Ալի Էրթեմի Կոչը Թուրք Մտաւորականներին

aliertem7

aliertem7

ԱԼԻ ԷՐԹԵՄ

 

Ֆրանկֆուրտում գործող «Միութիւն ընդդէմ ցեղասպանութեան» կազմակերպութիւնը դուրս է եկել Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութեան կոնգրեսի եւրոպական մասնաճիւղից՝ ցեղասպանութեան եւ ցեղապաշտպանութեան դէմ պայքարի վերաբերեալ իր ներկայացրած մի քանի առաջարկների՝ կոնգրեսի կողմից անտեսուելու պատճառով: Ինչպէս յայտնի է, շուրջ 20 տարի Գերմանիայում գործող սոյն միութիւնը պայքար է մղում հայերի, յոյների եւ ասորիների ցեղասպանութիւնների ճանաչման համար: Կազմակերպութեան պատուիրակութիւններն ամէն տարուայ Ապրիլին այցելում են Հայաստան եւ յարգանքի տուրք մատուցում Մեծ Եղեռնի զոհերի յիշատակին: Ստորեւ Akunq.net-ը թուրքերէնից թարգմանաբար ներկայացնում է յիշեալ խնդրի շուրջ Միութիւն ընդդէմ ցեղասպանութեան կազմակերպութեան նախագահ Ալի Էրթեմի հրապարակումը.

 

Նախաբան

 

Ստորեւ ձեր ներկայացուող յայտարարութիւնը ներառում է մեր կարծիքը մեր հասարակութեան կողմից ժխտուող այնպիսի կենսական խնդիրների մասին, ինչպիսիք են «պատմական Ցեղասպանութեան իրողութիւնը, խտրականութիւնը, հակասեմականութիւնը»:

Ենթադրում ենք, որ վերջին մի քանի տարուայ ընթացքում Թուրքիայում տեղի ունեցած քաղաքական զարգացումներին մօտիկից հետեւող իւրաքանչիւր ոք «ժողովրդավար ձախակողմեան ընդդիմութիւն» ասելով՝ առաջինը հասկանում է Քրդական ազգային շարժմանը համակիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութիւնը (HDP) եւ նրա բազային բաղադրիչներից մէկը եղող Ժողովուրդների դեմոկրատական կոնգրեսը (HDK):

Աւելի մանրամասն տեղեկութեան համար տե՛ս՝

https://tr.wikipedia.org/wiki/Halklar%C4%B1n_Demokratik_Partisi

http://www.halklarindemokra tikkongresi.net/hdk/bilesenler/hdk-bileseni-kurumlar/517

Նաեւ՝ https://tr.wikipedia.org/wiki/Halklar%C4%B1n_Demokratik _Kongresi

Ժողովուրդների դեմոկրատական կոնգրեսին յեղաշրջման ուժի պիտակ են կպցրել ու հակադեմոկրատական մեթոդներով կառոյցի նախկին ղեկավարներին (Ֆիգեն Իւքսեքդաղ, Սելահեթթին Դեմիրթաշ եւ այլ պատգամաւորներ, քաղաքապետներ) անձեռնմխելիութիւնից զրկել են, շինծու պատրուակներով ձերբակալել ու բանտ նստեցրել, քաղաքային խորհուրդները ցրել են ու նրանց փոխարէն «հարկադիր կատարող» անունը կրող պետական պաշտօնեաների նշանակել:

Ժողովրդադեմոկրատական կոնգրեսն ակտիւ ու կարեւոր դեր է կատարել Ժողովրդական դեմոկրատական կուսակցութեան հիմնադրման ու 2015թ. Թուրքիայի խորհրդարանական ընտրութիւններում 10 տոկոս հակադեմոկրատական շեմը յաղթահարելու ու 13.1 տոկոս քուէ ստանալով՝ խորհրդարանում 81 պատգամաւոր ունենալու մէջ: Այդ յաջողութիւնը ինչպէս ժողովրդավարական բոլոր շրջանակներում, այնպէս էլ Միութիւն ընդդէմ ցեղասպանութեան կազմակերպութեան անդամների ու մտերիմների շրջանակում էլ է ոգեւորութիւն ու գոհունակութիւն առաջացրել:

2015թ. խորհրդարանական ընտրութիւնից յետոյ Ժողովրդադեմոկրատական կոնգրեսի մասնաճիւղը ձեւաւորուել է նաեւ Եւրոպայում: Ինչպէս Թուրքիայում, այնպէս էլ Եւրոպայում կառոյցը փորձել է մի տանիքի տակ հաւաքել դեմոկրատական ձախակողմեան ընդդիմութեանն ու քաղաքացիական հասարակութեանը: Միութիւն ընդդէմ ցեղասպանութեան կազմակերպութիւնն էլ իր անկախ աշխատանքների հետ միասին փորձել է Ժողովրդադեմոկրատական կոնգրեսի եւրոպական մասնաճիւղի հովանու տակ ակտիւօրէն պայքարել մարդու իրաւունքների, ժողովրդավարութեան ու արդարութեան համար: Սակայն այդ գործընթացի ժամանակ որոշ շատ կարեւոր հարցերում ի յայտ են եկել տեսակէտերի ու պայքարի վերաբերեալ ըմբռնումների տարբերութիւններ:

Չնայած Միութիւն ընդդէմ ցեղասպանութեան կազմակերպութիւնն այդ տարաձայնութիւնները պարզելու, ընկերութեան ու համերաշխութեան մթնոլորտում յաղթահարելու համար փորձել է տարբեր հարթակներում դրանք օրակարգ բերել, միեւնոյնն է, դա նրան չի յաջողուել:

Միութիւն ընդդէմ ցեղասպանութեան կազմակերպութիւնը 2017թ. Սեպտեմբերի 26ով թուագրուած նամակում Ժողովրդադեմոկրատական կոնգրեսի եւրոպական մասնաճիւղի համանախագահներին հետեւեալ կերպ է ներկայացրել խնդրի վերաբերեալ իր պահանջներն ու առաջարկները. Միութիւն ընդդէմ ցեղասպանութեան կազմակերպութիւնը Ժողովրդադեմոկրատական կոնգրեսի եւրոպական մասնաճիւղի կանոնադրութիւնն ու ծրագիրն ուսումնասիրելուց յետոյ, «Մարդկայնութեան դէմ իրագործուած յանցանքերի հետ առերեսուելու ու նոր ցեղասպանութիւնները կանխելու համար պայքարի» հարցերում առկայ իր քննադատական մօտեցումն ու դրանցում ճշտումներ մտցնելու առաջարկներն է ներկայացնում ձեզ՝ համանախագահներիդ, ու ժողովրդադեմոկրատական կոնգրեսի եւրոպական մասնաճիւղի հովանու ներքոյ գտնուող մեր ընկերներին: Համանախագահներիցդ խնդրում ենք օգնել խնդրոյ առարկայ տեսակէտերի առկայ տարբերութիւնների շուրջ ողջամիտ քննարկում անցկացնելու հարցում»:

Ժողովրդադեմոկրատական կոնգրեսի եւրոպական մասնաճիւղի համանախագահութիւնն ու ղեկավարութիւնն այս առաջարկի ու մեր քննադատութեան հետ կապուած որեւէ պատասխան չի տուել:

2018թ. Մայիսի 6ին կայացած ԺԴԿ Գերմանիայի կոնգրեսի ժողովի ժամանակ կոնգրեսին ներկայացուած հաշուետուութեան մէջ այս քննադատութեան առկայութեան մասին խօսք չի գնացել: Սրա վերաբերեալ Միութիւն ընդդէմ ցեղասպանութեան կազմակերպութեան անունից ելոյթ ունենալով՝ ես օգտուել եմ տրամադրուած հինգ րոպէանոց «խօսքի իրաւունքից» ու ասել, որ քննադատութեան ու առաջարկների անտեսուելու եւ դրանք քննարկելու հնարաւորութիւն չտրուելու պատճառով, կոնգրեսի թոյլտուութեամբ, մեր միութիւնը դուրս է գալիս Ժողովրդադեմոկրատական կոնգրեսի եւրոպական մասնաճիւղից:

Գուցէ ժողովրդադեմոկրատական կոնգրեսի եւրոպական մասնաճիւղը գտել է, որ չարժէ կանգ առնել մեր քննադատական մօտեցման ու առաջարկների վրայ: Սակայն մենք անհրաժեշտ ենք համարում միջազգային հանրութեանը, յատկապէս ցեղասպանութիւնների զոհ դարձած ժողովուրդների միութիւններին, մտաւորականներին, համայնքի առաջնորդներին տեղեկացնել այդ վէճերի մասին ու այն պատճառի, թէ ինչո՛ւ է Միութիւն ընդդէմ ցեղասպանութեան կազմակերպութիւնը դուրս եկել Ժողովրդադեմոկրատական կոնգրեսի եւրոպական մասնաճիւղի շարքերից: Չէ՞ որ ցեղասպանութեան զոհ ժողովուրդների իրաւունքների պաշտպանների ու մտաւորականների՝ մեր նկատմամբ ունեցած քննադատական մօտեցումները, հասարակութեան արձագանգը, մեր պատմութեան արիւնոտ ու մութ էջերի հետ առերեսուելու գործում որոշիչ դեր են կատարելու:

Միութիւն ընդդէմ Ցեղասպանութեան

Ֆրանկֆուրտ, 2018թ. Նոյեմբերի 10

Միութիւն ընդդէմ Ցեղասպանութեան

Կոնտակտ՝ Ալի Էրթեմ

Հեռ.՝ 01772995985

Էլ-փոստ՝ skd@gmx.net

Մեր քննադատութիւնն ու առաջարկները նպատակ ունեն արդարութեան համար պայքարող մեր միութիւնը միայն եւ միայն ամուր հիմքերի վրայ դնելով՝ զարգացնել եւ ամրապնդել այն:

