Իրանը Հայաստանի Տարածքում ԱՄՆի Դէմ Հետախուզութիւն Է Վարում

0723iranintel1

 

0723iranintel1

ԵՐԵՒԱՆ, «Ռազմինֆօ».- Յուլիսի 22ին Իրանի հետախուզութեան նախարարութիւնը հրապարակել է վաւերագրական ֆիլմ, որտեղ ներկայացւում է իրենց աշխատանքը, պատմում են, թէ ինչպէս են արտասահմանում հետեւում ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչութեան (ԿՀՎ) լրտեսներին: Դրան զուգահեռ ֆիլմում ցուցադրւում են նաեւ կադրեր, որոնք արուել են Հայաստանում:

Ֆիլմում ինֆորմացիոն (տեղեկատուական-Խմբ.) առիթը այն էր, որ ըստ իրանական կողմի՝ վերջին տարուայ ընթացքում իրենք բացայայտել են ԿՀՎի 17 գործակալի, որոնցից մի քանիսին ձերբակալել են ու մահուան դատապարտել: Ֆիլմում զուգահեռ ուղեկցւում են կադրեր, որտեղ, ըստ իրանական կողմի, արտասահմանից գործող ԿՀՎի գործակալներ են, իսկ իրանական հետախուզութիւնը հետեւում է նրանց:

0723iranintel

Կադրերում երեւում է, որ այդ անձանցից մէկի գրեթէ բոլոր լուսանկարները արուած են Հայաստանում: Օրինակ՝ ստորեւ ներկայացուած լուսանկարում երեւում է, որ իրանական հետախուզութեան կողմից հսկուող անձը կանգնած է Կասկադում: Ուշագրաւ է, որ հէնց այս՝ Կասկադում արուած լուսանկարի վրայ ֆիլմում գրւում է, թէ նկարահանումը Ադրբեջանում է:

Հէնց այս կադրի ցուցադրման ժամանակ ֆիլմում հաղորդավարը ասում է, որ «Իրանի հետախուզութեան նախարարութեան հակահետախուզութեան բաժնի աշխատակիցները սկսեցին վերահսկել երկրի սահմաններից դուրս գործող ԿՀՎի լրտեսներին»: Հողորդավարի խօսքից յետոյ միանում է հետախուզութեան նախարարի խօսքը, ով ասում է՝ «չսպասելով, որ նրանք մեր երկիր լրտեսներ ուղարկեն՝ մենք ինքներս գնացինք նրանց գտանք»:

Նոյն անձից ֆիլմում ցուցադրւում են նաեւ այլ կադրեր, որոնք եւս արուած են Հայաստանում՝ տարբեր ռեստորաններում: Օրինակ՝ հէնց այս կադրերից մէկում նկատւում է «Կիլիկիա» գարեջրագործական ընկերութեան սառնարանը:

Նշենք նաեւ, որ նոյն ֆիլմում ներկայացւում են նաեւ այլ անձինք, որոնք արդէն ուրիշ երկրներում են:

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top