«Մեր Բոլոր Յաղթանակների Խորհուրդը Մէկն Է՝ Լինել Միասնական Ու Միակամ»․ Արայիկ Յարութիւնեան

0530Arayig

0530Arayig

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, «Արմէնփրէս».- Արցախի Հանրապետութեան նախագահ Արայիկ Յարութիւնեան 28 Մայիսի առիթով յղեց շնորհաւորական հետեւեալ ուղերձը.

«1918 թուականին Հայաստանի առաջին Հանրապետութեան ստեղծումը շրջադարձային նշանակութիւն ունեցաւ հայ ժողովրդի կեանքում՝ զբաղեցնելով իր առանձնայատուկ տեղը մեր բազմադարեայ պատմութեան մէջ: Հարիւրամեակներ շարունակ զրկուած լինելով պետականութիւնից, ենթարկուելով Ցեղասպանութեան ու հայրենազրկման՝ հայը կարողացաւ կրկին ոտքի կանգնել ու պաշտպանել իր հողը, սեփական հողի վրայ ազատ ու անկախ ապրելու իր իրաւունքը, վերակերտել պետականութիւնն ու ամուր հիմք ստեղծել յուսալի ապագայի համար: Կարճ ժամանակահատուածում կայացան պետական ինստիտուտները (կառոյցները-Խմբ.), ընդունուեցին պետական խորհրդանիշները, կազմաւորուեց հայոց բանակը: Այդ ամէնը հնարաւոր դարձաւ մեր պետական այրերի անխոնջ ջանքերի, քաջ զինուորների ու հրամանատարների հերոսութեան ու սխրանքի, հայրենիքի հանդէպ ունեցած նրանց նուիրեալ սիրոյ շնորհիւ:

«Թանկագի՛ն հայրենակիցներ,

«Մենք հպարտ ենք, որ Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի պանծալի յաղթանակները կերտած մեր հերոս նախնիների հետնորդներն ենք, որ մեր երակներում հոսում է նրանց արիւնը, եւ որ նրանց արիութեամբ ոգեշնչուած կերտեցինք մեր նորօրեայ յաղթանակները:

«Աւարայրից մինչեւ Սարդարապատ եւ Շուշի մեր բոլոր յաղթանակների խորհուրդը մէկն է՝ լինել միասնական ու միակամ, կուռ ու անսասան, անել մեզնից կախուած ամէն ինչ՝ յանուն հայրենիքի ազատութեան ու անկախութեան, յանուն մեր սերունդների բարեկեցիկ ու երջանիկ ապագայի:

«Մէկ անգամ եւս շնորհաւորում եմ մեր բոլոր քոյրերին ու եղբայրներին՝ Հայաստանում, Արցախում եւ Սփիւռքում: Թող հայ  ժողովրդի յաղթանակները լինեն ամուր ու մշտական»:

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top