Այս Երիտասարդը Յաղթեց «Իմ Քայլը» Դաշինքին

1213ishkhan

1213ishkhan

ՅԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆԵԱՆ

 

Լուսանկարը երեւի ոչ մի բան չասի այս երիտասարդի մասին: Իշխան Սաղաթելեանը Գեղարքունիքի մարզի Գեղամաւան գիւղում է ծնուել: Գեղամաւանը յայտնի դարձաւ այն առումով, որ այս խորհրդարանական ընտրութիւններին համայնքում ՀՅԴն յաղթեց «Իմ Քայլը» դաշինքին: 881 ընտրողից ՀՅԴն ստացաւ 664, «Իմ Քայլը»՝ 185, «Բարգաւաճ»ը՝ 11 ձայն: Դա միակ համայնքն էր:

Բոլորը զարմացան՝ ո՞նց: Գեղամաւանցին կ՛ասի՝ ինչո՞ւ էք զարմանում, մեր ձայնը տուել ենք մեր հող ու ջուրը սիրող, արարող մարդուն՝ Իշխանին, ում ճանաչում ենք: Կապ չունի, թէ նա որ կուսակցութիւնից է, կարեւորն այն է, որ լաւ ղեկավար ու մարդ է:

Վերջին շրջանում Իշխանը նշանակուել էր Գեղարքունիքի մարզպետ, բայց կարճ աշխատեց: ՀՅԴն 02.10.2018 թուականին ներկայացրեց իր ներկայացուցիչներին ՀՀ կառավարութիւնից ետ կանչելու մասին յայտարարութիւնը ու Իշխան Սաղաթելեանը ներկայացրեց իր հրաժարականի դիմումը:

 

Յ.Գ.- Եթէ վերեւներում էլ Գեղամաւանի նման մտածեն՝ կապ չունի որ կուսակցութիւնից է, կարեւորն այն է, որ լաւ ղեկավար ու լաւ մարդ է, երկիրը երկիր կը դառնայ:

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

4 Comments

  1. Areg Gharabegian said:

    Առ ի տեղեկություն, Հ Յ Դաշնակցությունը ունեցել է հաղթանակներ նաև մի քանի այլ գույղերում, որոնցից մեկն է Արմավիրի շրջանի Շենիկ գյուղը որտեղ ՀՅԴ-ի թեկնածու՝ Արծվիկ Մինասյանը ստացել է ձայների 81%-ը։ Ցավոք սրտի այսպիսի դեպքերը համատարծ չեին որ նպաստեին ՀՅԴ-ը հաղթահարեր Ազգային Ժողով մտնելու ձայների նվազագույն շեմը։

  2. Վռամ said:

    Այո՛, ցաւոք սրտի: Յամենայնդէպս՝ շնորհակալութի՛ւն տեղեկատուութեան համար, որ ինչոր չափով յոյս կը ներշնչէ գալիքին նկատմամբ:

*

Top