Իրաքի Մուսուլ Քաղաքի Հայկական Եկեղեցիներն Այսօր

0000MUSUL1

0000MUSUL1Իրաքի 2րդ ամենամեծ քաղաքում՝ Մուսուլում, հայերը հաստատուել են շատ հին ժամանակներից: Այս մասին են վկայում բազմաթիւ փաստեր, ինչպէս օրինակ՝ 1352 թուականի ձեռագիր Քարոզգիրքը՝ «Գրեալ Ի Քաղաք Մուսուլի Ի Մանուէլ Քահանայէ»: Հետեւաբար, կարող ենք եզրակացնել, որ արդէն իսկ 14րդ դարում Մուսուլում հաստատուած էին հայեր, որոնք ունէին հոգեւոր հովիւ եւ բնաւ բացառուած չէ, որ ունէին նաեւ եկեղեցի:

Ինչպէս «Հայերն Այսօր»ին տեղեկացնում է Զախոյի հոգեւոր հովիւ Մամբրէ քահանայ Հմայեակեանը, այսօր Մուսուլում ունենք 2 հայկական եկեղեցի, որոնք այսօր աւերուել են ահաբեկիչների կողմից:

 

ՍԲ. ԷՋՄԻԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ

 

Եկեղեցիներից հինը կոչւում է Սբ. Էջմիածին, որի կառուցումն աւարտուել է 1857թ. Յունիսի 7ին: Այն Իրաքի Հայոց թեմի ամենագեղեցիկ եկեղեցիներից է եղել, սակայն կապուած վերջին տարիների դէպքերի հետ, անխնայ անարգուել ու աւերուել է «Իսլամական պետութեան» (ԻՊ) կողմից: Ըստ եկեղեցու մօտակայքում ապրող մուսուլման ընտանիքներից ստացուած տեղեկութիւնների՝ եկեղեցին օգտագործել են որպէս դատարան, իսկ բակում գտնուող առաջնորդարանը՝ որպէս բանտ:

Այս պահին քաղաքն ազատագրուած է ահաբեկիչներից, բայց դէպի եկեղեցի տանող ճանապարհն ամբողջութեամբ ռմբակոծուած է եւ հնարաւոր չէ ո՛չ մեքենայով, ոչ էլ ոտքով հասնել եկեղեցի: Օրերս դա անել յաջողուել է Մուսուլի Թաղական խորհրդի ատենապետ Անդրանիկ Կիւլիզեանին:

Վերջինս զինուորների ուղեկցութեամբ եկեղեցի է հասել տների մէջ բացուած անցքերով, որոնք փորել էին ահաբեկիչները քաղաքում ազատ եւ անվնաս տեղաշարժուելու համար: Պարոն Կիւլիզեանի խօսքով, եկեղեցու բակում ԻՊի զինուորների դիակներ են եղել:

 

ՆՈՐԱԿԱՌՈՅՑ ԵԿԵՂԵՑԻ

 

Մեր միւս եկեղեցին նորակառոյց է, դեռ չէր օծուել եւ անուանակոչուել, երբ սկսուեցին վերոյիշեալ դէպքերը: Այն եւս աւերուած է:

Եթէ Սբ. Էջմիածնի պարագայում եկեղեցու տարածքը օգտագործուել է, որի արդիւնքում պատերը կանգուն են մնացած, ապա նորակառոյց եկեղեցին մի քանի անգամ փորձել են գետնին հաւասարեցնել՝ օգտագործելով պայթուցիկներ, բայց նոր կառուցուած լինելու եւ ամուր հիմք ունենալու շնորհիւ՝ լիարժէք իրենց ուզածին չեն հասել:

Այս պահին Մուսուլում ապրում է 3 հայ ընտանիք, թուով 10 մարդ:

 

«ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ»

0000MUSUL2

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top