Հորմոնալ Խանգարումների Նախանշանները

0000TATEVOSIAN

0000TATEVOSIAN

Շատ կանայք կարծում են, որ հորմոնների հետ կապուած խնդիրները սկսում են 40 կամ 50 տարեկանից յետոյ, սակայն հորմոնալ անհաւասարակշռութեան առաջին իսկ նախանշանները կարող են նկատելի լինել 35 տարեկանից յետոյ: Ներկայացնում ենք մի քանի ախտանշան, որոնք հորմոնալ խանգարման պատճառ կարող են լինել:

 

ՔԱՇԻ ԿԱՅՈՒՆ ԱՒԵԼԱՑՈՒՄ

 

Եթէ շարունակ առկայ են քաշի հետ կապուած խնդիրներ, ապա դա ոչ միշտ է, որ խօսում է սխալ սննդակարգի մասին, քանի որ աւելորդ քաշը կարող է հորմոնալ խանգարման նշան լինել: Սթրեսի հորմոնի՝ կորտիզոլի, մակարդակի խախտումը կարող է յանգեցնել ոչ միայն աւելորդ քաշի ձեռքբերման, այլեւ մարմնի որոշ մասերում ճարպային շերտի կուտակման:

 

ՅՈԳՆԱԾՈՒԹԻՒՆ ԵՒ ԱԼԱՐԿՈՏՈՒԹԻՒՆ

 

Արագ յոգնածութեան պատճառ կարող է լինել կորտիզոլի մակարդակի փոփոխութիւնը, որը արտադրւում է սթրեսի ու ապրումների ժամանակ: Ալարկոտութիւնն ու վատ տրամադրութիւնը, ինչպէս նաեւ դիւրագրգռուածութիւնը, անհանգստութեան բարձր մակարդակն ու սթրեսները կարող են առաջանալ վահանագեղձի աշխատանքի խախտման իբրեւ հետեւանք:

 

ԱՆՔՆՈՒԹԻՒՆ ՈՒ ՔՆԻ ՅԱՃԱԽԱԿԻ ԸՆԴՀԱՏՈՒՄ

 

Քնի խանգարումը կանանց մօտ յաճախակի առաջանում է դաշտանադադարի ժամանակ:

 

ՉԱՓԻՑ ՇԱՏ ՔՐՏՆԱՐՏԱԴՐՈՒԹԻՒՆ

 

Մակընթացութիւնները (hot flashes) ու գիշերային քրտնարտադրութիւնը կարող են առաջանալ էնդոկրին համակարգի աշխատանքի խախտումների ժամանակ, որի արդիւնքում կրճատւում կամ աւելանում է սերոտոնինի արտադրութիւնը:

 

ՄԱՐՍՈՂՈՒԹԵԱՆ ՀԵՏ ԱՌԱՋԱՑԱԾ ԽՆԴԻՐՆԵՐ

 

Եթէ առկայ են մարսողութեան հետ կապուած խանգարումներ, դա կարող է կապուած լինել աղեստամոքսային տրակտի 3 հորմոնների՝ գաստրինի, սեկրետինի ու խոլեցիստոկինի անհաւասարակշռութեան հետ, իսկ վերջիններիս արտադրութեան խանգարումն առաջացնում է աղեստամոքսային տրակտի աշխատանքի հետ խնդիրներ:

 

ՔԱՂՑՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՁԳՈՂԱԿԱՆՈՒԹԻՒՆ

 

Քաղցրի նկատմամբ չափից շատ ձգողականութիւնը կարող է առաջանալ վահանագեղձի աշխատանքի խանգարման հետեւանքով:

 

ՄԱԶԱԹԱՓՈՒԹԻՒՆ

 

Մազաթափութիւնը կարող է առաջանալ օրգանիզմում տեստոստերոնինների ու դիհիդրոտեստոստերոնինների մակարդակի խանգարման հետեւանքով:

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top