուել են: Այսօրուանից նա մեր տանն է ապրելու: Ձեզ համար քոյրիկ կը լինի»: Այնպէս միանգամից ասաց ու այնպէս հանգիստ հաշտուեցինք այդ մտքի հետ, կարծես վաղուց գիտէինք դրա մասին եւ ընդամէնը սպասում էինք, որ տուն գար:

Արագ-արագ քաղցրաւենիքներ, մրգեր դրեցինք սեղանին, խաղալիքներ գտանք, մտածում էինք, թէ որտեղից կարելի էր մանկական տաք հագուստներ բերել: Այդպէս զբաղեցնում ու մերւում էինք նրա ներկայութեան հետ:

Մի քանի ժամ էլ չէր անցել, երբ յանկարծ տան դռները աղմուկով ետ գնացին, ներս ընկամ մի յաղթանդամ կին, նետուեց դէպի երեխան, գիրկն առաւ, յետոյ զայրոյթով ու դժգոհութեամբ նայեց մեր կողմը եւ դուրս գնաց: Երեխայի մօրաքոյրն էր: Նրա վերջին հայեացքը մեզ ասում էր. «Էս երեխան անտէր չէ, որ ձեր տուն էք բերել»:

Նրանք գնացին: Մենք անշարժացած կանգնել էինք: Ու դա եզակի անգամ էր, որ կոպտութեանը պատասխանում էինք ժպիտով:

 

ՅՈՎԻԿ ՉԱՐԽՉԵԱՆ

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top