Ժողովուրդների դեմոկրատական կոնգրէսի եւրոպական մասնաճիւղի համաներկայացուցիչներին, Ժողովուրդների դեմոկրատական կոնգրէսի ենթակայութեան տակ գտնուող կազմակերպութիւններին ու անհատներին,

 

Սիրելի՛ ընկերներ

Մեր քննադատական մօտեցման սկզբում Ժողովուրդների դեմոկրատական կոնգրեսի եւրոպական մասնաճիւղի ենթակայութեան տակ գտնուող անհատներին ու խորհրդի ներկայացուցիչներին, մէկտեղուած մեր ընկերներին կը ցանկանանք տեղեկացնել, որ կասկած չունենք այն հարցում, որ նրանք կամաւոր գործունէութիւն են ծաւալում մարդու կողմից մարդու շահագործման հիմքի վրայ ստեղծուած աշխարհակարգի, ինչպէս նաեւ վերջինիս կառուցուածքային հիմնաքարերը հանդիսացող պետութիւնների եւ նրանց այն համայնքների դէմ, որոնք ղեկավարութիւնների յենասիւնն են, եւ, չնայած մեր վրայ եղած նիւթական ու հոգեբանական ճնշումներին՝ անսասան ենք փոփոխութիւններ անելու գործին ներդրում ունենալու հարցում:

Չնայած պաշտօնական գաղափարախօսութեան հետ համաձայն չենք, յարգանք ենք տածում մեր հիմնական կառոյցի նկատմամբ ու բնական ենք համարում, որ մեր մտածմունքների առարկաները եւ դէպքերի մասին ընկալումները կարող են տարբեր լինել, յատկապէս մեր վրայ եղած ազդեցութիւնների (սոցիալական նախապաշարմունքներ, կրթական կառոյցների կողմից մեր գիտակցութեան վրայ ունեցած ազդեցութիւնը, ընտանեկան դաստիարակութիւն եւ այլն) պատճառով, նաեւ՝ այն պայմանների, որոնցում գտնւում ենք իւրաքանչիւրս, մեր ունեցած պայքարի փորձի, ինչպէս նաեւ՝ հարցերի նշանակութեան տարբերութեան, եւ որ ամենակարեւորն է՝ տարբեր մարդիկ լինելու պատճառով: Հաւատում ենք, որ այս տարբերութիւնները կը յաղթահարենք՝ դրանք ազատօրէն քննարկելու ու արդիւնքները, որքան հնարաւոր է, լայն հանրութեան հետ կիսելու արդիւնքում: Յատկապէս կը ցանկանանք շեշտել, որ մեր ժողովուրդներն ունեն ազգային տարբեր պատկանելութիւն, դաւանում են տարբեր կրօններ, որոնք յարգելու ու մարդկային արժանապատուութեանն արժանի ապագայ ունենալու համար յանուն նոյն նպատակների պայքարում մեր միութիւնը զարգացնելու եւ ամրապնդելու նպատակով, մեր կարծիքների տարբերութիւնը խորը անդունդ չպէտք է բացի մեր միջեւ, այլ բարի նպատակներով միմեանց համոզելու ճանապարհներ պէտք է որոնենք:

Այս հակիրճ նախաբանից յետոյ, ցանկանում ենք ձեզ հետ կիսել Ժողովուրդների դեմոկրատական կոնգրեսի եւրոպական մասնաճիւղի՝ Ցեղասպանութեան, ցեղասպանութեան ժխտողականութեան եւ մեր արիւնոտ ու մութ պատմութեան էջերի հետ առերեսուելու հետ կապուած այն հարցերով, որոնք ըստ մեզ՝ կիսատ են, կամ մեր կարծիքները չեն համընկնում, ու հադէս գալ մեր տեսակէտներով ու լուծումներին ուղղուած առաջարկներով: Համոզուած ենք, որ մեր կարծիքների միջեւ եղած տարբերութիւններն ու որպէս ելք ներկայացուած մեր առաջարկները լաւ ըմբռնելու համար օգտակար կը լինի համեմատել ԺԴ կոնգրեսի եւրոպական մասնաճիւղի կողմից խտրական բռնութեան եւ հասարակութիւնից օտարման ենթարկուած որոշ շերտերի (կանայք, երիտասարդներ, անաշխատունակներ, ԼԳԲՏ անձինք) խնդիրների ու ցեղասպանութեան զոհ ժողովուրդների (հայեր, ասորիներ, յոյներ, եզդիներ) խնդիրների նկատմամբ ցոյց տրուած հետաքրքրութեան ու նրբանկատութիւնը: Այսպիսի համեմատութիւնը նպատակ չունի այս հարցերը հակադրել մէկը միւսին կամ ցոյց տալ, որ մէկը միւսից «աւելի կարեւոր» են:

Այս թեմայով ԺԴ կոնգրեսի եւրոպական մասնաճիւղի՝ Ֆրանկֆուրտում տեղի ունեցած կարճ քննարկումը գոնէ ցոյց տուեց մեր մօտեցումների միջեւ առկայ էական տարբերութիւնները: ԺԴ կոնգրեսի եւրոպական մասնաճիւղի կանոնադրութիւնն ու ծրագիրն ուսումնասիրելուց յետոյ մենք յանգում ենք այն եզրակացութեան, որ այս խնդիրը մեր քաղաքին յատուկ խնդիր չէ, այլ հիմնականում ԺԴԿին կից մեր միութեան խնդիրն է:

Այն կառոյցը, որն անհրաժեշտ նրբանկատութիւն չի ցուցաբերում մարդկայնութեան դէմ գործուած ցեղասպանութեան յանցագործութեան ու վերջինիս ժխտողականութեան դէմ, անյաջողութեան է մատնւում սոցիալական ամենակարեւոր հարցերը լուծելիս, ինչպէս նաեւ՝ հասարակութեան առաջադէմ խմբերին ճիշդ գիտելիք մատուցելու հարցում:

ԺԴ կոնգրեսի եւրոպական մասնաճիւղի ծրագրում առկայ են հետեւեալ տողերը. «Կը պայքարի Եւրոպայում եւ աշխարհում կատարուած ցեղասպանութեան, ջարդերի, բռնի գաղթերի, աքսորի եւ մարդկայնութեան դէմ գործուած ամէն տեսակի յանցագործութեան դէմ: Անհրաժեշտ աշխատանքներ կը տանի ցեղասպանութեան յանցագործութեան ու նրա հետեւանքների հետ առերեսուելու համար: Յատկապէս կը պայքարի, որ Թուրքիայի Հանրապետութիւնն առերեսուի ցեղասպան մտածելակերպի հետ, երեւան հանուեն այս ցեղասպանութիւնների ժամանակ եւրոպական երկրների դերը, ինչպէս նաեւ՝ ազգային ու միջազգային կառոյցներում անհրաժեշտ որոշումների ընդունման համար: Յատուկ աշխատանքներ կը կատարի ցեղասպանութիւններից ու դրանց հետեւանքով փախած ու Եւրոպայում բնակութիւն հաստատած ժողովուրդների ու կրօնական համայնքների հետ հանդիպելու համար» (ԺԴ կոնգրեսի եւրոպական մասնաճիւղի ծրագիր, էջ 4):

Թէեւ այս ձեւակերպումը որոշ չափով խնդրայարոյց է, այնուամենայնիւ, պէտք է որակուի որպէս դրական զարգացում ու առաջընթաց քայլ: Այն պէտք է դիտարկուի նաեւ որպէս դեռեւս սաղմնային վիճակում գտնուող, սակայն բարի մտադրութեամբ արուած յայտարարութիւն:

Չնայած այս բարի մտադրութեամբ արուած յայտարարութեանը՝ հիմնական խնդիրը երեւան է գալիս ցեղապաշտութեան, խտրականութեան ենթարկուած, տարբերութիւնների պատճառով օտարուած հասարակութեան շերտերի՝ ԺԴ կոնգրեսի եւրոպական մասնաճիւղի մէջ տեղ գտած խնդիրների լուծումների համար անհրաժեշտ նրբանկատութեան ցուցաբերման ու անհրաժեշտ միջոցների ստեղծման ժամանակ: Այս նկատառումը ցանկանում ենք աւելի պարզ ներկայացնել՝ բերելով երկու օրինակ, որոնք վերաբերում են սկզբունքային նշանակութիւն ունեցող հարցերում առկայ տարբեր դիրքորոշումներին:

Առաջին օրինակը

ԺԴ կոնգրեսի եւրոպական մասնաճիւղը, կանանց, երիտասարդների, հաշմանդամների եւ ԼԳԲՏ անձանց նման հասարակութեան շերտերի համար առաջարկել է ներկայացուցչական իրաւունքն ապահովելու համար տրամադրել քուոտա (կանանց համար՝ 50 տոկոս, երիտասարդների համար՝ 20 տոկոս, ԼԳԲՏ անձանց համար՝ 5 տոկոս, հաշմանդամների համար ներկայացուցչական իրաւունք), խնդիրների լուծմանն ուղղուած յստակ քայլեր անելու համար ստեղծել համապատասխան աշխատանքներ կատարող «խորհուրդ» (կանանց խորհուրդ) եւ «յանձնաժողովներ», որոնց ժամանակ կիրառել «դրական խտրականութիւն» սկզբունքը:

«Քուոտայի կիրառումն» ու «դրական խտրականութեան» նման միջոցառումները յատուկ դէպքերում, ի հարկէ, ճիշդ են եւ նոյնիսկ անհրաժեշտ: Իրեն առաջադիմութեան, յեղափոխականութեան հետ նոյնացնող հաւասարութեան ու արդարութեան կողմնակից ցանկացած կազմակերպութեան կողմից ռասիստական (ցեղապաշտական-Խմբ.) խտրականութեան, հասարակութիւնից օտարուած եւ բռնութեան ենթարկուած հասարակական շերտերի համար յստակ պայմանների ստեղծումն անհրաժեշտութիւն են:

