100 Փաստեր՝ Նոր Հայաստանի Մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեան 16 Սեպտեմբերին Վանաձորի մէջ տուաւ մամլոյ ասուլիս մը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեան 16 Սեպտեմբերին Վանաձորի մէջ տուաւ մամլոյ ասուլիս մը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեան 16 Սեպտեմբերին Վանաձորի մէջ տուաւ մամլոյ ասուլիս մը

ԵՐԵՒԱՆ, «Փանորամա».- Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեան 16 Սեպտեմբերին Վանաձորի մէջ տուաւ մամլոյ ասուլիս մը, որուն ընթացքին ներկայացուց նախորդ մէկ տարուան ընթացքին կառավարութեան գործունէութեան եւ իրագործումներուն վերաբերող 100 փաստեր:

Ասուլիսին ընթացքին, խօսելով Ղարաբաղեան տագնապին մասին՝ Փաշինեան յայտնեց. »Եթէ Ադրբեջանն ասում է, որ Ղարաբաղը պէտք է լինի Ադրբեջանի կազմում եւ ադրբեջանական կողմի այս սկզբունքը կատեգորիկ (բացարձակ-Խմբ.) է ու կոմպրոմիս (զիջում-Խմբ.) չճանաչող, ուստի Հայաստանն էլ պէտք է ասի՝ Արցախը Հայաստանն է եւ վերջ: Խնդիրն այն է, որ Ադրբեջանն անընդհատ յայտարարում է, թէ ղարաբաղեան հարցը մէկ սկզբունքով կը լուծուի՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան շրջանակներում: Սակայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ աշխատանքային քննարկումների ընթացքում ասուել է, որ Ղարաբաղի կարգավիճակը կարող է լինել տարբեր, ընդհուպ՝ Ադրբեջանի կազմից դուրս«:

Ան անգամ մը եւս հաստատեց, որ Ղարաբաղի հարցի որեւէ լուծում պէտք է ընդունելի ըլլայ Հայաստանի, Արցախի ու Ատրպէյճանի ժողովուրդներուն համար՝ յիշեցնելով նաեւ, որ ինք եղած է Հայաստանի առաջին ղեկավարը, որ խօսած է Ատրպէյճանի ժողովուրդին կողմէ ընդունելի լուծման մասին եւ քննադատուած ատոր համար:

Անդրադառնալով Ամուլսարի հանքի հարցին, ան շեշտեց, որ չշահագործուելու պարագային խնդիրներ պիտի յառաջանան Հայաստանի վարկանիշին առնչուող: «Հայաստան ռեպուտացիոն (համբաւ-Խմբ.) ռիսկերի (վտանգներու-Խմբ.) խնդրի առաջ կը կանգնի, որ շղթայական խնդիրներ կարող են առաջացնել: Բայց միւս կողմից, եթէ Հայաստան գնայ ճշմարտութեան հետեւից մինչեւ վերջ, որը կը պարզի, որ այդ հանքը չի կարող շահագործուել մեր օրէնքների, բնապահպանական նորմերի տեսանկիւնից, այդ դէպքում Հայաստան ոչ մի ռեպուտացիոն ռիսկ չի կրի, որովհետեւ Հայաստան բոլոր առումներով կ՛ապացուցի, որ մինչեւ վերջ բոլոր նրբութիւններով եղել է ճիշդ՝ ՀՀ եւ միջազգային օրէնքներին համապատասխան», նշեց ան՝ աւելցնելով, որ շահագործման պարագային կարելի է տնտեսական օգուտներ քաղել:

Բայց եւ այնպէս վարչապետը նշեց, որ, անկախ անկէ՝ Ամուլսարը կը շահագործուի, թէ՝ ոչ, Հայաստանի տնտեսական կանխատեսումները բաւական լաւ են: «Մենք խնդիր ենք դրել եւ 8-9 տոկոս տնտեսական աճ ապահովել: 18-19ին անցումային էր, թէպէտ այսօրուայ տնտեսութեան վիճակը անցումային փուլի մասին խօսելու հիմք չի տալիս: Յստակ արձանագրել եմ, որ տնտեսութիւնը մեր ուղերձներն ընկալել է, եւ դրա շրջանակում տեղի են ունենում զարգացումներ», շեշտեց Նիկոլ Փաշինեան:

Փաշինեան նաեւ լուսարձակի տակ առաւ »Բանկային գաղտնիքի մասին« օրէնքին մէջ փոփոխութիւններ կատարելու նախագիծը՝ նշելով, որ անկէ ետդարձ չկայ։ «Բոլոր նրանք, որոնք այս որոշման հետ կապուած ուղղակի աղմուկ են բարձրացնում, այդ աղմուկը բարձրացնելու հիմքեր չունեն: Ես մի առիթով ասել եմ, որ կոռուպցիայի դէմ պայքարի ինստիտուցիոնալ (օրինական-Խմբ.) մակարդակով մենք պէտք է սկանդինաւեան երկրների մակարդակ ունենանք: Որեւէ մէկը կարո՞ղ է բացատրել՝ երբ այդ համակարգը գործում է սկանդինաւեան երկրներում, եւրոպական երկրներում, ապա տնտեսութիւնն ինչի՞ չի փլուզւում», ըսաւ վարչապետը:

Անոր համաձայն՝ կառավարութեան նիստին ինք եւս շեշտած է, որ փտածութեան դէմ կարելի չէ կիսապայքար տանիլ, այլ՝ լիարժէք պայքար: «Միւս կողմից էլ հանրութիւնն ասում է՝ թալանածը ինչի յետ չէք բերում: Ճիշդ են ասում, յետ բերում ենք, բայց բաւարար տեմպերով յետ չենք բերում, քանի որ այդ կոռուպցիոն (կաշառակեր-Խմբ.) համակարգը, որ ստեղծուել է, ինքը իր համար օրէնքներ ու սահմանափակումներ է ընդունել, որ դուք՝ որպէս լրագրող, մենք բոլորս չկարողանանք հասանելիութիւն ունենանք եւ ամբողջական պատկերը տեսնենք», դիտել տուաւ ան՝ աւելցնելով, որ օրէնքին գծով պէտք չէ աղմուկ բարձրացնել, այդ օրէնքը պիտի ընդունուի եւ փտածութեամբ ձեռք բերուած փողերը մինչեւ վերջին կոպեկ պիտի վերադարձուի պետական պիւտճէին, պիտի ծառայեն բանակին եւ Հայաստանի անվտանգութեան։

Վարչապետը նշեց, որ խոստացած են Արցախի մէջ մինչեւ 2020 պաշտպանութեան բանակի բոլոր զինուորներուն բնակարանային խնդիրները լուծել, այսինքն՝ տասնեակ տարիներով բնակարանի համար հերթագրուած զինուորները բնակարան պիտի ունենան: «Ու դա մեծ խնդիր չէ, մեր հաշուարկներով մօտաւորապէս 25 միլիարդ դրամի պատմութիւն է», ընդգծեց ան։

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top