Փանոսեանների Հովանաւորութեամբ Կ՛արդիականացուի Բերձորի Գրադարանի Եւ Քաշաթաղի Թանգարանի Շէնքը  

000Panosian3

 

000Panosian3

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ.- Արցախի Հանրապետութեան Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսեանը 7 Հոկտեմբերին ընդունել է ֆրեզնոյաբնակ Փանոսեանների գերդաստանի անդամներին՝ գլխաւորութեամբ Գաբրիէլ Փանոսեանի: Հիւրերին ուղեկցել եւ հանդիպմանը մասնակցել է նաեւ Ֆրեզնոյում Հայաստանի պատուաւոր հիւպատոսի գլխաւոր խորհրդական, Փանոսեանների ընտանիքի բարեկամ Կարօ Խաչիկեանը:

Քաշաթաղի ղեկավար Ս. Սարգսեանն աւանդոյթի համաձայն ողջունել է հիւրերին Քաշաթաղում եւ համառօտ ներկայացրել շրջանի պատմութիւնն ու ռազմավարական նշանակութիւնը: Հիւրերի խնդրանքով շրջվարչակազմի ղեկավարը պատմել է նաեւ Միացեալ Նահանգներում բնակուելու տարիներին իր կողմից համահիմնադրուած «Հայրենասէր» հասարակական կազմակերպութեան եւ Քաշաթաղում վերջինիս գործունէութեան մասին:

Փանոսեանների անունից խօսելով՝ Գ. Փանոսեանը ներկայացրել է, որ իրենց այցի նպատակը գերդաստանի հանգուցեալ անդամ՝ հայագէտ եւ մանկավարժ Սարգիս Փանոսեանի կտակը կատարելն է, որ ներառում է նրա գրքերի նուիրաբերումը Բերձորի քաղաքային գրադարանին, ինչպէս նաեւ վերջինիս շէնքի պայմանների բարելաւումը: Ս. Սարգսեանը շնորհակալութիւն է յայտնել Փանոսեանների ընտանիքին՝ իրենց եղբօր վերջին կամքն ըստ պատշաճի կատարելու համար՝ վստահութիւն յայտնելով, որ ամբողջ կեանքն ազգային դպրութեան գործին նուիրած մարդու կտակի ընծայաբերումը վերահայացած Քաշաթաղի շրջանին խիստ ազդեցիկ խորհուրդ ունի:

Ներկաներն այնուհետ այցելել են Բերձորի քաղաքային գրադարան, շնորհաւորել աշխատակիցներին գրադարանավարի օրուայ կապակցութեամբ եւ գրադարանավար Վանուշ Եսայեանի ուղեկցութեամբ ծանօթացել գրադարանային ֆոնդի մի մասին: Շէնքում շրջայց կատարելով՝ հիւրերը ծանօթացել են նաեւ այն սենեակներին, որ ապագայում վերանորոգուելու են եւ յատկացուելու գրադարանին ու թանգարանին: Օգտուելով առիթից՝ Քաշաթաղի ամերիկահայ բարեկամները թանգարանի աշխատակից Զարուհի Յակոբեանի ուղեկցութեամբ ծանօթացել են ցուցադրուած նմուշներին:

Հրաժեշտի զրոյցի ընթացքում Ս. Սարգսեանը եւ Գ. Փանոսեանը մտքեր են փոխանակել արեւմտահայ գրականութեան զգալի միաւորների՝ դէպի Բերձորի քաղաքային գրադարան տեղափոխման եւ ըստ այդմ՝ գրադարանը համահայաստանեան մասշտաբով արեւմտահայոց գրի հաւաքագրման եւ ուսումնասիրութեան իւրատեսակ կենտրոն դարձնելու ուղղութեամբ:

 

(Թղթակցութիւնը՝ Ստեփան Սարգսեանի գրասենեակէն)

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top