Արցախի Հանրապետութեան Ազգային Ժողովին Մէջ Ներկայացուած Քաղաքական Ուժերուն Յայտարարութիւնը  

ԱԺ-Արցախ-3-1024x576

 

ԱԺ-Արցախ-3-1024x576

21 Մարտին ՀՅԴ Արցախի Կեդրոնական կոմիտէն, Արցախի ժողովրդավարական եւ Ազատ հայրենիք  կուսակցութիւնները հրապարակեցին հետեւեալ հաղորդագրութիւնը.

«Արցախի Հանրապետութիւնում սպասուող 2019թ. Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ)  եւ 2020թ. համապետական ընտրութիւնների խորապատկերին, որոշ խմբերի եւ անհատների աշխուժութիւնը վերջին շրջանում երբեմն անցնում է քաղաքական պարկեշտութեան սահմանները՝ ոտնահարելով անկախ պետութիւն կառուցելու գործում մեր ժողովրդի տասնամեակների ջանադիր աշխատանքը:

1991թ. անկախ հանրապետութեան հռչակումից ի վեր մեր քաղաքական օրակարգի կարեւորագոյն հարցը եղել եւ շարունակում է մնալ Արցախի՝ որպէս միջազգային իրաւունքի լիիրաւ իրաւատէրի, ճանաչումն ու դերի բարձրացումը: Այս համատեքսթում գրանցած յաջողութիւնները իրականութիւն են դարձել հայակենտրոն մտածողութեան եւ Արցախ-Հայաստան-Սփիւռք միաբանուած ջանքերի շնորհիվ:

Պետական շինարարութեան գործընթացում մեր նշանակալի ձեռքբերումներից է երկու հայկական հանրապետութիւնների համարկման բարձր աստիճանը, որն ամուր հիմք է՝ դիմագրաւելու առկայ մարտահրաւէրները եւ առաջ մղելու համահայկական շահերը: Պետականաշինութեան այս փուլում արհեստական գործընթացներ նախաձեռնելը եւ ինքնիշխանութիւնը կասկածի տակ դնելը անպատասխանատու եւ անհարկի շահարկումներ են:

Որպէս Արցախի խորհրդարանում ներկայացուած քաղաքական ուժեր՝

– Պնդում ենք, որ Արցախի ներկայիս կարգավիճակը եւ ժողովրդավարական ուղով զարգանալու մեր ժողովրդի ընտրութիւնը լաւագոյնս արտայայտում է հեռանկարում միասնական հայկական պետութիւն ունենալու վճռականութիւնը.

– Կոչ ենք անում քաղաքական յաւակնութիւններ ունեցող խմբերին ու գործիչներին զերծ մնալ պետականութեան աւանդոյթները եւ արժեհամակարգը նսեմացնող յայտարարութիւններից ու քայլերից»:

 

ԱԶԱՏ ՀԱՅՐԵՆԻՔ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆ

ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆ

ՀՅԴ ԱՐՑԱԽԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԷ

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top