Իհարկէ, մենք ԺԴ կոնգրեսի եւրոպական մասնաճիւղից սպասում ենք, որ վերջինս լրջութեամբ մօտենայ հասարակութեան այս շերտերի խնդիրներին, որ ամէն հնարաւոր միջոցներով իր ներդրումը ունենայ նրանց կազմակերպման ու խնդիրների լուծման գործում: Սակայն, երբ հարցը վերաբերում է ցեղասպանութեան զոհ դարձած ժողովուրդներին ԺԴ կոնգրեսի եւրոպական մասնաճիւղը, չնայած վերոնշեալ՝ բարի մտադրութեամբ արուած յայտարարութեանը, որեւէ խօսք չի ասում այս կառոյցում նրանց ներկայացուցչական իրաւունքի, դրական խտրականութեան ու քուոտա տրամադրելու մասին: Համոզուած ենք, որ ԺԴ կոնգրեսի եւրոպական մասնաճիւղի հովանու ներքոյ գտնուող մեր բոլոր ընկերները պէտք է իմանան, որ այս մօտեցումը շատ հիասթափեցնող է մի կառոյցի համար, որի առաքելութիւնն է այլընտրանք լինել ցեղասպանութեան կրկնայանցագործ Թուրքիայի Հանրապետութեանը եւ հանդիսանալ «հասարակական ընդդիմութեան ձայնն ու ամբիոնը, ճնշուածների ու շահագործուողների յոյսն ու ապագան»:

Ուշագրաւ է նաեւ այն, որ ԺԴ կոնգրեսի եւրոպական մասնաճիւղի կողմից քուոտա է կիրառւում, եւ դրական խտրականութիւնից օգտուելու ծրագիրն ու կանոնադրութիւնը գործում են որոշ հասարակական շերտերի (կանայք, երիտասարդներ, հաշմանդամներ, ԼԳԲՏ միութիւններ) խնդիրների լուծման համար եւ այդ նպատակով ստեղծւում են նաեւ կառոյցի քաղաքականութիւնը կեանքի կոչելու համար անհրաժեշտ գործիքներն ու միջոցները (կանանց ժողով, երիտասարդների խորհուրդ, յանձնաժողովներ եւ այլն), սակայն ծրագրում անհրաժեշտ չի համարւում ստեղծել նաեւ գործիքներ ցեղասպանութեան զոհ դարձած ազգերի խնդիրների լուծման համար:

Կոնգրեսի եւրոպական մասնաճիւղի՝ Ֆրանկֆուրտում տեղի ունեցած ժողովում (2017թ. Մայիսի 7) հէնց այս թեմայով քննարկում եղաւ: Ալի Էրթեմի «Միութիւն՝ ընդդէմ Ցեղասպանութեան եւ նոր ցեղասպանութիւնների կանխարգելմանն» ուղղուած աշխատանքներ կատարող յանձնաժողովի ստեղծման առաջարկը տենդագին կերպով մերժուեց համանախագահների ու որոշ ընկերների կողմից: Սակայն նրանք չկարողացան հիմնաւորել իրենց մերժողական դիքորոշումը: Սխալ լինելը մի կողմ, կառոյցի կանոնադրութեանն ու ծրագրի վրայ յենուելով այսպիսի առաջարկի մերժումն արդէն իսկ հիմնաւորումների տեղ չի թողնում:

Այս առաջարկին դէմ դուրս եկած ընկերները ցեղասպանութեան տարելիցի ժամանակ «Մի քանի օրուայ ազդեցութեամբ» մտածել էին բաւարարել պահանջը: Իրականում նման մօտեցումը նշանակում է ոչինչ չհասկանալ ցեղասպանութեան ժխտողականութիւնից եւ ճնշման տակ գտնուող ազգերին սպառնացող վտանգներից, կամ էլ՝ այն դիտարկել որպէս մի խնդիր, որը կարելի է օգտագործել կառավարութեան դէմ պայքարում, այսինքն՝ երբ պէտք է հակառակորդի դէմ օգտագործել, իսկ երբ արդէն պէտք չէ՝ մոռացութեան մատնել:

Նման սխալ դիրքորոշման վերաբերեալ մեր տեսակէտը կը ցանկանանք ստորեւ աւելի յստակ ներկայացնել:

Արդէն իսկ այս հարցերի շուրջ տեղի ունեցած առողջ քննարկման արդիւնքում երեւան եկած տեսակէտի յստակութիւնն ու դրան համապատասխան սկզբունքային դիրքորոշումը մեզ առանձնացնում է ցեղասպանութեան կրկնայանցագործ Թուրքիայի Հանրապետութեան հետ կապ ունեցող կուսակցութիւններից ու դարձնում ապագայում այլընտրանքային կենտրոն: Եւ, ընդհակառակը, այս հարցերում անորոշութիւնը, ոչ յստակ դիրքորոշումը, 102 տարի տեւած ստի ու զրպարտութեան պատճառով ի յայտ եկած հասարակական նախապաշարմունքների ազդեցութիւնը, ցեղասպանութիւնից յետոյ ձեռք բերուած աւարը կորցնելու վախերը մեզ դատապարտելու են մեզ հիւծած ցեղասպան ռեժիմի համար յենակէտ դառնալուն ու նրա հետ միասին ոչնչանալուն:

Չնայած Ցեղասպանութեան զոհ ժողովուրդների խնդիրը որակապէս տարբերւում է կանանց, երիտասարդների, հաշմանդամների ու ԼԳԲՏ խնդիրներից. այն «դրական խտրականութեանն» կիրառման, քուոտայի տրամադրման, միաժամանակ պայքարը համակարգելու եւ այն իրագործելու համար ստեղծուած գործիքների կարիք ունի:

Աշխարհի ամենազարգացած պետութիւնների ժողովրդավար հասարակութիւններից մինչեւ հակաժողովրդավարական, պահպանողական երկիրների հասարակութիւններ՝ բոլոր հասարակութիւններում քիչ թէ շատ առկայ են կանանց, երիտասարդութեան, հաշմանդամների, ԼԳԲՏ անձանց ու հասարակութեան այլ շերտերի խնդիրներ: Չնայած այս պետութիւնների դասակարգային բնոյթին՝ սոցիալական հաւասարակշռութիւնն ու ակնյայտ տարբերութիւններով հասարակութիւններում յարաբերական խաղաղ մթնոլորտը պահպանելու համար անխուսափելի են դառնում դասակարգային զիջումները ժողովրդավարական օրէնքների շրջանակներում, մանիպուլացիաները, երբեմն էլ կանոններից դուրս սոցիալական բախումների հիման վրայ վերեւում կամ ներքեւում գտնուողների կողմնակիցների միջեւ արմատական կազմաւորումները: Խմբաւորումների ու պայքարի ճանապարհով եթէ նոյնիսկ ամբողջապէս չվերացուի էլ, ապա գոնէ հնարաւոր է նուազագոյնի հասցնել կանանց, երիտասարդների, հաշմանդամների, ԼԳԲՏ անձանց խնդիրները: Իսկ այս խնդիրների մասին բարձրաձայնողներն էլ հնարաւորութիւն ունեն իրենց դերակատարումն ունենալ այդ հարցում:

Ի տարբերութիւն դրա՝ ամէն պետութիւն չի կառուցուել մէկ կամ մի քանի ազգերի ցեղասպանութեան, հայրենիքից աքսորի, տեղափոխուելուց անմիջապէս ետք նրանց ունեցուածքն ու պատիւը թալանելու վրայ: Ամէն պետութիւն չէ, որ էթնիկ կամ կրօնական համայնքին վերացնելու համար համայնքի միւս ներկայացուցիչներին ցեղասպանութեան յանցագործութեանը յանցակից է դարձրել, եւ եթէ նոյնիսկ դրա անհրաժեշտութիւնը զգայ էլ, չի կարողականայ նրանց ցեղասպանութեան յանցագործութեան մասնակիցը դարձնել: Իր ազգային ինքնութիւնից ու կրօնից բացի՝ իր գերիշխանութեան տակ գտնուող միւս բոլոր էթնիկական ու կրօնական համայնքները մոնոպոլ մտածելակերպի (մէկ ազգ, մէկ կրօն, մէկ դրօշ) հիման վրայ բարբարոսական մեթոդներով (ներառեալ ցեղասպանութիւնն ու աքսորը) ոչնչացնելը, ամէն մի պետութեան հիմնական ռազմավարութիւնը չէ:

Չնայած մինչ 1915թ. Ցեղասպանութիւնը օսմանեան բռնապետութեան կողմից կիրառուած բոլոր ճնշումներին ու ջարդերին՝ կայսրութեան ամբողջ բնակչութեան ամենաքիչը 30 տոկոսը կազմում էին քրիստոնեայ ազգերը: 1915թ. Ցեղասպանութիւնից ու աքսորներից յետոյ երկրի ժողովրդագրական պատկերն ամբողջովին փոխուեց: Նախ՝ հայ ժողովուրդը, ապա յոյներն, ասորիներն ու եզդիները իրենց պատմական հայրենիքից աքսորուեցին եւ խումբ-խումբ կոտորուեցին. «փոխանակման» անուան տակ իրենց հայրենի հողերից արմատախիլ արուեցին, որից յետոյ հիմնական բնակավայրերում 1924թ. նրանց թիւը հասաւ 8 տոկոսի: Նրանք համարուեցին «անկարեւոր» ու դարձուեցին փոքրամասնութիւն: ժողովուրդների այս հսկայածաւալ սպանդը անպատիժ մնաց, որից յետոյ մինչ օրս էլ Թուրքիայի Հանրապետութիւնը վճռական կերպով ժխտում է այն: Պետութիւնը ցեղասպանութեան ու աքսորների զոհ դարձած ազգերի դէմ ստի ու զրպարտութեան հիման վրայ ստեղծել է մարդկայնութեան դէմ կատարուած յանցագործութիւնները չկարեւորող, հետզհետէ այլասերուող ու փտող, ժխտողական կեցուածքով հասարակութիւն: Ցեղասպանութեան զոհ ժողովուրդները, 100 տարուց աւել է, պետութեան կողմից ահաբեկուելով, «իսլամացել», «թրքացել» եւ նոյնիսկ «քրդացել» ու «ալեւի են դարձուել», իսկ «Ունեցուածքի հարկի» նման ռասիստական օրէնքներով տնտեսապէս ծնկի բերուելուց յետոյ ու կրկնուող պոգրոմների հետեւանքով ստիպուած են եղել լքել երկիրը. այս ամէնը պատճառ է հանդիսացել, որ նրանց թուաքանակն աւելի պակասի ու հասնի 0.1 տոկոսի: Չնայած այս ամէնին՝ հասարակական լարուածութիւնը չի վերացել, այլ, ընդհակառակը, շարունակւում է: Ցեղասպան կրկնայանցագործ պետութիւնը «մէկ պետութիւն, մէկ կրօն, մէկ դրօշ» կարգախօսով թիրախաւորել է «կրօնական եղբայրներ» քուրդ ժողովրդին եւ ալեւիզմը դաւանողներին ու նրանց դիտարկում է որպէս մի խոչընդոտ, որը պէտք է վերացնել:

