Համացանցային Ցուցահանդէս Ամերիկայի Հայ Աւետարանչական Ընկերակցութեան 100ամեակին Առիթով

0000AMAA exibit2

0000AMAA exibit2

ՍՈՒՐԷՆ ՍԱՀԱԿԵԱՆ*

Ամերիկայի Հայ Աւետարանչական ընկերակցութեան 100ամեայ յոբելեանի առթիւ, ԱՀԱԸի Հայաստանի մասնաճիւղը եւ «Action Ստուդիա»ն ներկայացնում են հայ աւետարանական արուեստագէտների գործերի վիրտուալ ցուցահանդէս (http://gallery.amaa.am), որ կարելիութիւն է տալիս հաղորդակցելու 360 աստիճան համայնապատկերներով, յայտնում է «amaa.am» կայքը:

Ծրագիրը թոյլ է տալիս «շրջել» ցուցահանդէսի պատկերազարդ սրահում, ուր արուեստի գործերից իւրաքանչիւրի վրայ սեղմելով՝ հնարաւոր է դիտել այն մեծ չափսերով: Տեխնիկական (արհեստագիտական-Խմբ.) հարուստ գործիքակազմի շնորհիւ համացանցային յաւելուածն աշխատում է նաեւ վիրտուալ իրականութեան համար նախատեսուած՝ «CardBoard», «Gear VR» եւ այլ «մուլտիմեդիա ակնոցներ»ով:

Նորարարական հետաքրքիր լուծումներով յագեցած թուային այս ցուցահանդէսը եռաչափ տարածութիւնում պատկերում է Հայաստանի Հանրապետութեան Նկարիչների միութեան սրահում՝ 2018թ. Սեպտեմբերի 26ից Հոկտեմբերի 1ը ցուցադրուած ստեղծագործութիւնները, որոնց շարքում առկայ են ինչպէս տարբեր ոճերի կտաւներ, այնպէս էլ լուսանկարներ ու քանդակներ, ժամանակակից արուեստի նմուշներ:

0000AMAA exibit1

Նշենք, որ դրանցից շատերը բազմիցս ցուցադրուել են նաեւ արտերկրում: Հայաստանի սփիւռքի նախարարութեան «Հայերն Այսօր» պարբերականի փոխանցմամբ, ներկայացուած աշխատանքները Հայաստանում էին մէկտեղուել աշխարհի տարբեր երկրներից՝ Ֆրանսիայից, Սիրիայից, Ամերիկայից, Լիբանանից, Եգիպտոսից, Աւստրալիայից եւ այլն: Հայաստանի մշակոյթի նախարար Լիլիթ Մակունցի աջակցութեամբ Հայաստանի Ազգային պատկերասրահից յատուկ ցուցահանդէսի համար բերուել էին ճանաչուած նկարիչ Արմենակ Միսիրեանի (Արմիս) աշխատանքները, ում ցուցահանդէսի գլխաւոր համադրող Վրէժ Քասունին անուանեց «հայկական Մոդիլեանի»՝ «CrossNews.am» կայքին տուած իր հարցազրոյցում:

Յաւելենք միայն, որ նախորդ տարի ԱՀԱԸ հանրային կապերի բաժինը թողարկել էր Հայ Աւետարանական եկեղեցու 170ամեայ ազգանուէր ու բազմոլորտ առաքելութեան մասին պատմող առաջին վիրտուալ ցուցահանդէսը: Այն հասանելի է՝ 360.amaa.am հասցէում:

http://gallery.amaa.am/

 

* Սուրէն Սահակեան ԱՀԱԸի Հայաստանի հանրային կապերու պատասխանատուն է

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top