ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԻՍԼԱՄԱՑՈՒԱԾ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ ԳՐՔԻ ՀԵՂԻՆԱԿ ՐԱՖՖԻ ՊԵՏՐՈՍԵԱՆԻ ՀԵՏ

raffibedrosian

«Իմ Սեփական Աչքերով Տեսայ Հարիւրաւոր Ծպտեալ Հայերի Ու Կապ Հաստատեցի Նրանց Հետ»

 

 

Վարեց՝ ԱՆՈՅՇ ՄԵԼՔՈՆԵԱՆ

 

 

 

raffibedrosianՁեզ համար նշանակութիւն ունե՞ն Թուրքիայի իսլամացուած հայերը: Րաֆֆի Պետրոսեանի համար ունեն. նա  քաջ կանադահայ է, ով  տասնամեակից աւել զբաղուած է այս քիչ յայտնի ու շատ սխալ հասկացուած հայերի պաշտպանութեամբ: Նրա կատարած աշխատանքը ներկայացուել է մի քանի տասնեակ յօդուածների տեսքով, որոնք հիմա ընդգրկուել են մէկ գրքում՝ բացայայտելով անցած երկար ճանապարհի մանրամասները: Շնորհաւորում ենք ձեզ, պարո՛ն Պետրոսեան, «Տրաւմա Ու Ճկունութիւն. Թուրքիայի Ծպտեալ, Բացայայտ Ու Այլեւս Չթաքնուող Հայերը» վերնագրով գրքի կապակցութեամբ.

 

ԱՆՈՅՇ ՄԵԼՔՈՆԵԱՆ.- Ինչպէ՞ս սկսուեց ձեր ճանապարհորդութիւնը՝ բացայայտելու Թուրքիայի իսլամացուած հայերին:

ՐԱՖՖԻ ՊԵՏՐՈՍԵԱՆ.- Հրանդ Տինքի շնորհիւ սկսուեց իմ հետաքրքրութիւնը իսլամացուած հայերի նկատմամբ: Նա տարուած էր նրանցով ու միշտ ասում էր. «Մենք մշտապէս խօսում ենք մահացածների ու 1915թ. յետոյ գնացածների մասին, ժամանակն է խօսել ողջ մնացածների մասին»: Նրա հետ մի խօսակցութեան ժամանակ հարցրեցի. «Դուք ինչպէ՞ս էք հասկանում, որ նրանք իսլամացուած հայեր են»: Նրա պատասխանն ինձ իսկապէս տպաւորեց. ասաց՝ «Ես նրանց ճանաչում եմ աչքերից, նրանք գիտեն, որ ես գիտեմ»: Յետոյ, երբ ընդգրկուեցի Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու վերակառուցման աշխատանքներում, իմ սեփական աչքերով տեսայ հարիւրաւոր ծպտեալ հայերի ու կապ հաստատեցի նրանց հետ: Ես հասկացայ, որ  մեծ թուով ծպտեալ հայերի գոյութիւնն իրականութիւն է, եւ դրանով  պէտք է կիսուել Հայաստանում ու Սփիւռքում ապրող միւս հայերի հետ:

 

ԱՆՈՅՇ ՄԵԼՔՈՆԵԱՆ.- Երբ սկսել էք ուսումնասիրել իսլամացուած հայերի խնդիրները, ունեցել է՞ք  էթիկական (բարոյական-Խմբ.) սկզբունքներ:

