Օսմանեան Կայսրութեան Պետական Որբանոցներում Կիրառուող Թրքացման Մեթոդները

Անթուրայի որբանոցը. կենտրոնում հայ որբերի նուագախումբը
Անթուրայի որբանոցը. կենտրոնում հայ որբերի նուագախումբը

Անթուրայի որբանոցը. կենտրոնում հայ որբերի նուագախումբը

ՆԱՐԻՆԷ ՄԱՐԳԱՐԵԱՆ

 

Ցեղասպանութեան տարիներին հայ որբերի նկատմամբ թուրքական որբանոցներում գործել է պատժամիջոցների ու բռնութիւնների մի ամբողջ ցանկ: Սա եւս մէկ անգամ փաստում է, որ կրօնափոխութիւնն ու անուանափոխութիւնն իրականացուել են բռնի միջոցներով: Որբանոց մտնելու առաջին պարտադիր պայմանն անուանափոխութիւնն էր: Իրենց յուշագրութիւններում դրա մասին են յիշատակում գրեթէ բոլոր որբերը:

Անթուրայի որբանոցում շուրջ երեքուկէս տարի անցկացրած Գառնիկ Բանեանն իր յուշերում պատմում է, որ որբանոցում նրան տրուել է 549 թիւը եւ Ահմեդ անունը: Նոյն որբանոցի սան Մելքոն Պետրոսեանին տրուել է Նեջիպ անունը եւ ութ թիւը: Յարութիւն Ալպոյաճեանը երկու անգամ է անուանափոխուել: Առաջին անգամ Դերայում, այնուհետեւ՝ Անթուրայում, որտեղ ստացել է Շիւքրու անունը եւ 534 համարը: Խորէն Գլըճեանին Հալէպից տարել են Կ. Պոլիս, «Հարբիյէ» զինուորական կենտրոնական դպրոց: Այստեղ բոլորին պղնձէ կնիքներ են բաժանել՝ իրենց նոր թուրքական անունով: Նա ստացել է «Ալի օղլու իսլամ» անունով կնիքը, որը տնօրէնութեան կարգադրութեամբ միշտ պէտք է վզից կախուած լինէր: Մարդինի երկսեռ թուրքական որբանոցի սան Մարի Գրիգորեանը, ում բաժին էր հասել Այիշէ անունը, անուանափոխութեան արարողակարգի մասին պատմում է. «…ամէնուս համար ինքնութեան թուղթեր շինուեցան, ուր առանց բացառութեան բոլորիս հայրերը կոչուեցան Ապտուլլահ, իսկ մայրերը՝ Սալիհէ…»: Ատանայի որբանոցում շուրջ վեց տարի անցկացրած Մեհմեդ Օղլի անունը ստացած Երուանդ Փոստալճեանն իր յուշերում գրում է. «Մենք՝ որբերս, մեր անունները չմոռանալու համար, թղթերի վրայ գրուած մեր վրայ էինք պահում»:

Նորեկներին բաժանում էին ըստ դասարանների, տասնապետ նշանակում՝ ով պատասխանատու էր իր խմբի համար: Օրական մի քանի ժամ զինուորական ձեւով մարզւում էին: Ցանկացած սխալ քայլ դատապարտւում էր ծեծի:

Ջեմալ Փաշայի այցն Անթուրայի որբանոց

Անթուրայում կիրառուող խիստ պատժամիջոցներից էր ֆալախան (1): Հ. Ալպոյաճեանն կիրառուող բռնութիւնների վերաբերեալ գրում է. «Եթէ որեւէ մէկը հայերէն էր խօսում… նրան խիստ պատժում էին: Կամ ծեծում էին կամ ստիպում ճաշարանի կտուրին կանգնել ու երեք-չորս ժամ արեւին նայել»: Յաճախ որբանոցից անտառ ուտելիքի համար փախչող երեխաներին էլ 24 ժամ բանտարկում էին ու ոչինչ չէին տալիս ուտելու՝ ճաշի ժամին բոլորի ներկայութեամբ ենթարկելով ֆալախայի: Ֆալախայի կիրառման համար որբանոցում գործել է յստակ «ուղեցոյց», որտեղ նշուել է, թէ ո՛ր «յանցագործութեան» դէպքում քանի՛ անգամ պէտք է ֆալախայի ենթարկել: Դասերն ընթացել են նախատինքների, վիրաւորական խօսքերի, պատի տակ դրուած ծանր քարերի, դրան յետեւում դրուած տարբեր չափերի գաւազանների, ֆալախայի գործիքի առկայութեամբ:

Թուրքական «մանկավարժութիւնը» կիրառել է հնարաւոր բոլոր ձեւերը. Մարտինի որբանոցում դասընթացի ժամանակ աղմուկը պատճառ էր դառնում, որ ուսուցչուհին «օրհնեալ գաւազանով» ծեծի ենթարկի երեխաներին, յետոյ էլ դաժան ցրտին բակ դուրս բերի՝ անունները կարդալու պատրուակով:

