Ինչպէ՞ս Սնուել Արեան մէջ Հեմոգլոբինի Ցածր Մակարդակի Դէպքում

0000TATEVOSIAN

0000TATEVOSIAN

Նախորդ շաբաթ մեր ակնարկը հեմոգլոբինի ցածր մակարդակի պատճառով առաջացած խնդիրների մասին էր: Այս անգամ՝ շարունակելով թեման, նշենք թէ ինչպէս բարձրացնել հեմոգլոբինի մակարդակն արեան մէջ ժողովրդական միջոցներով:

Շաբաթական 3-4 անգամ խմել 1 բաժակ գազարի հիւթ: Ի դէպ, 1 բաժակ գազարի հիւթի համար անհրաժեշտ է 500 գրամ գազար:

Խորհուրդ է տրւում օգտագործել թարմ հատապտուղներ, քանի որ թարմ վիճակում նրանք աւելի օգտակար են:

Կարող էք բազուկը քերել քերիչով ու օգտագործել կամ պատրաստել հիւթ:

Մեղրով, յունական ընկոյզով ու լոռամրգով (Cranberries) բաղադրատոմսը հիանալի միջոց է արեան մէջ արժէքաւոր սպիտակուցի քանակութեան բարձրացման համար: Կարող էք այդ բաղադրիչները իրար խառնել հաւասար չափաքանակներով եւ օգտագործէք պատրաստելուց անմիջապէս յետոյ՝ փոքր չափաքանակներով:

Մասուրի հիւթը մեղրի հետ խառնած խմելը օգտակար է ոչ միայն դիմադրողականութեան ու կենսական ուժի համար, այլ նաեւ հեմոգլոբինի բարձրացման համար:

Հեմոգլոբին մակարդակի բարձրացման համար մարդու սննդակարգում պէտք է լինեն հետեւեալ մթերքները՝ տաւարի լեարդ, տաւարի շոգեխաշած միս, հորթի միս, հնդկաձաւար, խնձոր, ազնուամորի, նուռ:

Եւս մէկ բաղադրատոմս, որը լայնօրէն օգտագործւում է ինչպէս մեծահասակների, այնպէս էլ երեխաների համար. առաւօտեան քաղցած ժամանակ խմէք 1 բաժակ մասուրի հիւթ, որի մէջ աւելացրէք կիտրոնի հիւթ ու 1 թ. գ մեղր: Մեծահասակները կարող են խմել 1 բաժակ, իսկ երեխաները՝ կէս:

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top