ՀՅԴ ՀԵՄ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ

0315arfyouth

Բարեփոխումների Քօղի Տակ Ոտնահարւում Են Խոցելի Եւ Միջին Խաւերի Իրաւունքները

 

0315arfyouthՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միութիւնը՝ հիմնուած լինելով ընկերվարական արժէքների վրայ, անկիւնաքարային է համարում պետական պատկան մարմինների ցանկացած գործողութեան սոցիալական բաղադրիչը:

Ուշի-ուշով հետեւելով վերջին շրջանում երկրում ընթացող իրադարձութիւններին՝ հարկ ենք համարում արձանագրել, որ բարեփոխումների քօղի տակ ոտնահարւում են խոցելի եւ միջին խաւերի իրաւունքները:

Համոզուած ենք, որ Հայաստանի Հանրապետութիւնում ցանկացած գործիքակազմ եւ մեխանիզմներ (մեքենակառոյցներ-Խմբ.) կիրառելիս, հարկաւոր է առաջնահերթ հաշուի առնել երկրում տիրող սոցիալ-տնտեսական պայմանները, աղքատութեան մակարդակը, արտագաղթի ցուցանիշները, ինչպէս նաեւ տնտեսական ցուցանիշներից ոչ պակաս կարեւոր ազգային մտածելակերպի առանձնայատկութիւնները:

Ուստի կարծում ենք, որ այն դէպքում, երբ օրէնքով եւ քաղաքական ամենաբարձր իշխանութիւնների մակարդակով պաշտպանւում են խոշոր գործարարների եւ մեծահարուստների շահերը, հասարակ աշխատաւորների կրճատումները, մանր եւ միջին ձեռնարկատէրերին հարուածելը կրում է պարզապէս աշխատանքի իմիտացիա (կեղծ ընդօրինակում-Խմբ.) ստեղծելու միտում եւ ուղղուած է կարճաժամկէտ նպատակների իրագործմանը:

Երկրի բարձրագոյն իշխանութիւններին, պատկան մարմիններին կոչ ենք անում՝ խնդիրները դիտարկել իրենց ամբողջութեան մէջ եւ կոսմետիկ (արդուզարդային-Խմբ.) լուծումների փոխարէն փնտռել եւ կիրառել լուծումների հիմնաքարային տարբերակներ:

Հրամայական ենք համարում աշխատաւոր դասի եւ սոցիալական խոցելի խմբերի շահերի ոտնահարումից հնարաւորինս խուսափելը եւ վարուող քաղաքականութեան այնպիսի պլանաւորումը (ծրագրումը-Խմբ.), որը միտուած կը լինի առաջին հերթին միջին եւ միջինից ցածր եկամուտ ունեցող խաւի ներկայացուցիչների կենցաղային պայմանների բարելաւմանը:

Հաշուի առնելով վերոյիշեալ խնդիրները՝ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միութիւնը (ՀԵՄ) պատկան մարմիններից ակնկալում է խելամիտ լուծումներ:

 

ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԻՈՒԹԻՒՆ

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top