Փաշինեան 2020ի Պետական Պիւտճէի Նախագիծը Յեղափոխական Կը Նկատէ

1116Pashinian

1116Pashinian ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեան յեղափոխական նկատեց 2020ի պետական պիւտճէի նախագիծը: 15 Նոյեմբերի Հայաստանի Ազգային ժողովի նիստին այս մասին յայտնեց ինք՝ Հայաստանի Հանրապետութեան 2020ի նախագիծի քննարկման ընթացքին:

«Առաջին՝ արդեօք 2020թ. բիւջէի նախագիծը յեղափոխական է: 2018թ. յեղափոխութեան շրջանում, երբ ես դեռ Հայաստանի վարչապետ չէի, յայտարարել եմ հրապարակային, որ մէկ-երկու տարուայ ընթացքում ՀՀ բիւջէն պէտք է աւելանայ 30-35 տոկոսով, սա եղել է յեղափոխութեան խոստումներից մէկը: Հիմա, 2020թ. պետական բիւջէի նախագծում եկամտային մասը 2018թ. եկամտային մասը գերազանցում է 27.4 տոկոսով, եթէ սրան գումարում ենք նաեւ 2018թ. ընթացքում բիւջէի գերակատարման ցուցանիշները, որոնք արդէն 62 միլիարդով գերակատարուած են, ուրեմն բիւջէի աճը կազմում է 33 տոկոս, իսկ, եթէ սրան աւելացնում ենք այն բիւջետային կորուստները, որ մենք մեր որոշումների արդիւնքում ունեցել ենք, մեր աճն արդէն իսկ կազմում է 35 տոկոս։ Սա ուղիղ պատասխան է այն հարցին, թէ արդեօք այս բիւջէն յեղափոխակա՞ն է: Այո՛, այս բիւջէն յեղափոխական է, որովհետեւ ճշգրիտ իրագործումն է այն խոստման, որը ես անձամբ հնչեցրել եմ: 2020թ. նախատեսուած կապիտալ ծախսերը 2018թ. փաստացի ցուցանիշի նկատմամբ աւել են ուղիղ 135.1 տոկոսով: Այլ կերպ, քան յեղափոխական, սա չի կարելի անուանել», դիտել տուաւ Փաշինեան:

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top