ՐԱՖՖԻ ՊԵՏՐՈՍԵԱՆ.- Իմ կարծիքով, երբ որեւէ մէկն ունի հայկական ծագում, անկախ նրանից, թէ քրիստոնեայ է, մուսուլման, հաւատացեալ թէ աթէիստ, նա հա՛յ է: Մարդիկ կարող են ընտրել կամ փոխել իրենց կրօնը, սակայն չեն կարող ընտրել իրենց էթնիկ (ցեղային-Խմբ.) ծագումը, եւ եթէ նրանք որոշել են վերադառնալ իրենց իրական արմատներին, լեզուին ու կրօնին, ոչ ոք իրաւունք չունի խանգարելու նրանց կամ դատողութիւն անելու դրա դէմ: Հետեւաբար, ես կ՛ողջունեմ այն իսլամացուած հայերին, որոնք ցանկանում են վերադառնալ իրենց արմատներին ու ինքնութեանը՝ անկախ կրօնից: Մենք պէտք է յիշենք, որ այդ մարդիկ գիտակցուած որոշում են կայացնում բացայայտուելու որպէս հայեր՝ հաշուի առնելով բոլոր վտանգներն ու իրենց ապրուստը կորցնելու, խտրական վերաբերմունքի ենթարկուելու եւ իրենց ընկերներից, հարեւաններից ու նոյնիսկ սեփական ընտանիքի անդամներից սպառնալիքներ ստանալու ռիսկերը (վտանգները-Խմբ.):

raffibedrosian1ԱՆՈՅՇ ՄԵԼՔՈՆԵԱՆ.- Թուրքիայի իսլամացուած հայերի մասին դուք գրել էք մօտ 50 յօդուածներ: Ինչպիսի՞ արձագանգներ էք ստացել ձեր հայ ընթերցողների կողմից:

ՐԱՖՖԻ ՊԵՏՐՈՍԵԱՆ.- Բազմաթիւ հայեր զարմանում են, երբ իմանում են ծպտեալ հայերի մասին: Նրանց արձագանգները մեծամասամբ դրական են, ու նրանք տեղափոխւում են կարդալու անհաւանական պատմութիւններ Ցեղասպանութիւնից մազապուրծ եղածների կամ իրենց հայկական արմատներին վերադառնալու ցանկութեան մասին: Բայց կայ նաեւ կասկած, որ ծպտեալ հայերը իսկական հայեր չեն կամ պէտք է չընդունուեն որպէս իսկական հայեր, մինչեւ որ մերժեն իսլամն ու ընդունեն քրիստոնէութիւնը:

 

ԱՆՈՅՇ ՄԵԼՔՈՆԵԱՆ.- Ինչպիսի՞ն են թուրքերի արձագանգները ձեր գործերի վերաբերեալ:

ՐԱՖՖԻ ՊԵՏՐՈՍԵԱՆ.- Բացի թուրք մեծամասնութեան կողմից բնական բացասական արձագանգներից, որոնք պայմանաւորուած են պետութեան պաշտօնական ժխտողականութեամբ, անակնկալ կերպով եղան մեծ թուով թուրք ընթերցողներ, որոնք երախտապարտ էին լսելու նոր փաստեր հայերի կամ ծպտեալ հայերի մասին, յատկապէս լաւ յայտնի թուրք արուեստագէտներ, հեղինակներ կամ քաղաքական գործիչներ, որոնք, պարզուեց, որ հայ են: Ես թուրքերից ստացել եմ նաեւ բազմաթիւ գաղտնի նամակներ, որոնցմով նրանք ինձ բացայայտում էին իրենց ծպտեալ հայկական ինքնութիւնը:

 

ԱՆՈՅՇ ՄԵԼՔՈՆԵԱՆ.- Ինչպէ՞ս էք փոխուել ձեր անցած ճանապարհի ընթացքում:  Վերանայե՞լ էք սեփական որոշ մտքեր:

