Մարտի 24ին Բոլոր Հարցերը Կը Քննարկենք. Մկրտչեանը՝ Շիրակի Համալսարանի Դասախօսների Հեռացման Մասին

0317Levon Mkrdchyan

0317Levon Mkrdchyan

ԵՐԵՒԱՆ, «Երկիր».- ԿԳ նախարար Լեւոն Մկրտչեանն Ուրբաթ օր խորհրդարանում լրագրողներին ասաց, որ մամուլից է իմացել, որ Շիրակի պետական համալսարանի երկու դասախօս՝ Գագիկ Համբարեանն ու Յովհաննէս Խորիկեանը, ազատուել են աշխատաքնից:

Նախարարը տեղեկացրեց, որ Մարտի 24ին նշանակուած է համալսարանի գիտխորհրդի եւ կառավարման խորհրդի համատեղ նիստ, որի ընթացքում էլ կը քննարկեն բոլոր հարցերը: «Ես տեղեակ չեմ եղել, որ ԱԺ պատուիրակութիւնը գնացել է Գիւմրի: Եթէ իմանայի, 24ին միասին կը գնայինք, որովհետեւ իսկապէս բարդ իրավիճակ էր: 24ին կը նայենք բոլոր խնդիրներին», ասաց նա:

Մկրտչեանը նշեց, որ այդ դասախօսներն անընդհատ իրեն են մեղադրում: «Այդ երիտասարդներն անընդհատ ինձ մեղադրում են: Փորձում եմ չներքաշուել այդ խնդիրների մէջ, բայց, ի վերջոյ, մենք պէտք է հասկանանք, որ համալսարանն ինքնուրոյն միաւոր է, ունի կառավարման խորհուրդ, գիտական խորհուրդ», ասաց նա:

Մկրտչեանը յիշեցրեց, որ նմանատիպ խնդիրներ այլ բուհերում էլ են եղել, օրինակ՝ Գորիսում:

Նախարարի խօսքով՝ այդ բողոքների հիման վրայ Շիրակի համալսարանում ստուգում են անցկացրել: «Մանրամասն ստուգումներ են իրականացուել: Այլ խնդիր է ազատել-չազատելը, այլ խնդիր՝ լուրջ մեղադրանքների բլոկը (խումբը-Խմբ.)», ասաց նա:

Նա նաեւ տեղեկացրեց, որ ընդլայնուած նիստում քննարկուելու են համալսարանում իրականացուած աուդիտի (հաշուեքննութեան-Խմբ.) արդիւնքները, դա կը լինի հրապարակային:

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top