Նեւադայում Հայաստանի Պատուոյ Հիւպատոսի Այցը՝ Կենտրոնական Կոմիտէի Նստավայր

0615daron

0615daron

ԿԼԵՆՏԷՅԼ.- Նեւադայում Հայաստանի Հանրապետութեան պատուոյ հիւպատոս Ատրուշան Արմէնեանը Չորեքշաբթի, Յունիսի 13ի երեկոյեան ժամը 6ին այցելեց ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կենտրոնական կոմիտէի «Փէշէքէրեան» կենտրոն, ուր ջերմօրէն ընդունուեց Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ Տարօն Տէր Խաչատուրեանի եւ անդամուհի Քարմէն Օհանեանի կողմից:

Հանդիպման ընթացքում տեղի ունեցան մտերմիկ զրոյց եւ հիւրասիրութիւն, որից յետոյ յարգելի հիւպատոսը Կենտրոնական կոմիտէին նուիրեց Հայաստանի առաջին Հանրապետութեան 10 նամականիշներ, որոնք Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան պատուէրով ժամանակին պատրաստուել եւ հրատարակուել էին Փարիզում  եւ նամակատարական գործածութեան համար Հայաստան էին առաքուել 1920 թուականի Նոյեմբերին:

Հայկական նամականիշների սոյն հազուագիւտ հաւաքածոն պրն. հիւպատոսը Կենտրոնական կոմիտէին նուիրեց՝ ի յիշատակ Հայաստանի Հանրապետութեան հիմնադրութեան 100ամեակի:

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top