Ահա այս ցեղասպան բնոյթը Թուրքիայի Հանրապետութեան եւ գոյութիւն ունեցող միւս պետութիւնների միջեւ առկայ հիմնական տարբերութիւնն է:

Այս կառոյցը Թուրքիայի Հանրապետութեան այս առանձնայատկութիւնը նրա ղեկավարութեան տակ գտնուող ճնշուած ժողովուրդների, կրօնական խմբերի, ճնշուած դասակարգերի ու շերտերի, ճնշուած կանանց, հանրութիւնից տարբերուող շերտերի (ԼԳԲՏ, հաշմանդամներ) ճակատագիրը նմանեցրել է ցեղասպանութեան զոհ դարձած ազգերի ճակատագրի հետ: Սրա հետ մէկտեղ, ցեղասպանութեան ու աքսորի ենթարկուած ժողովուրդների համար յանուն արդարութեան պայքարը դուրս է եկել զուտ Թուրքիայի Հանրապետութեան ղեկավարութեան տակ գտնուող ցեղասպանութեան զոհ ժողովուրդների խնդիրը լինելուց: Այն դարձել է այն ժողովուրդների խնդիրը, որոնց պապերը յանցակից են եղել ցեղասպանութեանը, նրանց առաջադէմ, յեղափոխական անհատների, ԺԴ կոնգրեսի եւրոպական մասնաճիւղի նման հակաֆաշիստական կազմակերպութիւնների խնդիրը: Արդէն իսկ այդ պարտականութիւնը մեր ուսերին է: Քանի որ ցեղասպանութեան զոհ ազգերը քանակապէս այս պայքարը տանելու ուժ չունեն: Նրանք չունեն ընտրական այն ներուժը, որը թոյլ կը տայ փոխել իրենց ճակատագիրը: Սակայն, չնայած այս ամէնին, ցեղասպանութեան զոհ ազգերը մեր հասարակութեան խիղճն ու տանջանքն են, ինչպէս նաեւ՝ արժանապատիւ ապագայի երաշխիքը: Այս պատճառով էլ մեր ապրած դրախտը դժոխքի վերածած երկրի ղեկավարութիւնը ստի ու զրպարտութեան միջոցով, կրօնական ու ռասիստական նախապաշարմունքներով կուրացած միլիոնաւոր մարդկանցից չի վախենում, այլ վախենում է աչքերը բաց, իր ուժը ճշմարտութիւնից ստացող 0,1 տոկոս կազմող «փոքրամասնութիւնից»: Դրա համար Թուրքիայի Հանրապետութեան իշխանութիւնները իրենց խոչընդոտող ամէն բանի տակ «հայկական հետք» կամ «հրէական ծուղակ» են փնտռում: Դրա համար Հրանտին փողոցի մէջտեղում, օրը ցերեկով բոլորի աչքի առջեւ թիկունքից են հարուածում: Դրա համար են ստուգում PKK-ի տղամարդ կռուողների թլփատուած լինել-չլինելը: Մէկ այլ արտայայտութեամբ՝ նրանց մէջ «քրդին պետութեան դէմ ապստամբութեան դրդող հայ» են փնտռում:

Այս ամէնի պատճառով ցեղասպանութեան վէրքը ապաքինելու համար տարուող դժուարին պայքարը մեր ամենակարեւոր գործն է: Իսկ կը դառնանք այդ պայքարի տէրը, թէ ոչ՝ կը դառնայ մարդկութեան պատմութեան մէջ մեր ամենամեծ քննութիւնը:

Եթէ մենք այս պայքարը առանց որեւէ խնդրի առաջ տանենք ու սրտանց ընդունենք մեր ուսերին ընկած բեռը, ապա մեր մարդկային արժանապատուութիւնը կը կարողանանք փրկել մարդասպանի, գողի, բռնաբարողի պիտակից, ինչպէս նաեւ կը կարողանանք մինչ օրս շարունակուող ցեղասպանութեան սեւ բիծը մեր վրայից մաքրել ու մեր պապերի կողմից զոհ դարձած մեր հարեւանների դէմքին նայելու իրաւունք կը ստանանք: Եւ հակառակը, եթէ վախենանք կորցնել մեր հասարակութեան կողմից յափշտակուած աւարը կորցնելուց ու թիկունք դարձնենք բոլոր գործերից ամենակարեւորը համարուող արդարութեան գործին, ապա կը կորցնենք թէ՛ մեր մարդկային արժանապատուութիւնը, թէ՛ մեր ապագան:

Եթէ կրկին վերադառնանք կանանց, երիտասարդների, հաշմանդամների, ԼԳԲՏ խնդիրներին, ապա ցեղասպանութեան կրկնայանցագործ պետութեան ձեւաւորած խտրական, յետամնաց, ռազմատենչ, հիւանդութիւններից տառապող հասարակութեան կողմից ճնշուող կանայք, հաշմանդամները, ԼԳԲՏ անձինք եւ ապագան մշուշոտ երիտասարդութիւնը, հասարակութիւնը կազմող շերտերին, նրանք կազմում են հասարակութեան կէսից աւելին: Նրանք կարող են կազմակերպուել, բոլոր ոլորտներում ձայն բարձրացնել ու յաջող պայքար մղել ընդդէմ անարդարութեան: Նրանց կազմակերպմանը խթանելն ու աջակցելը ԺԴ կոնգրեսի նման առաջադէմ, յեղափոխական կազմակերպութիւնների ու անհատների պարտականութիւնն է: Ինչպէս վերը նշել էինք, «դրական խտրականութիւն» սկզբունքի եւ ներկայացուցչական իրաւունքի համար «քուոտա» տրամադրելուն ուղղուած առաջարկները մերժելու հիմք չկայ: Սխալը հասարակութեան խոցելի շերտերից որակապէս տարբերուող խնդրի՝ ցեղասպանութեան ու աքսորների միջոցով պակսած ու ամբողջովին բնաջնջման վտանգի առջեւ յայտնուած ցեղասպանութեան զոհ ազգերի նկատմամբ եւս նոյն նրբանկատութիւնը չցուցաբերելն է. Ցեղասպանութեան զոհ ազգերի՝ «դրական խտրականութեան» կիրառման ու «քուոտա»ի տրամադրման հարցում անտեսուած լինելն է:

Կոնգրեսի եւրոպական մասնաճիւղի կողմից այս սխալն ուղղելու նպատակով իրեն ենթակայ բոլոր կառոյցների ներսում պէտք է անմիջական քննարկման միջոցով փոփոխութիւն արուի: Նրա ծրագրում առկայ բարի մտադրութիւն ձեւակերպումն ամբողջացնելու համար պէտք է ընդունել որոշումներ, որոնցով բացէիբաց ու յստակ կերպով կ՛արտայայտեն հիմնական սկզբունքները, եւ այդ որոշումները կեանքի կոչելու համար պէտք է ստեղծուեն գործիքներ ու նիւթական եւ բարոյական հնարաւորութիւններ:

 

Երկրորդ օրինակը

 

«ԺԴ կոնգրեսի տեսական կառուցուածքը» գլխում (էջ 10, 5րդ կէտ) «ԺԴ կոնգրեսի եւրոպական մասնաճիւղի մասնակցութեան» հարցում հետեւեալ «սկզբունքային» բնորոշումն ենք ընթերցում. «Կանանց նկատմամբ բռնութիւն կիրառած կառոյցները կամ անձինք չեն կարող տեղ գտնել ԺԴ կոնգրեսի եւրոպական մասնաճիւղում: Եթէ նրա մաս կազմող միութիւնները կամ անձինք բռնութիւն կիրառեն կանանց նկատմամբ, ապա կը հեռացուեն կառոյցի շարքերից»:

ԺԴ կոնգրեսի եւրոպական մասնաճիւղի կանոնադրութեան «տեսական կառուցուածք» ենթագլխում սկզբունքային կարեւորութիւն ունեցող նման հարցում այս յստակ սահմանուած դիրքորոշումը տեսնելը մեզ շատ է ուրախացնում: Իշխանութիւնից ուժ ստանալով՝ կանանց յաջողուեց պայքարի արդիւնքում օրէնքի մնացորդներն էլ ոչնչացնել: Ճորտատիրական հասարակութեան չարիքի զոհ դարձած բռնապետական մտածելակերպի արդիւնք հանդիսացող վերաբերմունքի (կանանց նկատմամբ բռնութիւն ու բռնաբարութիւն) առջեւ կառոյցի դռները փակելը անհրաժեշտ եւ բաւականին տեղին քայլ է:

