Վիրահայոց Թեմում Աւարտուեց Բուն Բարեկենդանին Նուիրուած Հարիսայի Փառատօնը

0000VRASDAN

0000VRASDAN

2018 թուականի Փետրուարի 11ին, Հայ առաքելական Սուրբ եկեղեցու տօնացոյցով նշուեց Բուն Բարեկենդանը: Մեծ Պահքին նախորդող տօնական օրը Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում մատուցուեց Ս. եւ անմահ պատարագ: Բուն Բարեկեդանին էր նուիրուած նաեւ Հարիսայի շաբաթ-փառատօնը, որը Վիրահայոց թեմի առաջնորդարանի աջակցութեամբ կազմակերպել էր Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միութիւնը: Թբիլիսահայ համայնքում գեղեցիկ աւանդոյթ դարձած այս փառատօնը կազմակերպւում է արդէն վեցերորդ անգամ: Տարէցտարի ընդարձակուելով այն վեր է ածուել ժողովրդական տօնահանդէսի, այս անգամ արդէն դարձել թեմական միջոցառում, երբ տեղի է ունենում խմբովի հիւրասիրութիւն ազգային այս ճաշատեսակով:

Բուն բարեկենդանին նախարդող շաբաթուայ ընթացքում հարիսայի փառատօներ անցկացուեցին Վրաստանի հայաբնական բազում շրջաններում եւ գիւղերում: æաւախքում հիւրասիրութիւնը ամէնուրեք ուղեկցւում էր Նասլեթ Քեհեանի ղեկավարած «Վաչիան» ազգագրական համոյթի ու պարուսոյց Լուսինէ Մզիկեանի «Նայիրի» պարային համոյթի երգերով ու պարերով:

Փետրուարի 11ին տեղի ունեցաւ փառատօնի եզրափակիչ փուլը եւ այն իսկական տօնահանդէսի վերածուեց թեմի եկեղեցիների բակերում եւ նրա հովանու ներքոյ գործող կենտրոններում:

Թբիլիսիում, առաւօտից Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոն էին շտապում տիկնայք՝ բերելով հարիսայով լի կաթսաներ: Փառատօնին մասնակից էին դարձել Թբիլիսիի հայ համայնքի տարբեր կառոյցները, Սուրբ Գէորգ եկեղեցու եկեղեցասէր կանանց միութիւնը, թեմի Սբ. Մովսէս Խորենացի նախակրթարանը, «Հայարտուն» կենտրոնի «Սբ. Ներսէս Շնորհալի» երգչախումբը, «Տարօն» եւ «Վանք» պարային համոյթները, դհոլի եւ դուդուկի խմբերը, «Շուշանիկ» միութեան անդամները, բազում կամաւորներ:

Լեփ-լեցուն էր դահլիճը: Սրահի երկայնքով շարուած իւղալի եւ համեղ հարիսայով շուրջ յիսուն կաթսաներն ու կաւէ կճուճները գեղեցկացնում էին հայ տիկնայք՝ օրուան համարժէք իրենց տեսքով:

Բուն բարեկենդանի տօնակատարութեանը ներկայ էին Վրաստանի խորհրդարանի պատգամաւոր Դաւիթ Ճիճինաձէն, Իսանի Շրջանային վարչութեան նախագահ Կախա Լաբուչիձէն, տեղակալ Գիորգի Ռչէուլիշվիլին, Իսանի շրջանի Սակրեբուլոյի անդամ Իլիա æիշկարիանին, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթեանը, քաղաքի Սակրեբուլոյի, Ժողովրդական պաշտպանի գրասենեակի ներկայացուցիչներ, հիւրեր:

Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Ռուբէն Սադոյեանը ներկայացել էր տիկնոջ, դեսպանութեան աշխատակազմի հետ, բերելով իրենց պատրաստած հարիսան,

Իր օրհնաբեր ներկայութիւնն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգէն եպիսկոպոս Միրզախանեանը:

Միջոցառումը բացեց Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միութեան նախագահ Սուսաննա Խաչատրեանը:

Ելոյթ ունեցողները շնորհաւորեցին ներկաներին գեղեցիկ տօնի առիթով, մաղթեցին հոգով եւ մարմնով ամրապնդուած անցնել Մեծ Պահքի ճանապարհը: Վիրահայոց թեմի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգեւոր հովիւ Վիրապ քահանայ Ղազարեանի կողմից օրհնուեցին հարիսայով լի կաթսաները ու սկսուեց հիւրասիրութիւնը:

Դահլիճում տարածուեց ուրախ երգն ու երաժշտութիւնը: Մէկը միւսին հետեւեցին մենակատարների, դհոլի ու դուդուկի խմբերի գեղեցիկ կատարումները: Շուրջ հազար մարդ օգտուեց այս կերակրատեսակից, օրհնուած հարիսայ փոխանցուեց նաեւ հիւանդներին եւ տարեցներին:

Բուն Բարեկենդանի տօնը հարիսայի փառատօնով եւ ժողովրդական մեծ տանահանդէսով նշուեց նաեւ Վիրահայոց թեմի Ախալքալաքի Սուրբ խաչ եւ Ախալցիխէի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ կենտրոնական եկեղեցիներում, Բաթումի Ալեքսանդր Մանթաշեանց, Ռուսթաւիի Սուրբ Գրիգոր Նարեկացի, Նինոծմինդայի Ռաֆայէլ æաւախ հոգեւոր, կրթա-մշակութային եւ երիտասարդական կենտրոններում:

 

 

ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ

ՈՒՂՂԱՓԱՌ ՍՈՒՐԲ

ԵԿԵՂԵՑՈՒ

ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄ

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top