Հաղորդագրութիւն՝ Կալիֆորնիայի Հայ Գրողների Միութեան

Ըստ գրական հաւաստի լրատուութեան, Կալիֆորնիայի հայ գրողների միութեան (ԿՀԳՄ) հերթական ձեռնարկը՝ նուիրուած 2019թ. տարեմուտին, յաջողութեամբ անցաւ Գլենդել քաղաքի «Իմպրեշընս» ռեստորանի մեծ սրահում, ուր հաւաքուել էին գրական եւ հասարակական միութիւնների տասնեակ ներկայացուցիչներ, ծանօթ եւ անծանօթ գրասէրներ:

Անպայման պէտք է նշել, որ ԿՀԳՄ 2018 թուականի վերջին միջոցառումը եւս անցաւ նախաձեռնողների եւ մասնակիցների համատեղ ու բարձր կազմակերպչական պաթոսի ներքոյ, մանաւանդ, որ օրուայ ծրագիրը յագեցած էր թէ՛ գրական անակնկալներով եւ թէ զուարճալի խաղերով ու վիկտորինայով: Երեկոն բաց արեց ԿՀԳՄ գործող նախագահ, արձակագիր Հենրիկ Անասեանը, ով յատուկ էլ ընդգծեծ, որ երեկոյին իր բարձր ներկայութիւնն է բերել Լոս Անջելեսում ՀՀ պատուաւոր հիւպատոս Ա. Բայբուրդեանը, որ սրտառուչ խօսք ասաց ի նպաստ հայ հաւաքական մշակոյթի: Այնուհետեւ գրեթէ ողջ երեկոն պատշաճ մակարդակով անցկացրին հանդիսավարներ, գրողներ Աիդա Պօղոսեանն ու Գարուշ Յարեանցը: Նրանք անդուլ ջանադրութեամբ վարելով ողջ երեկոյթը, անխոնջ անդրադարձան գրական հարկաւոր շփումներին, ընթերցողների հետ տարուող անհրաժեշտ ջանքերի ամրապնդմանն ու ատեղծագործական վերելքին: ԿՀԳՄ ողջ թիմն էր ջանում, որ 2019թ. տարեմուտի երեկոն ընթանայ կազմակերպուած ու հաճելի փոխըմբռնմամբ, առանց աւելորդ խոչընդոտների: Այդպէս էլ եղաւ՝ բոլոր յիշարժան պահերով հանդերձ: Հարիւրից աւել ներկայ գտնուողներից իւրաքանչիւրն իր հետ տուն տարաւ ոգեւորութեան ու մարդկային արժանապատուութեան իր մասնաբաժինը: Գրական տարեմուտի երեկոյի համն ու բոյրը հանդիսացան նաեւ երգիչներ Մարգարիտա Խլղաթեանի եւ Ռազմիկ Մանսուրեանի հոգեպարար կատարումները, ինչպէս նաեւ յատուկ հիւրերից Նունէ Աւետիսեանի եւ Սամուէլ Սեւադայի երախտագիտութեան մաղթանքները ի փառս հայոց ամբողջ մերձեցման, ազգահաւաք ջերմութեան թէժացման, նաեւ Սփիւռքում, բնաւ չնսեմացնելով բոլորիս հայրենիքի ճակատագրական դերն ու առաքելութիւնը մեզանում: Հաւարտ գրական-հասարակական ուշագրաւ միջոցառման, տեղի ունեցաւ նաեւ վիճակահանութիւն, որն էլ ժպիտ պարգեւեց ինչպէս բախտաբեր շահողներին, այնպէս էլ նրանց շիտակ երկրպագուներին։

Եթէ ընդհանրացնելու լինենք, անպայման պէտք է ասենք, շեշտենք, որ ԿՀԳՄ ցանկացած միջոցառում իր ուրոյն տեղն է ունեցել տարուայ կտրուածքով: Այդ իսկ առումով, շօշափուող երեկոն բացառութիւն չէր, այն հանդիսացաւ գրական-հասարակական, ազգային-մշակութային

հուլունքաշարի հերթական, բայց առաւել պայծառ հատիկներից մէկը, որի փայլն ու կշիռը դեռ երկար են յիշուելու եւ մտապահուելու: Առաջ, դէպի գրական նոր հորիզոնների նուաճում 2019 թուականին, ըստ չինական հորոսկոպի՝ նաեւ Վարազի տարում:

 

(ԿՀԳՄ խօսնակ)

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

One Comment;

*

Top