ՐԱՖՖԻ ՊԵՏՐՈՍԵԱՆ.- Առաջին անգամ ծպտեալ հայերի հետ իմ առնչութիւնը սահմանափակուել է Դիարբեքիրով՝ Սուրբ Կիրակոս եկեղեցու վերակառուցման աշխատանքներով: Սակայն եկեղեցու բացումից քիչ ժամանակ անց՝ այնտեղ անցկացրած իմ առաջին համերգից ու այդ իրադարձութիւնների վերաբերեալ մի քանի յօդուածներից յետոյ, Թուրքիայի բազմաթիւ այլ շրջաններից հարիւրաւոր ծպտեալ հայեր սկսեցին կապ հաստատել ինձ հետ: Ինձ համար բացայայտում էր այն, որ ծպտեալ հայերը մեծ թուով տարածուած են Թուրքիայի արեւելքով, հիւսիս-արեւելքով ու հարաւ-արեւելքով մէկ, ինչպէս նաեւ՝ արեւմտեան մեծ քաղաքներում: Ես որոշեցի, որ բաւական չէ միայն գրել նրանց մասին, այլեւ՝ մենք պէտք է օգնենք նրանց, ովքեր ցանկանում են վերադառնալ իրենց արմատներին: Ես սկսեցի դա Դիարբեքիրում, Դերսիմում ու Ստամբուլում լեզուի դասեր կազմակերպելուց:  Յետոյ սկսեցի ծրագրել ճանապարհորդութիւն դէպի Հայաստան՝ ՀՀ սփիւռքի նախարարութեան հետ համագործակցութեամբ: Երբ այդ միջոցառումներն ու յօդուածներս լաւ յայտնի դարձան, աւելի ու աւելի շատ ծպտեալ հայեր սկսեցին «բացայայտուել» ու ինձ հետ կապ հաստատել, բայց որ աւելի կարեւոր է՝ կապ հաստատել մէկը միւսի հետ: Ես որոշեցի կազմակերպել «Վերածննդի նախագիծ» խորագիրը կրող միջոցառումները, որոնցմով ստեղծուեց ծպտեալ հայերի մի հսկայական ցանց՝ ապահովելով նրանց միջեւ համագործակցութիւնը, հաղորդակցութիւնն ու մէկը միւսին աջակցելը:

raffibedrosian2

ԱՆՈՅՇ ՄԵԼՔՈՆԵԱՆ.- Դուք Դիարբեքիր չէք վերադարձել 2015թ. ի վեր, երբ սկսուեցին բախումներ տարածաշրջանում: Մօտ ապագայում գնալու պլաններ (ծրագիրներ-Խմբ.) ունէ՞ք:

ՐԱՖՖԻ ՊԵՏՐՈՍԵԱՆ.- Ցաւօք սրտի, թուրքական պետութեան ու քրդական պարամիլիտար ուժերի միջեւ բախումները կտրուկ ազդել են Թուրքիայի արեւելքում ու հիւսիս-արեւելքում բնակուող ողջ բնակչութեան վրայ՝ ծպտեալ հայերը ներառեալ: Հազարաւոր շէնքեր ու ամբողջական թաղամասեր աւերուել են, որոշ շէնքեր գրաւուել ու բռնագրաւուել են թուրքական պետութեան կողմից, այդ թւում՝ Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին ու եկեղեցու հիմնադրամին պատկանող ողջ գոյքը: Գեղեցիկ վերակառուցուած եկեղեցին պետութեան անվտանգութեան ուժերի կողմից վերածուել է ռազմական շտաբի՝ պատճառ հանդիսանալով եկեղեցու աւերմանն ու թալանին:  Բարեբախտաբար, եկեղեցու հիմնադրամի պաշտօնեաները կարողացան վերացնել բռնագրաւման օրէնքն ու մենք յուսով ենք, որ մօտ ապագայում կառավարութիւնը կը սկսի իր հաշուին եկեղեցու վերակառուցման գործընթացը: Ես չեմ պլանաւորում (ծրագրեր-Խմբ.) Թուրքիա գնալ, քանի դեռ այնտեղ չեն վերականգնուել խաղաղութիւնն ու ժողովրդավարութիւնը:

 

ԱՆՈՅՇ ՄԵԼՔՈՆԵԱՆ.- Ինչպիսի՞ն է քաղաքի ներկայիս դրութիւնն ու այնտեղի ծպտեալ ու ոչ ծպտեալ հայերի վիճակը:

