Երիտասարդները Համախմբուել Էին Հայ-Ամերիկեան Թանգարանին Աջակցելու Նպատակով (Video)

AYP Summer Mixer Benefiting Armenian American Museum with More Than 700 Young Professionals (1)

 

0627AAM1

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

 

Հայ երիտասարդ արհեստավարժների ամառային ամէնամեայ ձեռնարկին մասնակից շուրջ 700 ամերիկահայ երիտասարդներին համախմբել էր Հայ-Ամերիկեան թանգարանի կառուցմանն աջակցելու գաղափարը: Յունիսի 20ին, Փասադենայի «Հիլթըն» հիւրանոցում անցկացուած միջոցառումն աննախադէպ էր, քանզի կազմակերպիչ միութեանը միացել էին Լոս Անջելեսում գործող մի քանի այլ կազմակերպութիւններ՝ Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի արհեստավարժների ցանցը, ՀԲԸՄի Լոս Անջելեսի Երիտասարդ արհեստավարժները, Հայ արհեստավարժների միութեան Լոս Անջելեսի մասնաճիւղը, «Բըրթրայթ Արմէնիա» եւ «Ներուժ» կազմակերպութիւնները, որոնք միաւորել էին ուժերը՝ Հայ-Ամերիկեան թանգարանի համար դրամահաւաք ձեռնարկին համար:

«Շնորհակալ ենք այն հարիւրաւոր երիտասարդ արհեստավարժներին, ովքեր ներկայացան մեր հաւաքին, եւ այն վեց կազմակերպութիւններին, որոնք միացան մեզ՝ սատար կանգնելու մի նախագծի, որն ուղղուած է մեր մշակութային ժառանգութեան ու պատմական յիշողութեան պահպանմանը»՛, նշեց Հայ Երիտասարդ Արհեստավարժների ցանցի հիմնադիր եւ նախագահ Ֆիլիպ Յովհաննիսեանը:

Շանթ Սահակեան

Շանթ Սահակեան

Ձեռնարկի ընթացքում հաւաքուեց 8921 դոլար, որը փոխանցուելու է Հայ Ամերիկեան թանգարանի հիմնարկէքի արշաւին:

Կառոյցի գործադիր տնօրէն Շանթ Սահակեանը երախտագիտութիւն յայտնեց կազմակերպիչներին, ում միաւորել է թանգարանի տեսլականը:

«Մեզ համար պատիւ է տեսնել նման համախմբում: Պատմական հնարաւորութիւն է ստեղծուած հիմնելու մի կառոյց, որը մեր ապագայ սերունդների համար կը ծառայի որպէս մեր ինքնութեան պահպանման հիմնասիւններից. հաւաքուած երիտասարդների թիւը վկայում է, որ Հայ-Ամերիկեան թանգարանի կարեւորութիւնը գիտակցուած է մեր սերնդի կողմից», նշեց Սահակեանը:

Համակազմակերպիչ միութիւնների ղեկավարներն էլ հաստատեցին, որ միասնաբար գործելու դէպքում, համայնքն աւելի զօրեղ է, իսկ նպատակները՝ հաստատ իրականանալի:

Հայ երիտասարդ արհեստավարժների ամառային ձեռնարկն անցկացւում է երկրորդ անգամ: Նախորդ տարի հայ երիտասարդները հաւաքուել էին աջակցելու «Ուանարմենիա» եւ «Հէյլօ Թրասթ» կազմակերպութիւններին՝ «Աշխատա՛նք եւ ոչ ական» արշաւին, որի նպատակն էր աջակցել Արցախում իրականացուող ականազերծման աշխատանքներին:

0627AAM2

Ֆիլիպ Յովհաննիսեան

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top