Գլենդելի «Չի-Նար» Լուսանկարչատունը Կը Հաւերժացնի Պահը Հայկական Տարազներով

0613narinechinar1

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

Գլենդելում այսուհետ կը գործի իւրայատուկ հայկական մշակութային կենտրոն, որտեղ մի պահ վերականգնւում ու յաւերժացւում է պահը հայրենիքի ու նախնիների հետ: Նորաբաց «Չի-Նար» լուսանկարչատունը այցելուներին առաջարկում է նկարահանուել Արարատեան տարածաշրջանի տղամարդկանց եւ կանանց իշխանական տարազներով՝ ժամանակաշրջանը բնորոշող միջավայրում:

0613narinechinarՅունիսի 7ին, Գլենդելի 1127 Սաութ Սենթրալ հասցէում գտնուող ցուցասրահում հայ մշակոյթի փոքրիկ տօն էր. «Չի-Նար»ի բացմանը ներկայ հիւրերին, ազգային տարազով ու հայկական գինով դիմաւորում էր հիմնադիր Նարինէ Չիլինգարեանը: «Մեր նախաձեռնութեան խորագիրն է՝ «Պատմութիւնը հանդերձանքում», այսինքն, մեր սրահ այցելուները կրելով տարազներ՝ կը զգան կապ իրենց արմատների հետ, մի պահ կ՛առերեսուեն մեր պատմութեանն ու մշակոյթին, քանզի իւրաքանչիւր հագուստ իւրատեսակ արուեստի գործ է յիշեցնում: Տարազները նաեւ իւրատեսակ հոգեվիճակ եւ լիցքեր են պարունակում, որոնք ինքս զգում եմ այս պահին կրելով ներկայացուած հագուստներից մէկը»,  նշեց  Չիլինգարեանը:

Նա պատմեց տարազների ստեղծման մասին՝ նշելով, որ համագործակցել է Երեւանում, Սարդարապատի տուն թանգարանի տարազագէտի հետ, եւ ճշգրտօրէն վերարտադրել են Արարատեան տարածաշրջանի իշխանական հագուստները:

«Չի-Նար» լուսանկարչատան տարազները նաեւ տրւում են վարձով՝ տարբեր առիթների համար:

Նարինէ Չիլինգարեանը տեղեկացրեց, որ կենտրոնում տեղի են ունենալու նաեւ մշակութային տարբեր ձեռնարկներ՝ ցուցահանդէսներ, համերգներ:

0613narinechinar1

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top