Գրեգ Աստորեանը Առաջադրուած է Գլենդելի 2020ի Քաղաքային Ընտրութիւններում

1024Greg-Astorian-and-family

1024Greg-Astorian-and-family

Գլենդելի բնակիչ եւ համայնքային ղեկավար Գրեգ Աստորեանը առաջադրուած է Գլենդելի քաղաքային ընտրութիւններում: Գրեգն ամուսնացած է Մոնա Աստորեանի հետ. ունեն 2 զաւակ՝ Մայքլը (28 տարեկան) եւ Նիկոլը (27 տարեկան): Աստորեանների ընտանիքում կրթութիւնը եղել է առաջնային. Գրեգի զաւակները երկուսն էլ ունեն բարձրագոյն կրթութիւն:

Լինելով RE/MAX ընկերութեան աւագ փոխնախագահ եւ առաջատար առք եւ վաճառքի գործակալ, Գրեգին յայտնի են համայնքային բոլոր խնդիրները: Լինելով համայնքային ղեկավար՝ «Salvation Army», «Kiwanis», Glendale Chamber of Commerce, Glendale Fire Fighters Foundation եւ City Planning Commission կազմակերպութիւններում, Գրեգը մտածում է մատչելի տների եւ հանրային անվտանգութեան մասին:

Գրեգը ուշադրութեան կենտրոնում կը պահի հետեւեալները.

– Մատչելի բնակարանների բացակայութիւնը. մեզ անհրաժեշտ է բազմակողմանի մօտեցում մեղմացնելու համար բնակարանների վարձավճարները, յատկապէս երբ հիմնական բնակիչները վարձակալներ են:

– Անվտանգութիւնը. կարծում է հրշէջ ծառայութեանը եւ ոստիկանութեանը պէտք է համարել ապահով կեանքի գրաւական եւ աջակցութիւն յայտնել նրանց։

Հոկտեմբերի 3ին տեղի ունեցաւ Գրեգ Աստորեանի նախընտրական արշաւի բացումը «Գլեն Արդեն»ում, որին ներկայ էին աւելի քան 100 հիւրեր եւ 60ից աւելի պաշտօնական աջակիցներ:

Աւելին իմանալու համար՝ կարող եք մուտք գործել մեր պաշտօնական կայք՝ www.gregastorian.com կամ կապուել մեզ հետ՝ info@gregastorian.com հասցէով։

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top