«Բոլորս Պէտք Է Օգնենք Փաշինեանին». Ռուբէն Վարդանեան

1213roupenvartanian

1213roupenvartanian

ԵՐԵՒԱՆ, «Մեդիամաքս».- «Այսօր Հայաստանը կանգնած է բազմաթիւ մարտահրաւէրների առջեւ: Երկիրը բարեփոխումների եւ արդիականացման կարիք ունի բոլոր ոլորտներում: Նրան (Նիկոլ Փաշինեանին) դժուարին աշխատանք է սպասւում եւ մենք բոլորս պէտք է օգնենք նրան, որովհետեւ եթէ նա տապալուի, դա աղէտ կը լինի հայ ազգի համար: Մարդիկ նրան վստահութեան մեծ մանդատ են տուել եւ ես յոյս ունեմ, որ նա կը կարողանայ արդարացնել այդ մեծ սպասելիքները, որքան էլ դա դժուար լինի: Նա, ի հարկէ, երկիրը տնտեսական տրանսֆորմացիայի (կերպարանափոխութեան-Խմբ.) ճանապարհով տանելու փորձ չունի, բայց եթէ կարողանայ հանդէս գալ որպէս պրոֆեսիոնալ (մասնագէտ-Խմբ.) եւ ազատ մտածող մարդկանց համախմբող, կարող է յաջողութեան հասնել», յայտարարեց գործարար եւ բարերար Ռուբէն Վարդանեան «Տէօչէ Վելլէ»ի (Deutsche Welle) տուած հարցազրոյցին ընթացքին:

Խօսելով Հայաստանի մէջ տիրող տրամադրութիւններուն մասին՝ Ռուբէն Վարդանեան ըսաւ. «Մենք ապրում ենք անհաւատալի լաւ ժամանակներում եւ մարդիկ շատ յոյսեր եւ դրական յոյզեր ունեն»:

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

One Comment;

  1. Վռամ said:

    –«Եթէ (Նիկոլ Փաշինեանը) կարողանայ հանդէս գալ որպէս մասնագէտ եւ ազատ մտածող մարդկանց համախմբող, կարող է յաջողութեան հասնել»: ԵԹԷ՜…:
    Յամենայնդէպս, յուսալի՛ եւ լաւատես ակնկալութիւն: «Վատը է՛ն ա », ինչպէս կ’ըսեն, փաշան բազմիցս փաստած է որ «սրան-նրան» ու ոեւէ մէկուն լսելու ո՛չ պատրաստակամութիւն ունի եւ ոչ ալ՝ լայնախոհութիւն:

*

Top