Դաշնակցական Պատգամաւորները Հադրութում

0317Hatrout

0317Hatrout

ՍՏԵՓԱՆԱԿԵՏ, «Ապառաժ».- Մարտի 16ին ՀՅԴ ԱՀ ԱԺ «Դաշնակցութիւն» խմբակցութեան պատգամաւորներ Վահրամ Բալայեանը, Ալեոշա Գաբրիէլեանը եւ Լեռնիկ Յովհաննիսեանը այցելել են Հադրութի շրջան: Հանդիպումներ են տեղի ունեցել գիւղական համայնքների ուսուցչական կոլեկտիւների հետ, հանդիպումներին մասնակցել են նաեւ համայնքների բնակիչները:

Նախ Դրախտիկ գիւղում Վահրամ Բալայեանը Հադրութի շրջանի կոմիտէի ներկայացուցիչ Լեւոն Հայրիեանի ընկերակցութեամբ, իսկ Ազոխ գիւղում պատգամաւորներ Ա. Գաբրիէլեանը եւ Լ. Յովհաննիսեանը հանդիպումներ են անցկացրել, ապա աւելի բազմամարդ եւ եզրափակիչ հանդիպում է տեղի ունեցել Մեծ Թաղեր գիւղական համայնքում:

Հանդիպումներին ներկայ են եղել ՀՅԴ Հադրութի շրջանի կոմիտէութեան ընկերները:

Հանդիպումների ընթացքում լայնօրէն ներկայացուել են ԱՀ ներքին եւ արտաքին, հասարակական եւ քաղաքական իրադարձութիւնները: Համայնքների բնակչութեան կողմից մտահոգութեան առարկայ են հանդիսացել գիւղական համայնքների հեռանկարների հետ կապուած հարցեր: Պատգամաւորների կողմից ներկայացուել է ՏԻՄ համարգում նոր մօտեցումների ներդրման անհրաժեշտութեան հարցը:

Կրթութեան ոլորտում բարձրացուել է մասնագիտական եւ տեխնիկական առարկաների ուսուցչական կազմի սակաւութեան հարցը: Պատգամաւորների կողմից համայնքների բնակիչներին խոստացուել է բարձրացուած հարցերի շուրջ քնարկումներ ծաւալել պատասխանատու մարմինների հետ եւ այդ մասին պարբերաբար տեղեակ պահել բնակչութեանը:

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top