Մենք կը սպասէինք, որ «տեսական կառուցուածքում» հանրութեանը բացէիբաց յայտարարուէր ցեղասպանութիւնը ժխտողների առաջ էլ նոյն վճռականութեամբ կառոյցի դռների փակ լինելու, ԺԴ կոնգրեսի եւրոպական մասնաճիւղին ենթակայ կազմակերպութիւնների ու անհատների կողմից ժխտողականութիւնը չհանդուրժելու մասին: Մեզ հիասթափեցնում է այն, որ ԺԴ կոնգրեսի եւրոպական մասնաճիւղը կանանց նկատմամբ բռնութեան չափ սկզբունքային կարեւորութեան հարցում ցեղասպանութիւնը ժխտող պոտենցիալ յանցագործների (մարդասպաններ, պոտենցիալ մարդասպաններ) նկատմամբ նոյն նրբանկատութիւնը չի ցուցաբերում:

Մինչդեռ Օսմանեան կայսրութեան ու նրա յետնորդը հանդիսացող Թուրքիայի Հանրապետութեան ղեկավարութեան տակ գտնուող հասարակական ոչ մի շերտ մինչեւ ոսկորները չի զգացել այդ պետութեան կողմից կիրառուող բռնութիւնը, բռնաբարութիւնը, խոշտանգումներն, անարդարութիւնը, ամենապարզ մեկնաբանութեամբ՝ անխիղճ բարբարոսութիւնը: Չնայած նրան, որ իրականութիւնն այսքան բացայայտ ու յստակ է, պետութիւնը հանրութեանը անցեալում կատարուած ցեղասպանութեան յանցագործութիւնը որպէս «իմպերիալիստների ստեղծած սուտ» եւ «ներքին դաւաճանի զրպարտանք» է ներկայացնում: Սակայն, միւս կողմից, մեծ հաշուով ժողովրդի պատիւը ոտնահարելու փաստի ընդունում է հանդիսանում. «Բոլորդ հայ էք: Բոլորդ ապօրինի զաւակ էք» ատելութեան քարոզով հայ ժողովրդին կրկին թիրախաւորելը: Հասարակական կեանքի ամէն ոլորտում «ցեղասպանութիւն» հասկացութիւնը կիրառելիս սկզբում «այսպէս կոչուած» արտայայտութիւնն են կցում՝ «այսպէս կոչուած ցեղասպանութիւն», այսինքն՝ որպէս «սուտ» են ներկայացնում, ինչը ցոյց է տալիս, որ երկրում տիրում է անվերապահ ժխտման մթնոլորտ: Ոչ մի չարիք ցեղասպանութեան ժխտման չափ հասարակական մթնոլորտը չի թունաւորում ու զոհ ազգերին այդչափ չի վշտացնում:

Ցեղասպանութեան ժխտումը ցեղասպանութեան զոհ ազգերին անարգելու համար պետութեան կողմից դիտաւորեալ ընտրուած քաղաքականութիւն է: Ժխտումը յանցագործին «զոհ» ցոյց տալու, ցեղասպանութեան զոհերի դէմ վրէժխնդրութեամբ ու ատելութեամբ լցուած հասարակութեան մէջ նրանց նկատմամբ թշնամութիւնը պահելու, ցեղասպանութեան զոհ ժողովուրդներին ամբողջովին բնաջնջելու նպատակը թաքցնելու եւ նոր ցեղասպանութիւնները հասարակութեանը որպէս «ինքնապաշտպանութեան նպատակով արուած հարկադիր արարք» ներկայացնելու մեթոդ է:

Այս տեսանկիւնից Ցեղասպանութիւնը ժխտողների դէմ ցոյց տրուող դիրքորոշումը, ըստ մեզ, սկզբունքային կարեւորութիւն ունի: ԺԴ կոնգրեսի եւրոպական մասնաճիւղը սկզբունքային կարեւորութիւն ունեցող այս թերութիւնը պէտք է վերացնի եւ պէտք է բացէիբաց յայտարարի, որ իր դռները վճռականօրէն փակ են ցեղասպանութիւնը ժխտողների առաջ:

ԺԴ կոնգրեսի ենթակայութեան տակ գտնուող կազմակերպութիւններն ու անձինք պէտք է բացէիբաց մերժեն բռնակցումն ու պէտք է վերջ տան Ցեղասպանութեան՝ այլ հասկացութիւնների տակ թաքցնելու միջոցով արտայայտուած ժխտողականութեանը:

Թուրքիայի ձախակողմեան համայնքը տասնեակ տարիներ շարունակ լուռ է մնացել ցեղասպանութեան ժխտողականութեան դէմ ու օբյեկտիւօրէն (առարկայականօրէն-Խմբ.) դրա յանցակիցը դարձել: Նման իրավիճակում 1915թ. Ցեղասպանութիւնից յետոյ հաստատուած փաստացի վիճակին էլ սկսել են «յարմարուել»: Շուրջ 80 տարի ցեղասպանութիւնից յետոյ ձեռք բերուած աւարից հասարակութիւնը լայնօրէն օգտուել է, որի դէմ անհնար է հանդիպել բարոյական տեսանկիւնից ուշադրութեան արժանի առարկութեան կամ քննադական մօտեցման: Այդ պատճառով «Թուրքիա»ի ձախ համայնքը անհրաժեշտ չի համարել լրջօրէն քննադատել ցեղասպան համակարգը, բռնակցումներն ու կողոպուտի աւանդոյթները: Պատուարժան մի քանի մտաւորականից բացի՝ ոչ ոք այս ոլորտը «փորփրելու» կարիք չի տեսնում: Քննադական մօտեցման մշակոյթը դեռեւս շատ նոր է:

Սակայն «ժողովրդի, դասակարգի, հայրենիքի, բաժանման դէմ» առարկութեանը սահման չկայ: Մինչդեռ, որպէս «Թուրքիա» յայտնի տարածքը ժողովուրդների գերեզմաննոց է, Թուրքիայի Հանրապետութիւնն էլ Ցեղասպանութեան զոհերի դիակների ու դեռ ճնշումների ենթարկուող ժողովուրդներից բռնագրաւուած տարածքներում է ստեղծուել: 1923թ. սկսած «Թուրքիա» տերմինի հետ նոյնականացուած սահմաններով յայտնի երկիրն ու նրա ղեկավարութիւնը, չնայած կասկածելի լեգիտիմութեանը (օրինականութեան-Խմբ.), աշխարհի պետութիւնների կողմից ու միջազգային կազմակերպութիւններում (ՄԱԿ, ԵՄ, ՆԱՏՕ եւ այլն) պաշտօնապէս ճանաչուած իրողութիւն է: Սակայն, միաժամանակ, ցեղասպանութեան ու աքսորների պէս՝ մարդկայնութեան դէմ գործուած ամենածանր յանցանքները երեւան հանող իրողութիւն է: Չնայած բազմազգ ու բազմակրօն կայսրութիւն լինելուն՝ «թուրք ազգից» բացի մէկ այլ ազգ եւ սիւննի իսլամից բացի մէկ ուրիշ կրօն չճանաչող իրողութիւն է: Չնայած որոշ «փոքրամասնութիւններին» (հայ, յոյն, հրեայ) ու նրանց իրաւունքները Լօզանի միջազգային պայմանագրով ստիպուած ճանաչելուն՝ պայմանագրի ներքեւում իր ստորագրութիւնը դնելուց յետոյ պայմանագիրը հաշուի չառնող իրողութիւն է:

Օրինակ՝ դեռեւս սրանից 30-40 տարի առաջ, ըստ թուրք դատաւորների, որպէս «Թուրքիա» յայտնի «հայրենի հողերում» ո՛չ քուրդ է եղել, ո՛չ էլ Քրդստան: Ցեղասպանութեան զոհ ազգերի եւ հազարաւոր տարիներ այնտեղ բնակուած, սակայն ցեղասպանութեան եւ աքսորի ենթարկուելով՝ արմատախիլ արուած ու նրանց պատմական հայրենիքի անունն էլ չի տրուել:

Նրանք, արդէն իսկ որպէս «թշնամի» եւ «թշնամու համախոհ»՝ 1922թ. Օգոստոսի 30ին վաղուց «ծովն են նետուել»: Մէկ այլ մեկնաբանութեամբ՝ «թուրքական հայրենիքի» էութիւնը ժողովուրդներին ցեղասպանելը, ժխտողականութիւնն ու նրանց հայրենիքի բռնակցումն է:

Քրդական ազգային փրկութեան շարժմանը մեծ զոհերի ու դժուարին պայքարի շնորհիւ միայն յաջողուեց ժխտողականութեան տաբուն կոտրել ու «Քուրդ եւ Քրդստան իրականութիւնը» ընդունել տալ: Դրանից բացի՝ մի քանի տասնամեակ է Թուրքիայի ձախակողմեան, առաջադէմ համայնքի կողմից սովորական է դարձել «Թուրքիա» եւ «Հիւսիսային Քրդստան» տերմինների օգտագործումը: Սակայն «քրդական իրականութեան» ճանաչման գործում դրական դեր խաղացող այս հասկացութիւնների՝ 1915թ. Հայոց Ցեղասպանութեան հետեւանքով ստեղծուած փաստացի դրութեան իրողութիւն լինելու շուրջ կարիք չեն զգում մտածել: Այդ պաճառով Ցեղասպանութիւնից յետոյ որպէս Թորքիա եւ Քրդստան ներկայացուող երկրները ցեղասպանութեան զոհ ժողովուրդների եւ հաշուի չառնուող լազերի, արաբների հայրենիքին էլ (Իկոնիա, Կապադովկիա, Պոնտոս, Լազիստան, Արեւմտեան Հայաստան, Անկարա, Թուրաբդին, Բեթնահրին) է ներառում:

Այստեղ մեր նպատակը քուրդ ժողովրդի պետութիւնը՝ Քրդստանը, «քննարկման առարկայ» դարձնելը չէ: Քրդական ազգային շարժումը միջազգային ասպարէզում մեծ հեղինակութիւն է վայելելու բռնակալ Թուրքիայի Հանրապետութիւնից իսկապէս առանձնանալը:

