Մրսածութի՛ւն. Ի՞նչն Է Պատճառը, Որ Դուք Չէք Բուժւում

0000TATEVOSIAN

0000TATEVOSIAN

Ինչքան էլ դուք խուսափէք միկրոբներից, երբեմն հիւանդանալն անխուսափելի՛ է: Սովորաբար հիւանդութիւնն անցնում է մէկ շաբաթուայ ընթացքում, երբեմն էլ  ախտանշանները շարունակւում եմ: Ինչո՞ւ է շարունակւում հազը, մարմնի ցաւն ու ջերմութիւնը, թուլութիւնը: Հէնց այդպիսին են All For Health, Health For All կենտրոնի այցելուների բողոքները. այդ պատճառով, այս շաբաթ եւս մեր թեման անփոփոխ է՝ մրսածութիւն եւ գրիպ:

 

Դուք Շատ Էք Նեարդանանում

Սթրեսի հորմոն կորտիզոլը ճնշում է դիմադրողականութիւնը, այդ պատճառով, հիւանդութիւնից ձերբազատուելն աւելի երկար ժամանակ է պահանջում: Ճնշուածութիւնը դիմադրելու համար օգտակար է եոգան, ֆիզիկական վարժութիւնները, որոնք բարձրացնում են կորտիզոլի մակարդակը եւ ուժեղացնում դիմադրողականութիւնը:

 

Դուք Քիչ Էք Քնում

Քնի պակասը ոչ միայն շարունակուող հիւանդութեան պատճառ է, այլ նաեւ նախադրեալ՝ հէնց վարակուելու համար: Ոչ-բաւարար քունը ձեր մարմնին հնարաւորութիւն չի տալիս վերականգնելու ուժերը եւ բարձրացնելու դիմադրողականութիւնը: 7-8 ժամ քունը կ՛օգնի ձեզ լիովին ապաքինուել:

 

Ծխում Էք

Ծխողները ոչ միայն ծանր են տանում շնչառական ուղիների հիւանդութիւնները, այլ նաեւ նրանց երկար ժամանակ է պէտք լիովին առողջ զգալու համար:

 

Ֆիզիկական Վարժութիւնները

Երբեմն ֆիզիկական ծանրաբեռնուածութիւնը թուլացնում է մարմնի դիմադրողականութիւնը:

 

Գուցէ Ամէն Ինչ Շատ Աւելի Լուրջ Է

Եթէ հիւանդութիւնը չի նահանջում, թուլութիւնը, մկանային ցաւերը չեն դադարում, քթի շուրջ ճնշում էք զգում կամ ցաւում է ականջը, ապա մրսածութիւնը կարող է վերածուել բորբոքային հիւանդութեան: Այս դէպքում, բժշկի այցելութիւնը մի՛ յետաձգէք:

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top