Creative Armenia-ն Եւ ՀԲԸՄն Ներկայացնում Են 2020ի Արուեստի Դրամաշնորհ Ստացողներին

0000Creative Armenia and AGBU announce 2020 Fellows

0000Creative Armenia and AGBU announce 2020 Fellows

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ.- Creative Armenia-ն եւ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութիւնը (ՀԲԸՄ) ուրախ են ներկայացնելու 2020ի Creative Armenia-AGBU Fellowship-ով աջակցութիւն ստացող վեց արուեստագէտներին։ Եզակի նախագիծը տրամադրում է նիւթական աջակցութիւն, ինչպէս նաեւ խորհրդատուական եւ առաջխաղացման ռազմավարութիւնների փաթեթ՝ արուեստագէտների ասպարէզների զարգացման համար:

2020թ.ի ընտրեալներն են՝ յօրինող Ալեքսանդր Իրադեանը (Գերմանիա), նկարիչ եւ համադրող Նուարդ Երկանեանը (Իտալիա), թատրոնի բեմադրիչ, պարուսոյց Ցոլակ Մլքէ Գալստեանը (Հայաստան), յօրինող եւ դաշնակահար Զելա Մարկոսեանը (Աւստրալիա), շարժապատկերի բեմադրիչ Վահագն Խաչատրեանը (Հայաստան) եւ յօրինող, երգահան Արմէն Բազարեանը (Կանադա):

«Դիմորդների որակական եւ բազմազանութեան աստիճանն այս տարի կտրուկ բարձրացել է։ Այս նորարար արուեստագէտները ցուցանիշն են նրա, որ հայերը ունեն հզօր մշակութային ապագայ», ասաց ՀԲԸՄի Կատարողական արուեստների բաժնի տնօրէն Հայկ Արսէնեանը:

Fellowship նախագիծում նշեալ կազմակերպութիւնների ռազմավարական գործընկերութեան մեկնարկը տրուել է 2018ի Մայիսին: Creative Armenia-ն մշակութային հիմնադրամ է հայ ժողովրդի համար, որը յայտնաբերում, զարգացնում ու խթանում է նորարար արուեստագէտների արուեստի տարբեր ճիւղերում:

Սփիւռքահայութեան վստահութիւնը վայելող ՀԲԸՄն տասնամեակներ շարունակ հնարաւորութիւններ է ստեղծում հայ արուեստագէտների համար՝ տրամադրելով կատարողական արուեստի համալսարանական կրթաթոշակներ, ամառային աշխատափորձեր եւ մասնագիտական նախագծեր, ինչպիսիք են՝ «Երաժշտական Հայաստան»ը եւ «Սայաթ Նովա» յօրինողների միջազգային մրցոյթը, որոնք գտնւում են Միացեալ Նահանգներում՝ 2012ին, իսկ Եւրոպայում՝ 2016ին հիմնադրուած ՀԲԸՄի Կատարողական արուեստի բաժնի հովանու ներքոյ:

Ինչ վերաբերում է 2019ի Fellow-ներին, ապա նրանք այսուհետ դառնում են Creative Armenia-ի եւ ՀԲԸՄի շրջանաւարտները եւ մշակութային դեսպանները: Նրանք են՝ թատրոնի եւ օփերայի բեմադրիչ Արթուր Մակարեանը, հեղինակ Նարեկ Մարգարեանը, նկարիչ Բուրչին Բաշարը, երաժիշտ Արիկ Գրիգորեանը եւ շարժապատկերի բեմադրիչ Վիկտորեա Ալեքսանեանը:

«Մենք հպարտ ենք մշակութային առաջնորդների այս նոր սերնդով», ասաց Creative Armenia-ի հիմնադիր փոխտնօրէն Ալեք Մուհիբեանը: «Նրանցից մեծ սպասումներ ունենք»:

2017ին հիմնադրուած Creative Armenia նորարար արուեստների հիմնադրամը զարգացնում եւ իրականացնում է մշակութային զարթօնքին ուղղուած ռազմավարութիւններ: Հիմնադիր խորհրդի կազմում են Սերժ Թանգեանը, Էրիկ Իսրայէլեանը, Արսինէ Խանջեանը, Էրիկ Պօղոսեանը, Կառլա Կարապետեանը, Սիմոն Աբգարեանը եւ Մայքըլ Արամը: Իմացէք աւելին՝ այցելելով www.creativearmenia.org կայքը:

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top