Արգենտինական «Սան Լորենսօ» Թիմը Խաղից Առաջ Ոգեկոչել Է Հայոց Ցեղասպանութեան Զոհերի Յիշատակը

0000ARGENTINA

0000ARGENTINAԱրգենտինայի Սուպերլիգայի գաւաթի խաղարկութեան շրջանակներում կայացել է «Սան Լորենսօ» եւ «Ուրական» թիմերի հանդիպումը, որի մեկնարկից առաջ «Սան Լորենսօ»ն յարգել է Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակը:

Ինչպէս տեղեկացնում է Diario Armenia պարբերականը, հանդիպումը կայացել է Ապրիլի 14ի երեկոյեան: Ակումբի խաղացողներն ու ներկայացուցիչները մարզադաշտում մեծ պաստառ են ցուցադրել՝ նուիրուած Ցեղասպանութեան 104րդ տարելիցին:

«Բոլորս յիշում ենք Հայոց Ցեղասպանութիւնը», ասւում է պաստառի գրառման մէջ:  Նախաձեռնութիւնը պատկանում է հայ համայնքի ներկայացուցիչներին, որին աջակցել է ակումբի նախագահ Մատիաս Լամենսը:

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top