Սպասենք՝ Յոյսով…

0522terenik

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

 

0522terenikՀՀ վարչապետի կողմից առաջադրուած ու նորանշանակ նախարարների գործունէութիւնից (օրինաչափօրէն՝ առաջին 100օրեակում) է կախուած լինելու նման առաջադրումների տրամաբանութիւնը: Մինչ այդ, սակայն, ողջունելին դա նախարարական կազմում երիտասարդ ուժերի ներգրաւման վարչապետ Փաշինեանի համարձակութիւնն է, որն ինքնստինքեան ապագայի հաշուին յոյսի նշոյլներ է արթնացնում:

Մեզ համար, սակայն, անմիջականօրէն զգայուն հետաքրքրութիւնների տեղիք է տալիս ՀՀ սփիւռքի նախարարութիւնը, որն օժտուել է ամենաերիտասարդ՝ 28ամեայ նախարարով…

Անկախ նորանշանակ նախարարի մասնագիտական ունակութիւններից, որոնք այսպէս թէ այնպէս ներդնելու է իր ղեկավարած ոլորտում, փաստը մնում է այն, որ դժուարագոյն հանգամանքների դէմ-յանդիման է կանգնելու ցանկացած նախարար, անկախ տարիքից, եթէ Սփիւռքի բազմոլորտ, բարդ, համընդգրկուն իրականութիւններին վերաբերուի լոկ վարչական նկատառումներից ելնելով կամ Սփիւռքը դիտարկի լոկ որպէս Հայրենադարձութեան մի սուբիեկտի, ինչպէս որ նոր նախարարն է յայտարարել իր առաջին հարցազրոյցներից մէկում…:

Հայրենադարձութեանը զուգահեռ՝ Սփիւռքն օժտուած է այլ ռազմավարական նշանակութեան ներուժ թէ ներգործօն կարողականութիւններով՝ քաղաքականից մինչեւ գիտական ու տնտեսականից մինչեւ քանակական այլեւայլ ռեսուրսներ, աշխարհագրական խայտաբղէտ պայմաններում, որոնք էլ անհրաժեշտաբար պէտք է նախ համահայկական հարթակների ու պատուանդանների վրայ ամրանալով՝ հունաւորուեն նախարարութեան միջոցով Հայրենիքի բարօրութեանն ու Հայաստանի պետականութեան կայացման-հզօրացմանը:

Ա՛յդ յոյսով է, որ սպասում ենք Նոր Հայաստանի նորակազմ կառավարութեան ու յատկապէս Սփիւռքի ծանրակշիռ նախարարութիւնը գլխաւորող նոր նախարարի յաջողութիւններին…

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top