Հայաստան Հիմնադրամը Նոր Ձեւաչափով Պիտի Շարունակէ Գիւմրիի Անօթեւան Ընտանիքներուն Բնակարան Ապահովելու Ծրագիրը

1208haykak

1208haykak

ԵՐԵՒԱՆ.- Հայաստան Համահայկական հիմնադրամի գործադիր տնօրէն Հայկակ Արշամեան Սպիտակի երկրաշարժի տարելիցին առիթով տարածած է յայտարարութիւն մը, որուն մէջ կ՛ըսէ.

«1988ի երկրաշարժից անցել է 30 տարի, ու, ցաւօք, Գիւմրիում աւելի քան 2500 ընտանիք դեռ ապրում է ժամանակաւոր կացարաններում՝ վագոն-տնակներում, կիսախարխուլ շէնք-շինութիւններում ու հանրակացարաններում, ուր չկան տարրական մարդկային պայմաններ:

Երկրաշարժից յետոյ ի յայտ եկած տնակային աւանները գտնւում են քաղաքի երկրորդական փողոցներում եւ վերածուել են քաղաքի ներսում առանձին համայնքների, որտեղ իշխում է աղքատութիւնը: Գիւմրիի «դոմիկային թաղամասերը» մեր պետութեան, մեր բոլորի ցաւն են. անմարդակային պայմաններում սերունդներ են մեծացել ու մեծանում:

Սկսած 2015 թուականից «Մեր Գիւմրին» ծրագրի շրջանակներում Համահայկական հիմնադրամը բնակարաններ է յատկացրել Գիւմրիի տնակ-վագոններում ապրող 41 ընտանիքի: Բնակարանները շահառուներին յանձնել ենք հիմնանորոգուած, կահաւորուած, կենցաղային տեխնիկայով եւ ջեռուցման համակարգով համալրուած վիճակում:

Հայաստան համահայկական հիմնադրամը նոր թափով ու նոր ձեւաչափով է շարունակելու Գիւմրիի անօթեւան ընտանիքներին բնակարանով ապահովելու ծրագիրը: Միասին կարող ենք օգնել մեծ թուով ընտանիքների, փոխել նրանց կեանքը, փոխել Գիւմրի քաղաքի դիմագիծը»:

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top