ԺԴ կոնգրեսի կանոնադրութիւնում ու ծրագրում Թուրքիայից ու Քրդստանից խօսելիս (տե՛ս ԺԴԿ-ԵՒ ծրագիր եւ կանոնադրութիւն, էջ 9, էջ 18) ցեղասպանութեամբ ու աքսորով բնաջնջուած ու հայրենիքը բռնագրաւուած զոհ ազգերի հայրենիքը չնշելը, նրանց անունները յիշատակելուց խուսափելը նշանակում է դիտաւորեալ ժխտել ցեղասպանութիւնը: Արդէն իսկ այս դիրքորոշումը նշանակում է օբյեկտիւօրէն ընդունել ցեղասպանութեան զոհ ազգերի վերաբերեալ պետութեան տեսակէտը, նրանց՝ այս հողերում որպէս «օտարներ» տեսնել ու նրանց գոյութիւնը մերժել: Նշանակում է նաեւ ասել Սփիւռքը կազմած աքսորեալներին՝ «Ամէն ինչ վերջացաւ, հաշտուէք ձեր ճակատագրի հետ եւ յանկարծ չփորձէք վերադառնալ ձեր հողեր, որտեղից վռնդուեցիք ու բնակուել այնտեղ, յատկապէս չփորձէք ձեր ճակատագիրը վերցնել ձեր ձեռքերը»:

Մինչդեռ, ցեղասպանութեան զոհ ազգերը այս հողերի բնիկ ժողովուրդներն են: Այս հողերի վրայ որ կողմ էլ նայենք նրանց քանդուած, աւերուած ու անաւարտ յուշարձաններն ենք տեսնում: Ցեղասպանութեան զոհ ազգերի իրաւունքն է սեփական հայրենիքում իրենց ուզածի պէս ազատօրէն ապրելը:

Այս իրաւունքը նրանց ձեռքից վերցնողը, հայրենիքի ու բոլոր բնակավայրերի՝ գիւղերի, քաղաքների, գիւղաքաղաքների, լեռների, գետերի անունները փոխողը ցեղասպան Օսմանեան կայսրութիւնն ու նրա հետեւորդ Թուրքիայի Հանրապետութիւնն են: Սակայն ընդդէմ մարդկութեան կատարուած ցեղասպանութեան յանցագործութիւնն անժամկէտ է: Թուրքական պետութիւնը եթէ ոչ այսօր, ապա վաղը ստիպուած է լինելու տալ այս յանցանքի պատասխանը: Արդարութեանը հասնելու համար մերոնց՝ ժխտողականութեան ու բռնակցմանը դէմ դիրքորոշումը ապագայում որոշիչ դեր է խաղալու:

Որպէս ԺԴ կոնգրեսի եւրոպական մասնաճիւղ ու նրա ենթակայութեան տակ գտնուող այլ կառոյց՝ մենք պէտք է խուսափենք գիտակցաբար կամ անգիտակցաբար ցեղասպանութեան զոհերի եւ պետութեան ահաբեկչութեան ներքոյ ասիմիլեացիայի ենթարկուող ժողովուրդների, նրանց հայրենիքը ժխտմանը յանցակից լինելուց ու վճռականօրէն պէտք է պայքարենք անուանափոխութեան դէմ: Ընդդէմ Թուրքիայի Հանրապետութեան ժխտողականութեան ու մոռացնել տալու քաղաքականութեանը՝ ԺԴ կոնգրեսի եւրոպական մասնաճիւղը վճռականօրէն հանրութեան մէջ պէտք է պաշտպանի ցեղասպանութեան զոհ ազգերի հայրենիքի գոյութեան, անունների, իրենց հողում քաղաքացիութեան իրաւունք ստանալու համար:

Հակասեմականութեան ու հակասիոնիզմի դէմ պայքարը ԺԴ կոնգրեսի եւրոպական մասնաճիւղի ուսերին ընկած մարդկային պարտականութիւնն է:

Ինչպէս հրեայ ազգը, այնպէս էլ գնչուները միջնադարից սկսած աշխարհում ամենահին թշնամանքին ենթարկուած ժողովուրդներն են: Ե՛ւ Թուրքիայում, ե՛ւ Եւրոպայում այս ժողովուրդների դէմ տեղական կանխամտածուածութիւնն ու թշնամանքը բաւականին շատ էր:

Երկու ժողովուրդներին էլ, յատկապէս Եւրոպայում, արգելուել է մասնագիտութիւն ստանալ. նրանք վռնդուել են քաղաքներից ու «գետօ»ներում բանտարկուել, ենթարկուել են անաւարտ թուացող պոգրոմների, նորագոյն ժամանակաշրջանում համակենտրոնացման ճամբարներ են տարուել, երկրից վռնդուել են, իսկ վերջում էլ նացիստական գազախցիկներ տարուել. այս բարբարոսութիւնն աւարտուել է Հոլոքոստով:

Մեր երկրում մարդու իրաւունքների պաշտպանութեամբ զբաղուող որոշ կազմակերպութիւններից եւ քիչ թուով յեղափոխական կառոյցներից ու հատուկենտ բացառութիւն հանդիսացող մտաւորականներից բացի՝ բոլորը նախապաշարմունքներով են լցուած որպէս «կէս» բնութագրուող «գնչուներ»ի եւ հրեաների դէմ: Յատկապէս հրեաների նկատմամբ թշնամութիւնը հասարակութեան խիղճը տանջող հիւանդագին վիճակի է հասել: Հիտլերի չարիքի ստեղծագործութիւնը՝ «Իմ պայքարը» գիրքը, 21րդ դարում անգամ Թուրքիայում ամենաշատը վաճառուած գրքերից է եղել, նման հետաքրքրութիւն աշխարհի որեւէ ծայրում չես տեսնի: Թուրքիայում հրեայ ժողովրդի ներկայացուցիչները՝ Թուրքիայի Հանրապետութեան քաղաքացիները, անկախ նրանց ճիշդ կամ սխալ լինելուց, Իսրայէլ պետութեան վարած քաղաքականութեան համար պատասխանատու են համարւում: Փողոցի մէջտեղում, աշխատավայրում, սրբավայրերում փաստացի յարձակման, խմբակային ջարդերի են ենթարկւում: Ըստ էութեան, Հոլոքոստի հետեւանքով հրեայ ժողովրդի վերջնական ոչնչացումը կանխելու համար ստեղծուած Իսրայէլ պետութիւնը, Թուրքիայում շատ քիչ բացառութիւններով, աջերի, ձախերի, կրօնական ու աթէիստ համայնքների կողմից ընդունւում է որպէս մի պետութիւն, որը քարտէզի վրայից պէտք է ջնջուի: Իրենց առաջաւոր, յեղափոխական համարող անհատների ու կառոյցների կողմից հրեաների դէմ այս աստիճան գիտակցութիւնը մթագնող թշնամանքը, չէզոք դիրքորոշումը կամ համախոհ լինելը, առաջադիմական շարժման համար ամօթալի երեւոյթ է:

ԺԴ կոնգրեսը ինչպէս գլխաւոր խորհրդի առաջին նիստի արդիւնքները ներկայացնելիս, այնպէս էլ երրորդ կոնգրեսի որոշումներով իր համերաշխութիւնն է արտայայտում Պաղեստինի ժողովրդի հետ եւ ձայն չի հանում պաղեստինեան կազմակերպութիւնների՝ գրեթէ ամբողջութեամբ հակասեմական միջնադարեան չարիքի ու իսլամական յետադիմականութեամբ կազմակերպուած լինելու, ինչպէս նաեւ Թուրքիայում օրըստորէ մեծացող հակասեմականութեան դէմ: Այս դիրքորոշումն ինքնըստինքեան հակասեմականութիւն է: ԺԴ կոնգրեսի «արտացոլանքը» հանդիսացող եւրոպական մասնաճիւղն այս հարցում նախընտրում է լուռ մնալ: Իմանալ այս ճշմարտութիւնն ու լռել նշանակում է՝ համախոհ լինել համաշխարհային հակասեմականութեանը:

Ժամանակակից պետութիւններում, որտեղ գերիշխում է կապիտալիզմը, բանուոր դասակարգի եւ ճնշուող ժողովուրդների դէմ թշնամութիւնը սկսուել է հակասեմականութեան տարածմամբ: Այն ուժերը, որոնց յաջողուել է հասարակութեանն էլ այդ գործում յանցակից դարձնել, իսկ երբ իշխանութիւնը կազմւում է ֆաշիստական ուժերի հիմքի վրայ, բանը բանից անցնում է: Ֆաշիստական ղեկավարութիւնն էլ միայն իր գերիշխանութեան տակ գտնուող երկրները չեն, միաժամանակ այն չի վարանի նաեւ աշխարհն արեան ծով դարձնելուց: Այսօր էլ Արեւմտեան Եւրոպայում լայն տարածում են գտել աջակողմեան քարոզչութիւնը, անցեալից դասեր չքաղած, Հոլոքոստը շատ շուտ մոռացած հակասեմական դեմոկրատական ուժերը: Արդէն իսկ հակասեմականութիւնը, յատկապէս հրեաների դէմ թշնամանքը, լայն տարածում ունեն ձախակողմեան ուժերի շրջանում, ինչը դէպի սխալ ճանապարհ է ուղղորդում հասարակութեան դեմոկրատական ուժերին. նրանք սկսում են չքաւորութեան աղբիւրը սխալ տեղում որոնել:

Հակասեմականութիւնը յեղափոխական կազմակերպութեան համար մահացու վտանգ է: Նրա ստեղծած խտրական մթնոլորտի պատճառով յետամնացութեան ճահճից հնարաւոր չի լինի խուսափել: Ինչպէս ԺԴ կոնգրեսի, այնպէս էլ նրա եւրոպական մասնաճիւղի կողմից հակասեմականութեան դէմ սկզբունքային դիրքորոշումը, ապագայում կարեւոր գործօն է լինելու:

Այս տեսանկիւնից ԺԴ կոնգրեսը հակասեմականութեան դէմ խտրական, իսլամական պահպանողականութեան նկատմամբ «զգայունութեանը» տեղի չտալով՝ բացէիբաց ու յստակ դիրքորոշում պէտք է արտայայտի: ԺԴ կոնգրեսը ե՛ւ իր ներսում, ե՛ւ ենթակայ կառոյցներում հակասեմականութեան, հակացիգանիզմի դէմ ու, յատկապէս, Հոլոքոստը ճիշդ ըմբռնելու համար տեղեկատուական արշաւներ պէտք է կազմակերպի:

 

Ընկերաբար ու յարգանքներով

Միութիւն ընդդէմ Ցեղասպանութեան անունից՝ Ալի Էրթեմ, Ի. Բուլենթ Գիւլ

Ֆրանկֆուրտ Յաւելուածներ

 

Ստորեւ ներկայացուած են Միութիւն ընդդէմ ցեղասպանութեան կազմակերպութեան կողմից Ժողովրդադեմոկրատական կոնգրեսի եւրոպական մասնաճիւղին ներկայացուած օրէնքի նախագծերը, որոնք անգամ չեն էլ քննարկուել կոնգրեսում.

