«Ստեղծարար Հայաստան»ի Եւ ՀԲԸՄի Նորարար Արուեստագէտներու Յատուկ Դրամաշնորհներ

0000CA AGBU Fellowships

0000CA AGBU Fellowships

«Ստեղծարար Հայաստան»ը («Creative Armenia») եւ Հայ Բարեգործական Ընդհանուր Միութիւնը (ՀԲԸՄ) սիրով յայտարարում են 2020ի «Creative Armenia-AGBU Fellowship»երի մեկնարկը՝ մէկամեայ ծրագիր, որը ստեղծուած է նպաստելու աշխարհի նորարար հայ արուեստագէտներին: Նիւթական եւ խորհրդատուական ամբողջական փաթեթ տրամադրող այս ծրագիրը նորարար արուեստագէտներին ստեղծագործական վերելքի հասնելու հնարաւորութիւն կ՛ընձեռի: Յայտերն ընդունւում են մինչեւ 2019ի Սեպտեմբերի 30ը:

«Սա եզակի հնարաւորութիւն է արուեստի տարբեր ոլորտներում գործող առաջադէմ արուեստագէտների համար, որոնք պատրաստ են իրենց ստեղծարար վերելքին», նշեց «Ստեղծարար Հայաստան»ի փոխտնօրէն Ալեք Մուհիբեանը:

«Ստեղծարար Հայաստան»ը մշակութային հիմնադրամ է հայ ժողովրդի համար, որը նպատակ ունի յայտնաբերելու, զարգացնելու ու խթանելու ստեղծարար արուեստագէտներին:  Սփիւռքահայութեան վստահութիւնը վայելող ՀԲԸՄն տասնամեակներ շարունակ հնարաւորութիւններ է ստեղծում հայ արուեստագէտների համար՝ առաջարկելով կատարողական արուեստների համալսարանական կրթաթոշակներ, ամառնային աշխատափորձեր եւ մասնագիտական ծրագրեր, ինչպիսիք են՝ «Երաժշտական Հայաստան»ը եւ «Սայաթ -Նովա» միջազգային ստեղծագործական մրցոյթը, որոնք գտնւում են Ամերիկայում (2012ին) եւ Եւրոպայում (2016ին) հաստատագրուած ՀԲԸՄի Կատարողական արուեստների բաժնի հովանու ներքոյ:

«Մշակոյթը ՀԲԸՄի առաքելութեան հիմնարար սիւներից մէկն է», ասաց ՀԲԸՄի  Կենտրոնական խորհրդի անդամ Անի Մանուկեանը: «Ծրագիրը մասնագիտական զարգացման նոր, նշանակալի հարթակներ է տրամադրում՝ հնարաւորութիւն տալով արուեստագէտներին իրենց աշխատանքները ներկայացնելու յայտնի խորհրդատուներու դատին, որոնք իրենց հերթին հաստատուած տաղանդաւոր արուեստագէտներ են»։

2019ին նպաստներ ստացել են արուեստի տարբեր ոլորտներից հինգ արուեստագէտներ. թատրոնի եւ օփերայի բեմադրիչ Արթուր Մակարեանը, գրող եւ կատակերգութեանց հեղինակ Նարեկ Մարգարեանը, գեղանկարիչ Բուրչին Բաշարը, երաժիշտ Արիկ Գրիգորեանը եւ շարժապատկերի բեմադրիչ Վիկտորեա Ալեքսանեանը: Նրանցից իւրաքանչիւրն այժմ օգտւում է իր աջակցութեան ամբողջական փաթեթից:

2020ի ծրագրի կը ներառի վեց բացառիկ արուեստագէտների, որոնց մէկ տարուայ ընթացքում կը տրամադրուեն զարգացման մշակուած ռազմավարութիւններ, ոլորտի առաջատար մասնագէտների հետ կապեր հաստատելու հնարաւորութիւններ, խորհրդատուների հետ անհատական հանդիպումներ, ինչպէս նաեւ 5000 ամերիկեան դոլար դրամաշնորհ:

Դրամաշնորհներին կարող են դիմել ազգութեամբ հայ արուեստագէտները, ինչպէս նաեւ նրանք, ովքեր մեծ հետաքրքրութիւն են ցուցաբերել հայկական մշակոյթի նկատմամբ եւ ունեն արուեստի ոլորտում նկատելի ձեռքբերում: Այլ պահանջներ չկան: Արուեստի ցանկացած ոլորտից եւ աշխարհի ցանկացած տարածաշրջանից արուեստագէտներ կարող են դիմել: Մասնակիցների ներկայութիւնը Հայաստանում պարտադիր չէ:

Յայտերն ընդունւում են մինչեւ 2019ի Սեպտեմբերի 30ը՝

creativearmenia.org/fellowships եւ agbu.org/creativearmenia կայքէջերում:

Հարցումների համար գրէք Ալեք Մուհիբեանին՝

alec@creativearmenia.org հասցէով եւ Հայկ Արսէնեանին՝

harsenyan@agbu.org հասցէով:

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top