ՐԱՖՖԻ ՊԵՏՐՈՍԵԱՆ.- Դիարբեքիրը դեռեւս պաշարման մէջ գտնուող քաղաք է: Յատուկ թաղամասեր համարւում են արգելուած գօտիներ, այդ թւում՝ Սուրբ Կիրակոս եկեղեցու յարակից տարածքը: Ծպտեալ ու ոչ այդքան ծպտեալ հայերը տառապել են տեղացի միւս բնակչութեան հետ միասին: Որոշ մարդիկ կորցրել են իրենց տները, իրենց աշխատանքը: Այդ պայմաններում անհնարին է մտածել որեւէ հայկական հասարակական ակտիւութեան (աշխուժութեան-Խմբ.) մասին՝ լեզուի դասեր կամ ճանապարհորդութիւն դէպի Հայաստան, քանի որ մարդիկ վերադարձել են գոյատեւման ռեժիմին: Նման միջոցառումներ կազմակերպելու փոխարէն՝ «Վերածննդի նախագիծ»ը նրանց տրամադրում է աջակցութիւն այլ վայրեր տեղափոխուելու, կապ հաստատելու ու իրաւաբանական օգնութիւն տրամադրելու համար:

 

ԱՆՈՅՇ ՄԵԼՔՈՆԵԱՆ.- Ո՞րն է լինելու ձեր յաջորդ քայլը:

ՐԱՖՖԻ ՊԵՏՐՈՍԵԱՆ.- Չնայած պայմանները հիմա բարենպաստ չեն՝  ես յուսով եմ վերսկսել մեր աշխատանքը ծպտեալ հայերի հետ, օգնել նրանց, ովքեր ցանկանում են վերադառնալ իրենց հայկական արմատներին, լեզուին, մշակոյթին կամ որոշ դէպքերում՝ քրիստոնէութեանը: Ես ճանաչում եմ բազմաթիւ իսլամացուած հայերի, որոնք նոյն ցանկութիւններն ունեն. բազմաթիւ ծպտեալ հայեր դեռեւս շարունակում են տանը առցանց հայոց լեզուն սովորել, Թուրքիայի բազմաթիւ շրջաններից մէկը միւսի հետ կապ են պահպանում, ամուսնանում միմեանց հետ,  հայկական անուններ տալիս իրենց նորածիններին ու մեկնում արտերկիր՝ մկրտուելու: Ես սպասում եմ, որ Սուրբ Կիրակոս եկեղեցին մօտ ապագայում կը վերանորոգուի, որտեղ ծպտեալ հայերը կրկին ամէն ամիս կը հաւաքուեն՝ նախաճաշելու, համերգների, լեզուի դասերի, հասարակական միջոցառումների, մկրտութեան ու ամուսնութիւնների համար: Ես նաեւ յուսով եմ, որ կը վերսկսուեն Թուրքիայի տարբեր շրջաններում գտնուող ծպտեալ հայերի ճանապարհորդութիւնները դէպի Հայաստան, որոնք կը յանգեցնեն թուրքերի ու հայերի միջեւ երկխօսութեանը՝ հիմնուած պատմական փաստերի վրայ եւ ուղղուած խաղաղ ապագային:

 

Անգլերէնից թարգմանեց՝ ԱՆԻ ՄԵԼՔՈՆԵԱՆ

 

«ԱԿՈՒՆՔ»

 

————————————————

 

ԵՂԵՌՆԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ԱՅՍ ԹԻՒԻ ՀՈՎԱՆԱՒՈՐՆԵՐԷՆ

 

 

Ի Յիշատակ մեր ծնողներուն՝

Արամ եւ Տիրուհի Աւետեաններուն

 

Հրայր եւ Սոնա Աւետեաններ

 

 


 

 

Jet Line Air Cargo

 

Krikor Hovsepian

Los Angeles

310-419-7404

 

Hrant Simonyan

Yerevan

58-06-40

 


 

Ֆնտքեան Ընտանիք

 


 

Տէր եւ Տիկ. Վահէ եւ Ռուզան Գիզիրեաններ

 

Հայ Ազգի Պահպանում

եւ Հայրենիքի Զօրակցութիւն

 


 

ARS GARS CHAPTER

 

 


 

The Baklava Factory

 

HARMANDIAN FAMILY

 


 

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top