 

Յաւելուած 1

 

Ժողովրդադեմոկրատական կոնգրեսի եւրոպական մասնաճիւղի գլխաւոր կոնգրեսին ներկայացուած որոշման նախագիծը.

  1. Հակասեմականութեան ու հակացիգանիզմի դէմ պայքարը մարդկութեան պարտաւորութիւնն է

Ժողովրդադեմոկրատական կոնգրեսը գիտակցում է, որ հակասեմականութիւնն ու հակագնչուականութիւնը համաշխարհային, պատմութեան մէջ խորը արմատներ ձգած, հրեաների ու գնչուների նկատմամբ դրսեւորուած թշնամական գաղափարական հոսանք է: Կոնգրեսը համաշխարհային օրակարգում կարեւոր տեղ գրաւող այս ոչ մարդկային գաղափարական հոսանքի (հակասեմականութիւն ու հակագնչուականութիւն) դէմ պայքարն ընդունում է որպէս կենսական նշանակութիւն ունեցող մարդկային պարտաւորութիւն: Հակասեմականութիւնն ու հակագնչուականութիւնը թէ՛ Թուրքիայում, թէ՛ այն եւրոպական երկրներում, որտեղ նրանք ապրում են որպէս գաղթականներ, «օտար»ի նկատմամբ թշնամանքի, էթնիկ ու կրօնական տարբերութիւնների դէմ սնուցուող քինախնդրութեան ու ատելութեան համար հիմք ներկայացնող ու գիտակցութիւնը մթագնող ամենաարմատական կարծրատիպերն են:

Հիտլերի չարութեան հիմնական ստեղծագործութիւնը եղող «Իմ պայքարը» գիրքը 21րդ դարում «բեսթսելլեր» է դարձել Թուրքիայում: Միայն այս իրողութիւնը մեր աչքի առջեւ ունենալը բաւարար է տուեալ երկրում հրեաների դէմ թշնամանքի մակարդակի մասին գաղափար կազմելու համար: Ինչպէս աշխարհի բազմաթիւ վայրերում, այնպէս էլ մեր երկրում հրեայ ժողովրդի դէմ ե՛ւ անհատների, ե՛ւ համայնքների մակարդակով թարախաւորած (Ուզէյիր Գարիհի սպանութիւնը, Իսհակ Ալաթօնի մահափորձը, հրէական սրբավայրերը պարբերաբար ոչնչացնելու նպատակով արուող գործողութիւններ) յարձակումները ակնյայտ ցոյց են տալիս, որ Թուրքիայում բնակուող ու Թուրքիայի քաղաքացի հրեաների ապրելու իրաւունքը վտանգուած է: Նման թշնամանքով էլ «կէս» բառն օգտագործում ու նուաստացնում են գնչուներին, ինչպէս նաեւ՝ նման կերպ թիրախաւորում այլ անուններով (բոշա, աբդալ, դոմ) յիշատակուող «գնչու» խմբերին: Սելենդիի պոգրոմը եւ այլ վայրերում եղած նմանատիպ յարձակումները գնչուների նկատմամբ դրսեւորուած թշնամանքի յստակ ցուցանիշներ են:

Գերմանիայում, Հունգարիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Չեխիայի Հանրապետութիւնում, Սլովակիայում, մի խօսքով Եւրոպայում էլ իրավիճակը չի տարբերւում այստեղից:

Այդ պատճառով Ժողովրդադեմոկրատական կոնգրեսը իր ներսում, ինչպէս նաեւ միջազգային հանրութեան շրջանում հակասեմական, հակագնչուական կանխակալ կարծիքի դէմ պայքարը համարում է մարդկութեան պարտաւորութիւն: Այդ պատճառով անհրաժեշտ է չմոռանալ, թէ մօտ անցեալում հրեաների ու գնչուների նկատմամբ թշնամանքը ինչերի պատճառ դարձաւ ու ինչերի պատճառ կարող է դառնալ ապագայում: Դրա համար էլ կարեւոր է Հոլոքոստի մասին իրազեկուածութեան մակարդակի բարձրացումը:

 

Յաւելուած 2

 

  1. Ժողովրդադեմոկրատական կոնգրեսի եւրոպական մասնաճիւղը Ապրիլի 24ն ընդունում է որպէս մեր ժողովրդի ընդհանուր սգոյ օր

Օսմանեան բռնապետութեան կողմից 1894թ. հայ ժողովրդի դէմ սկսուած զանգուածային սպանութիւնները 1915թ. հասան իրենց գագաթնակէտին ու ծրագրուած ցեղասպանական արարքի վերածուեցին: 1915թ. Ապրիլի 24ին ողջ երկրից, գլխաւորապէս Ստամբուլից հայ մտաւորականներին ձերբակալեցին ու ստիպեցին մահուան ճամբայ բռնել, որից յետոյ 1,500,000 (մէկ ու կէս միլիոն) հայերի կոտորեցին ու հարիւր հազարաւորներին Արեւմտեան Հայաստանից ու երկրի՝ հայերով բնակեցուած տարածքներից աքսորեցին. այդ օրը հայ ժողովուրդը համարում է համակարգուած կերպով ծրագրուած ու կատարուած հայերի ցեղասպանութեան սկիզբ: Ապրիլի 24ին Արեւելեան Հայաստանում եւ աշխարհի ցանկացած վայրում հայ ժողովուրդը սգում է իր սպանուած պապերի, ամէն տարիքի ու սեռի մարդկանց ցեղասպանութեան զոհերի, խլուած երեխաների, բռնազաւթուած ունեցուածքի համար: Այդ օրը Ցեղասպանութեան զոհերի յուշարձանին ծաղիկներ, ծաղկեպսակներ են տանում ու յարգանքի տուրք մատուցում:

Ասորի ժողովուրդն էլ (չնայած դեռեւս նրանք չեն հասել ազգային համերաշխութեան այս հարցում) վերջին տարիներին Ապրիլի 24ին ասորիների ցեղասպանութեան զոհերին յարգանքի տուրք է մատուցում:

Ցեղասպանութեան պատմական իրողութիւնը Թուրքիայի Հանրապետութիւնից բացի աշխարհի որեւէ քաղաքակիրթ երկիր չի ժխտում: Ընդհակառակը, Թուրքիայի Հանրապետութեան ժխտողականութեան դէմ 27 երկրի խորհրդարանները 1948թ. ՄԱԿի ցեղասպանութեան կոնուենցիայի (ուխտի-Խմբ.) համատեքստում պաշտօնապէս ճանաչում են Հայոց Ցեղասպանութիւնը: Ամէն տարի նորանոր պետութիւններ են Ցեղասպանութիւնը ճանաչելու որոշում կայացնում:

Պոնտոսի յոյները Պոնտոսի ցեղասպանութեան սկիզբ են համարում Մուստաֆա Քեմալի՝ Սամսուն ժամանելու ամսաթիւը՝ 1919թ. Մայիսի 19ը: Այդ օրը Պոնտոսի յոյները յարգանքի տուրք են մատուցում իրենց ցեղասպանութեան զոհերին:

Ժողովրդադեմոկրատական կոնգ-րեսի եւրոպական մասնաճիւղը Ցեղասպանութեան զոհերին յարգանքի տուրք մատուցելու համար Ապրիլի 24ը համարում է մեր ժողովուրդների ընդհանուր սգոյ օր ու այդ օրը ցեղասպանութեան զոհ ազգերի կողքին լինելը համարում է մարդկութեան պարտաւորութիւնը:

Ժողովրդադեմոկրատական կոն-գրեսի եւրոպական մասնաճիւղը միեւնոյն ժամանակ Թուրքիայի ազգային մեծ ժողովից պահանջում է Ապրիլի 24ը Ցեղասպանութեան զոհերի յիշատակը յարգելու համար պաշտօնապէս յայտարարել ոչ աշխատանքային օր: Այն բոլոր իրադարձութիւնները (խնջոյք, գրասենեակի կոնգրեսներ, հարսանիք, ծննդեան օր, պիկնիկներ եւ այլն), որոնք նախատեսուած կը լինեն իրականացնել Ապրիլի 24ին, կը յետաձգուեն մէկ օրիշ օր:

Ժողովրդադեմոկրատական կոնգ-րեսը երկրի ողջ տարածքում ու երկրից դուրս Ցեղասպանութեան զոհերի յիշատակը յարգելու միջոցառումներում առաջամարտիկի դեր կը տանի:

 

Յաւելուած 3

 

