Հայկական Երաժշտական Երկու Խմբեր՝ Յունիսի 23ին «Ֆորդ» Թատրոնում (Video)

Untitled

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

 

«Էլեմենտ Բենդ»ն ու «Միքայէլ Ոսկանեան եւ ընկերներ» էթնօ-ջազ խումբը Հայաստանից, ժամակակակից հնչերանգներով հայկական ժողովրդական երաժշտութեան իւրայատուկ երեկոյ կը ներկայացնեն Լոս Անջելեսում:

Երկու խմբերի համատեղ համերգը տեղի կ՛ունենայ Յունիսի 23ին՝ «Ֆորդ» թատրոնի հեղինակաւոր «Իգնայթ» ամէնամեայ փառատօնի շրջանակներում: «Լոս Անջելես գաւառի եւ «Ֆորդ» թատրոնի հիմնարկի համատեղ համերգաշարը մեծ ճանաչում ունի, որին ամէն տարի հրաւիրւում են մասնակցելու ԱՄՆից եւ այլ երկրներից յայտնի երաժիշտներ: Մեզ համար մեծ պատիւ էր, երբ դիմեցին «Էլեմենտ» խմբին, նաեւ, ցանկանում էին Հայաստանից մէկ խումբ հրաւիրել, եւ մենք առաջարկեցինք «Միքայէլ Ոսկանեան եւ ընկերներ» խմբին», պատմում է «Էլեմենտ» խմբի հիմնադիր Արա Տապանճեանը:

0529Element

Համերգի ընթացքում կը հնչեն «Էլեմենտ»ի հին եւ սիրուած երգերից: Կը լինեն նաեւ նոր երգեր, այդ թւում՝ վերջին «Է» ձայնասկաւառակից: Արա Տապանճեանը նշում է, որ հիմնադրումից 14 տարի անց, խումբը շարունակում է հաւատարիմ մնալ առաքելութեանը՝ ներկայացնելով հայ ժողովրդական երգը։ «Եթէ մէր երգերը չպահենք, չվերամշակենք, չմատուցենք ժամանակակից հնչերանգներով, որ առաւել ընկալելի լինեն երիտասարդների կողմից, դրանք կը մոռացուեն: Այնինչ, մեր ազգային ակունքներից բխող այս երգերը կենսական է, որ փոխանցուեն մեր նոր սերունդներին: Ահա այս մտայնութեամբ էլ որոշեցի զբաղուել ժողովրդական երգերի մշակումներով, որպէսզի նոր շունչ, կեանք տամ նրանց, մեր աշուղների, երգահանների ստեղծագործութիւնները լսելի եւ սիրելի դարձնեմ նոր սերունդներին, ինչպէս նաեւ՝ մեր մշակոյթը երգի միջոցով ներկայացնեմ օտարներին: Ուրախ եմ, որ տարիներ անց, ականատես եմ լինում, որ յաջողել ենք», իր նպատակի մասին ասում է Տապանճեանը, որ այսօր իրականութիւն է. խմբի համերգները սպասուած են աշխարհասփիւռ հայութեան կողմից. Տապանճեանի մեկնաբանութեամբ ժողովրդական երգերը հազարաւոր պատանիների ու երիտասարդների ձայնադարանի մասն են կազմում։

Համերգի բացումը կը կատարի «Միքայէլ Ոսկանեան եւ ընկերներ» խումբը, որ ձեւաւորուել է 2011թ.ին Հայաստանում: Հնի ու նորի համադրութեամբ նրանց երաժշտութիւնը հաճելի է լսարանին:

«Ֆորդ» թատրոնում ամերիկահայ հանդիսատեսն առիթ կ՛ունենայ ներկայ գտնուելու Հայաստանից եւ Սփիւռքից տաղանդաւոր երաժիշտների՝ Լոս Անջելեսի ամենասիրելի սրահներից մէկում, որ գտնւում է բնութեան գրկում: Տոմսերը կարելի է ձեռք բերել թատրոնի կայքից:

 

 

 

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top