Չնայած ԱՄՆի Պատժամիջոցներին՝ Չինաստանը, ՌԴն Եւ Հնդկաստանը Կը Շարունակեն Իրանական Նաւթ Գնել

0810iranoil

 

0810iranoil

ԹԵՀՐԱՆ, «Ալիք».- Չինաստանի, Ռուսաստանի եւ Հնդկաստանի իշխանութիւնները մտադիր են շարունակել գնել իրանական նաւթը՝ չնայած Իրանի դէմ ԱՄՆի կիրառած պատժամիջոցներին: Այս մասին գրել է «Վոլ Սթրիթ Ջըրնըլ»ը (The Wall Street Journal):

Թերթը նշում է, որ ԱՄՆի հա-ղորդած սահմանափակումները կը դժուարացնեն Իրանում նաւթային հանքավայրերում օտարերկրեայ ներդրողների ներդրումները:

«Ասիական նաւթային ներդրողներն իրանական նախագծերում վերջին ամիսներին յայտնաբերել են, որ իրենք չեն կարող ապաւինել Արաբական Միացեալ Էմիրութիւններում իրենց բանկային գործընկերներին Իրանում իրականացուող ծրագրերին միջոցներ փոխանցելու համար», գրում է թերթը:

Ըստ նաւթային ընկերութիւնների ներկայացուցիչների եւ նաւթի ու գազի հանքավայրերի աշխատակիցների՝ ներկայ իրավիճակի հետ կապուած, միլիարդաւոր դոլարների մի քանի գործարքներ յետաձգուել են:

Չինաստանի «Սինոպեկ» (Sinopec) ընկերութիւնը բանակցութիւններ է վարել Թեհրանում հսկայ նաւթային հանքավայրում 3 մլրդ. դոլարի ներդրման մասին: «Սինոպեկ»ի մօտ աղբիւրների խօսքով, գործարքը պէտք է տեղի ունենար Յուլիսին, սակայն չինական ընկերութիւնը մինչ այսօր փորձում է համապատասխան բանկային ուղիներ գտնել տրանզակցիայի (գործառնութիւն-Խմբ.) համար:

Նման խնդիրներ են առաջացել նաեւ «Չայնա Նեշընըլ Փեթրոլիում Կորփ.»ի (China National Petroleum Corp.) մօտ: Պետական ընկերութիւնը նախատեսում է 1 մլրդ. դոլար ներդնել իրանական բնական գազի արտադրութեան նախագծում, սակայն այժմ ԱՄՆի պատժամիջոցների հետ կապուած հնարաւոր է համարում գործարքից դուրս գալը:

Ռուսական «Զարուբեժնեֆտը», ինչպէս նշում է «WSJ»ն, Մարտին պայմանաւորուել էր 700 մլն. դոլարի երկու փոքր հանքավայրերի շահագործման վերաբերեալ նախնական գործարքի մասին:

Բացի այդ, Հնդկաստանի «ONGC» եւ Ինդոնեզիայի «Պերդամին» (Pertamina) ընկերութիւնները, որոնք պայմանաւորուել են ներդրումներ կատարել Իրանում նաւթային եւ գազային հանքավայրերում, այժմ վստահ չեն ներդրումներ կատարելու հարցում:

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top