  1. Ժողովուրդների դեմոկրատական կոնգրեսի եւրոպական մասնաճիւղը ցեղասպանութեան ժխտումը դիտում է որպէս ցեղասպանութեան շարունակութիւն: Այն իր ողջ ներուժով պայքար է մղում նոր Ցեղասպանութիւնների կանխարգելման համար

Հայ ժողովուրդը, ինչպէս նաեւ նրա հետ միեւնոյն ճակատագիրը կիսած ազգերը (յոյներ, Պոնտոսի յոյներ, ասորիներ, եզդիներ) Օսմանեան պետութեան եւ նրա շարունակութիւնը եղող Թուրքիայի Հանրապետութեան կողմից ծրագրուած ցեղասպանութեան ու աքսորի հետեւանքով 1895-1923 թթ. կոտորուած ու գրեթէ ամբողջութեամբ բնաջնջուած համայնքները վերածուել են «փոքրամասնութիւնների»: Հայութեան հայրենիքը եղած Արեւմտեան Հայաստանն ու Կիլիկիան հայաթափուել են, Միջագետքը, Մարդինը-Թուրբադինը մաքրուել են ասորիներից, Պոնտոսը, Կապադովկիան, Մարմարայի շրջանը՝ ներառեալ Իկոնիան ու Ստամբուլը (Կոստանդնուպոլիս), ամբողջութեամբ մաքրուել են յոյներից, երկրի շրջանների, լեռների ու գետերի, կղզիների անունները փոխուել են: Պատմական ու մշակութային ժառանգութիւնը, սրբավայրերն ահռելի չափով թալանուել ու քանդուել են. դրանք յանձնուել են առանձին անհատների ու կազմակերպութիւնների՝ հակառակ իրենց նպատակի օգտագործման:

Մարդկութեան կողմից իրագործուած անասելի ոճրագործութիւնները 100 տարուց աւել ժխտւում են, գրեթէ 1000 տարի շարունակ «գեաւուր» տերմինով նուաստացուած ու ցեղասպանութեան զոհ դարձած ժողովուրդները մշտական ստի ու հերիւրանքների միջոցով թշնամացուել են: Պատմական Ցեղասպանութիւնը ժխտւում է Թուրքիայի Հանրապետութեան կողմից, հասարակութեան ապագան ցանկանում են կառուցել ստի ու զրպարտութեան հիմքերի ու ցեղասպանութեան զոհերի դիերի վրայ: Բազմաէթնիկ ու բազմակրօն կայսրութեան յետնորդը եղող Թուրքիայի Հանրապետութիւնը, յատկապէս բալկանեան պատերազմում կրած պարտութիւնից յետոյ հաւաքագրուած, թուրքացուած ու իսլամացուած ժողովուրդներին (բոսնիացիներ, փոմակներ, ալբանացիներ, չերքեզներ, չեչեններ եւ այլն) Անատոլիայի թուրքմէնների հետ խառնելու միջոցով ցանկանում է սիւննի իսլամ հաւատքի հետեւորդ դարձնել նրանց ու այսպիսով ստեղծել «թուրք ազգ»: Փորձել են պետութեան ահաբեկման հետեւանքով բռնի ձուլման քաղաքականութեան դէմ դուրս եկած ազգերին վերացնել ցեղասպանական մեթոդներով: Երէկ այդ երկրում բնակուող հայերին ու մուսուլման չեղող միւս ժողովուրդներին իրենց գոյութիւնը պահպանելու նպատակով ոչնչացնելու թշանամական մտածելակերպը այսօր էլ քուրդ ժողովրդին ու ալեւի հաւատքի հետեւորդ ժողովուրդներին «նուազեցնելու» համար յարմար առիթի է սպասում: Դերսիմի կոտորածը (1934-1938) եւ մշտական պոգրոմները (Թրակիա, 6-7 Սեպտեմբեր, Մարաշ, Չորում, Սուաս եւ Ժողովրդի ազատագրման կուսակցութեան կողմից հակադեմոկրատական պատնէշը յաղթահարելուց ու «մէջլիս» մտնելուց յետոյ քուրդ ժողովրդի դէմ բանակի ու յատուկ ջարդարար խմբերի միջոցով իրագործուած բնաջնջման գործողութիւնները) դրա ամենաակնյայտ ապացոյցներն են:

Ժողովուրդների դեմոկրատական կոնգրեսի եւրոպական մասնաճիւղը դատապարտում է ցեղասպանութեան զոհ դարձած ժողովուրդների դէմ իրագործուած յանցանքները, պատմական Ցեղասպանութեան փաստի հերքումն ընդունում է որպէս նոր ցեղասպանութիւնների նախապատրաստում: Այն 1915թ. Ցեղասպանութեան անմիջապէս ճանաչումը նախապայման է համարում նոր ցեղասպանութիւնների կանխարգելման ու մեր ժողովուրդների միջեւ փոխադարձ յարգանքի հիման վրայ մարդու արժանապատուութեանը յարիր ապագայի կառուցման համար: Միութիւնն առաջամարտիկի դեր է ստանձնում Ցեղասպանութիւնների հետ առերեսուելու համար՝ ժխտուող ճշմարտութիւնների բացայայտման ու մեր հասարակութեանը պատմական ճշմարտութիւնը ներկայացնելու ու լուսաւորելու գործում: ԺԴԿԵՄն Թուրքիայի ազգային մեծ ժողովից պահանջում է ճանաչել ցեղասպանութիւնը եւ իրականացնել դրանից բխող բոլոր պարտաւորութիւնները:

 

Նախագիծ 4

 

  1. Ցեղասպանութեան զոհ ազգերի համար հայրենիքի ու քաղաքացիութեան իրաւունք

Ժողովրդադեմոկրատական կոնգրեսի եւրոպական մասնաճիւղը առանց պայմանների ընդունում է, որ ցեղասպանութեան ու աքսորի միջոցով արմատախիլ արուած, իրենց կեանքը փրկելու համար աշխարհի չորս կողմը սփռուած, սերունդներ շարունակ աքսորեալի կարգավիճակում ապրող ցեղասպանութեան զոհ ժողովուրդների հիմնական իրաւունքն է իրենց ուզած պայմաններով վերադարձը իրենց պատմական հայրենիքներ (Արեւմտեան Հայաստան, Կիլիկիա, Պոնտոս, Միջագետք, Կոստանդնուպոլիս/ Ստամբուլ, Կապադովկիա, Արեւելեան Թրակիա եւ այլն): Որպէս ցեղասպանութեան ճանաչման անհրաժեշտութիւն՝ պաշտպանում է նրանց քաղաքացիութեան իրաւունքի վերադարձը: Որպէսզի Սփիւռքում բնակուողներն իրենց աքսորեալի կեանքին վերջ տան, կոնգրեսը ԹԱՄԺից պահանջում է վերացնել պատմական հողեր վերադառնալու ժամանակ նրանց առջեւ ծառացած բոլոր խոչընդոտներն ու երաշխաւորել նրանց ապրելու իրաւունքն ու ապրուստի պայմանները:

 

Թարգմանեց՝ Անի Մելքոնեան

 

Akunq.net

 


 

ԵՂԵՌՆԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ԱՅՍ ԹԻՒԻ ՀՈՎԱՆԱՒՈՐՆԵՐԷՆ

 

 

JENNY’S IMMIGRATION

& SOCIAL SERVICES

 

 


 

 ԻՐԱՔԱՀԱՅԵՐՈՒ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՄԻՈՒԹԻՒՆ

Բիւր յարգանք եւ խոնարհում

Հայոց Ցեղասպանութեան սրբադասուած նահատակներու անմեռ յիշատակին առաջ

 

Տոքթ. Մարալ Անճարկուլեան, ատենապետ

Կեդրոնական Վարչութիւն,

Շաբաթօրեայ Վարժարան

եւ Յարակից Մարմիններ

 

 


 

 

Ալիք եւ Լոռի Պէրպէրեաններ

 


 

Միքայէլ Հացպանեան

 


 

Romanian Armenian

“RAFFI” Cultural Association and

Family Members

 


 

 

 Le Papillon by Naz

 


 

Dr. Sahag &

Kathy Baghdassarian

 

  


 

 In Memory of

Simon & Tickranouhi Navasardian

Մեր Ծնողների Անթառամ Յիշատակին

Սիմոն եւ Տիգրանուհի Նաւասարդեան

Ալֆրէդ եւ Ռիմա Պօղոսեաններ

 


 

Սարօ եւ Այտա

Գօթոյեաններ Քրիստափոր եւ Սարին

 

 


 

 

Ani Mgrdichian Garikian

Engaged exclusively

in the practice of Family Law

 

 

Consultation – Litigation

– Collaborative Law – Mediation

818-291-6340

 

 

 

Պահանջատիրութեան Ոգիով

 


 

 Superior Electric Motor Service, Inc.

 

 

4622 Alcoa Ave.

Vernon, CA 90058

Tel. 323.583.1040

Fax 323.583.9266

 

 


 

 Դոկտ. Օննիկ եւ Քրիսթին Քէշիշեաններ եւ Զաւակը՝ Նարեկ

 


 

 

Տիկ. Հուրիկ Ապտուլեան Եւ Զաւակները

 

 


 

 

Sylvia Tchakmakjian

 


 

Ի Յիշատակ Ատանացի

Եղբայրներ Յարութ եւ Նուպար Երէցեաններուն

 

 «ԱՊՐԻԼ» ԳՐԱԽԱՆՈՒԹ

 

 


 

 Tufenkian Preschool

 

Թիւֆէնքեան Ազգային Մանկամսուր

 


 

 

 Համազգայինի Շրջանային Վարչութիւն

 

 


 

 

 

Տէր եւ Տիկ. Յարութիւն եւ Ալվարդ Բարսեղեաններ եւ զաւակներ

 

Լոս Անճելըս

 

 


 

 

Գասպարեան եւ Աղճայեան Ընտանիքներ

 

 


 

 Harout, Sona & Shant

Hamassian Along with

Raffi & Christine Hamassian

 


 

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top