Հայկական Ծառատունկի Ծրագրին Նուիրուած Դասախօսութիւն

0000ATP

0000ATP

ՖՐԵԴՐԻԿ ՎԱՐԴԱՆԵԱՆՍ

 

Քրեսանթա Հովտի Հայց. առաքելական եկեղեցւոյ դաստիարակչական յանձնախումբը, Կիրակի, Յուլիսի 14ին, կ.ե. ժամը 1ին, յաւարտ Ս. պատարագի, կազմակերպել է «Հայկական Ծառատունկի ծրագրի 25ամեակի տօնակատարութիւն» նիւթով դասախօսութիւնը, Ազգային առաջնորդարանի «Տիգրան եւ Զարուհի Տէր Ղազարեան» սրահում (6250 Honolulu Avenue, La Creescenta, CA 91214):

Օրուան դասախօսներն են Անահիտ Ղարիբեան եւ Սառա Հէյզ:

Հայաստանի Ծառատունկի ծրագիրը՝ Armenia Tree Project (ATP), հիմնուել է Վուպըրնում (Wobern) եւ Երեւանում, իրականացնում է բնապահպանական ծրագրեր Հայաստանի ամլացուած եւ անտառազուրկ տարածքներում եւ ձգտում աջակցութիւն բերել իր անտառների վերականգնման առաքելութեամբ:

1994 թուականից ի վեր Հայաստանի Ծառատունկի ծրագիրը մեծաքայլ յաջողութիւնների է հասել մեղմացնելու անտառապատումը, կենսաբանօրէն բազմազան եւ վտանգուած Կովկասի շրջանում: Աւելի քան 5,700,000 ծառ է տնկուել եւ վերականգնուել ու հարիւրաւոր նոր աշխատատեղեր են ստեղծուել հայերի համար: Ծրագիրը աշխատում է Հայաստանի տնտեսական եւ ընկերային զարգացման ուղղութեամբ՝ հաւաքելով միջոցներ անտառապատման աշխատանքների համար: Այս նոր ծառերը տրամադրում են կենսաբանօրէն անհրաժեշտ սնունդը, փայտը, բնապահպանական օգուտները եւ հնարաւորութիւնները տնտեսական աճի համար։

Կազմակերպութեան նպատակն է աջակցել հայ ժողովրդին օգտագործելու ծառերը, որոնց միջոցով կը բարելաւուեն ժողովրդի կենսամակարդակը եւ միեւնոյն ժամանակ պաշտպանելով համաշխարհային շրջակայ միջավայրը:

0000Anahit

Անահիտ Ղարիբեան

Անահիտ Ղարիբեանը եղել է Հայաստանի Ծառատունկի ծրագրի հետ այդ կազմակերպութեան հիմնադրման թուականից ի վեր: 16 տարիներ շարունակ նա եղել է այս հաստատութեան համայնքային ծառատունկ ծրագրի տնօրէնը: Իր ջանքերի շնորհիւ էր, որ ծրագիրը տնկել եւ վերակենդանացրել է 1,026,857 ծառ Հայաստանի եւ Արցախի 842 համայնքներում: 2007 թուականին Անահիտ Ղարիբեանը այցելել է Լիբանան եւ Պէյրութի Ամերիկեան համալսարանում օժանդակել հաստատելու այնտեղի Ծառատունկ ծրագրի աշխատանքները:

2010 թուականին Անահիտը տեղափոխուել է Միացեալ Նահանգներ շարունակելու համար իր աշխատանքը՝ որպէս Հայաստանի Ծառատունկ ծրագրի ա-րեւմտեան շրջանի համայնքային հասանելի տնօրէն (Community Outreach Manager): Նա նոյնպէս նպաստում է կամուրջներ ստեղծել իր պատկանած կազմակերպութեան եւ Քալիֆորնիոյ աւելի քան 70 դպրոցներ յաճախող հայ աշակերտութեան հետ, իրենց բնապահպանական սպասարկութիւնը հայրենիքին մատուցելու համար:

0000Sarah

Սառա Հէյզ

Սառա Հէյզը ստեղծել է իր կապը Հայաստանի հետ երբ 2005-2007 թուականների ընթացքում իբրեւ կամաւոր ծառայել է բնապահպանման կրթութեան «Խաղաղութեան ջոկատներ» ամերիկեան ծրագրին, Սիսիանում: Իր ծառայութեան տարիների ընթացքին նա ապահոված է դրամաշնորհ Միացեալ Նահանգների միջազգային զարգացման գործակալութեան (USAID) կողմից եւ աշակերտութեան օժանդակութեամբ տնկել ծառեր Հայաստանում: Ապա, իր երկու տարուայ ծառայութիւնը աւարտելով, Սառան տեղափոխուել է Բոստոն, որտեղ սկսել է  աշխատել Հայաստանի Ծառատունկ ծրագրի հետ եւ այժմ նա կազմակերպութեան արեւմտեան շրջանի գործողութիւնների տնօրէնն է՝ Լոս Անջելըսում: 2007 թուականից սկսեալ Սառան տնօրինել է ծրագրին համայնքային աշխատանքները եւ համոզուած է, որ շատ կարեւոր է սփիւռքահայութեան մօտ բնապահպանման կրթութիւնը զարգացնել եւ ամրապնդել մշակութային ինքնութիւնը, միաժամանակ ջատագովելով երկրագնդի բնապահպանման խնդիրները:

Հրաւիրուած են բոլորը ներկայ գտնուելու եկեղեցւոյ Ս. պատարագին եւ ապա ունկնդրելու Հայկական ծառատունկի ծրագրի 25ամեակին տօնակատարութեան նուիրուած դասախօսութիւնը:  Մուտքը ազատ է:

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top