Նման որբանոցներում պարտադիր էին նաեւ իսլամի դասերը: Մելքոն Պետրոսեանն իր յուշագրութիւնում մի քանի դրուագներ է բերում այդ դասերից: Ֆէյզի փաշան քրիստոնէութեան մասին խօսելիս նշել է. «…ձագուկներս, ձեր կրօնը հինցած է ինչպէս կրակապաշտութիւնը, նոյնպէս ձեր Յիսուս մարգարէն հինցած է, շապիկ մը որ հիննայ՝ կը նետեն, նորը կը հագնին»: Մարտինի որբանոցում իսլամի դասերին պարտադիր հատուածներ են սովորել Քուրանից, դրան զուգահեռ սովորել են նաեւ իսլամական օրէնքների համաձայն լուացուել ու նամազ անել:

Որբանոցներում պարտադիր պայմաններից է եղել նաեւ թլփատումը: Եթէ երեխաներն անուանափոխութեան կամ իսլամ ընդունելու փաստն ինչ-որ կերպ ընդունում էին ու համակերպւում՝ թէկուզ առերես, ապա թլփատման արարողակարգին նրանք ամենաշատն էին ընդդիմանում: Որբանոցներում, երբ այդ մասին լուրեր էին տարածւում, տղաներից շատերը փախուստի էին դիմում: Ատանայի որբանոցի սան Երուանդ Փոստալճեանն իր յուշերում գրում է, որ որբանոցի տնօրէնը թերթում յայտարարութիւն է տուել ու թուրք հաւատացեալներին որբանոցի հայ երեխաների թլփատման արարողութեանը ներկայ գտնուելու կոչ արել: Խորէն Գլըճեանը յիշում է, որ իրենց որբանոցում տնօրէնութեան հրամանով բոլոր հայ երեխաներին տարել են Կ. Պոլիս ու թլփատել:

Թուրք ղեկավարները պարբերաբար ստուգայցեր էին կատարում որբանոցներում, ինչը միշտ ուղեկցւում էր տօնախմբութեամբ ու բարձր ծափողջոյններով: Մանկական յուշագրութիւններում այդ իրադարձութիւնը միշտ նոյնացուել է համեղ ուտելիքների, տօնական ու կեղծ բարիդրացիական մթնոլորտի հետ: Ջեմալ փաշան մի քանի անգամ այցելել է Անթուրայի որբանոց, Էնվէր եւ Թալէաթ փաշաները՝ Հարբիէի:

Որբանոցներում երեխաների թիւը նուազեցնելու համար եղել են նաեւ թունաւորման դէպքեր: Յաճախ «բնական ճանապարհով» թունաւորել են ջուրը, երբ դիակներ են գցել որբանոցներին ջուր մատակարարող ջրհորների մէջ: Մարտինի որբանոցում թունաւորման դէպքերը կապուած էին յատկապէս հացի օգտագործման հետ: 1918թ. վերջին Անթուրայի որբանոցի թուրքական անձնակազմը հեռանալուց առաջ դեղագործ Ռըզա բէյին պատուիրել է վերջին ընթրիքի ժամանակ բոլոր որբերին թունաւորել: Բայց Ռըզա բէյը չէր համաձայնել նման ոճրագործութեան: Ուշագրաւ է այն փաստը, որ Ռըզա բէյի հարցման ընթացքում ճաշարանում նստած բոլոր երեխաները յիշել են իրենց հայկական անունները:

Այսպիսով, երիտթուրքական կառավարութեան ռազմավարութիւնը նպատակ ունէր թիրախային խմբին, տուեալ դէպքում՝ հայ երեխաներին զրկելու սեփական կենսաբանական-ռասայական բնորոշումներից, ինքնութիւնից՝ աստիճանաբար վերածելով մի այլ ինքնութեան: Նա հետեւողականօրէն, ծրագրուած հետամուտ է եղել այս քաղաքականութեանը մինչեւ 1918թ. Մուդրոսի զինադադարի կնքումը, յետագայում թուրքական որբանոցները յանձնուել են միսիոներական, օտարերկրեայ եւ հայկական կազմակերպութիւններին:

turkification

Ջեմալ Փաշայի այցն Անթուրայի որբանոց

Հայ որբերի թրքացման գործընթացն իրականացուել է մի քանի փուլով, որից առաջինը հաւաքագրման ու տեղափոխման հարցերի լուծումն էր: Օսմանեան կառավարութիւնը շտապում էր նրանց հաւաքագրել, քանի որ մտավախութիւն ունէր, որ միսիոներական, բարեգործական կազմակերպութիւններն իրենից շուտ կը յաջողեն այդ գործում: Երկրորդ փուլով նրանք, հայ որբերին կենտրոնացնելով որբանոցներում, սկսում էին բուն գործընթացը՝ նրանց անուանափոխելով, թլպատելով, իսլամի դասեր կազմակերպելով: Թուրքական կողմը խուսափում էր նմանօրինակ մանրուքներից անգամ, որը հայ որբերին կը յիշեցնէր իրենց անցեալը: Նրանք նախընտրում էին երեխաներին դիմել միայն իրենց թուերով՝ զրկելով նրանց ոչ միայն իրենց ազգային ինքնութիւնից, այլ նաեւ անհատականութիւնից: Դէպքեր են եղել, երբ ղեկավարութիւնը որբանոցում աշխատակիցներ չունենալու պարագայում էլ հեռացրել է որբանոցում աշխատող հայ կանանց՝ վախենալով, որ նրանց ներկայութիւնը որբերի համար կարող է հայկական ինքնագիտակցութեան խթան դառնալ:

Վախի մթնոլորտը, պատժամիջոցների կիրառումն առաջին հայեացքից կարծես յաջողում են. որբերը դադարում են միմեանց հետ խօսել հայերէն, սակայն յուշագրութիւններում բոլոր հեղինակները նշում են, որ քնելուց առաջ ծածկոցի տակ միշտ խաչակնքուել են, ծնողներից լսած «Հայր Մեր»ից հատուածներ կրկնել, երբեմն էլ աղօթք չյիշելով՝ իրենց ու իրենց հարազատների անուններն են կրկնել՝ չմոռանալու համար:

Թուրքական կառավարութիւնն իր այս քաղաքականութեան իրագործման ընթացքում միշտ էլ մտավախութիւն է ունեցել եւ վերապահութեամբ է մօտեցել իսլամացած հայերին: Նշենք, որ Կ. Պոլսից հրաման է եղել, որով իսլամանալու թոյլտուութիւն է տրուել միայն կենտրոնական իշխանութիւնների հաւանութիւնը ստանալուց յետոյ կամ էլ միայն մուսուլմանների հետ ամուսնացած կանանց: Որբանոցներում աւելի հեշտ էր վերահսկել իսլամացման գործընթացը, որին էլ ի սկզբանէ միտուած էր թուրքական կառավարութիւնը: Սակայն նրա քաղաքականութիւնը երկար չի գործում: 1919թ.՝ զինադադարի առաջին վեց ամիսներին, կարեւոր միջոցներ են ձեռնարկւում որբերին վերադարձնելու ուղղութեամբ: «Որբահաւաքի» ժամանակ հայկական եւ միջազգային կազմակերպութիւնները կարողանում են որբանոցներից դուրս բերել եւ փրկել թրքացման ճանապարհին գտնուող բազմաթիւ հայ երեխաների: Սակայն պէտք է նշել, որ առաւել փոքր տարիքի երեխաների մի ստուար հատուած, չյիշելով իր ինքնութիւնը, երբեմն էլ անցեալի վերապրումները կրկնուելու վախից ելնելով՝ նախընտրել է լռել իր հայ լինելու մասին եւ այս ճանապարհով ձուլման է ենթարկուել:

turkification1

  1. Ֆալախայի ժամանակ փայտի ծայրերին ամրացնում են ոչ ձիգ պարան, պատիժը կրողի ոտքերն անցկացնում են փայտի եւ պարանի միջեւ, յետոյ սկսում են փայտը պտտեցնել, իսկ երրորդ անձը ձեռքի գաւազանով խփում է պատժուողի ոտքերին, մինչեւ ոտքերից արիւն գալը:

 

 

 


 

In loving memory of our parents

Grigor (Genocide Survivor)  & Nvart Ookhtens

 

Murad & Flora Ookhtens

 

 

Ի Յիշատակ Գրիգոր  (Ցեղասպանութենէն Վերապրած) եւ Նւարդ Ուխտենցի

 

Մուրադ եւ Ֆլորա Ուխտենց

 

 


 

 

REMEDY LIQUOR

1700 W. Glenoaks Blvd.

Glendale, CA 91201

 

 


 

 

Հպարտ Ենք, Որ Մեր Սերունդը Պատիւով Կատարեց Իր Պարտականութիւնը Ու Երաշխաւորեց Հայ Դատի Պայքարի Շարունակականութիւնը։

 

Մենք Վստահ Ենք, Որ Մեր Պայքարը՝

Նոր Նուաճումներ Պիտի Իրագործէ,

Պարզ Այն Պատճառով, Որ Այլեւս

Մենք Մեր Թիկունքին Ունինք

Հայաստանի Հանրապետութիւնը՝

Իր Պետական Լայն

Հնարաւորութիւններով։

 

Եւ Պիտի Յաղթենք: Ուրիշ Տարբերակ Չունինք: Պիտի Իրականացնենք

Մեր Ազգի Դարաւոր Երազը:

Եկէ՛ք Դուք Ալ Բաժին Բերէ՛ք

Մեր Յաղթական Արշաւին։

 

 

ՀԱՅԿԱՐԱՄ ԵՒ ԱԼԻՍ

ԱՌԱՔԵԼԵԱՆՆԵՐ

ԵՒ ԸՆՏԱՆԻՔ

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top