Հայ Կրթական Հիմնարկութիւնը Մեկնարկում Է Նոր Կրթաթոշակային Ծրագիր ՀԱՀ Մագիստրատուրա Ընդունուել Պատրաստուող ՈւսանողներիՀամար

AEF (1)

AEFՀայ կրթական հիմնարկութիւնը (ՀԿՀ) սիրով տեղեկացնում է, որ մեկնարկում է նոր կրթաթոշակային ծրագիր․ նախատեսւում է առաջիկայ երկու տարիների ընթացքում հովանաւորել 20 ուսանողի, ովքեր պատրաստւում են սովորել Հայաստանում Ամերիկեան համալսարանում (ՀԱՀ)։

ՀԱՀ մագիտրոսական կրթական ծրագրի բոլոր 9 մասնագիտութիւնները ընդգրկուած են ՀԿՀ կողմից հովանաւորուող մասնագիտութիւնների ցանկում։ Մրցոյթը յաղթած ուսանողները կը ստանան ամբողջական կրթաթոշակ՝ ուսման վճարի տեսքով։

Ուսանողը, ստանալով կրթաթոշակ, պարտաւորւում է ունենալ առնուազն 3,0 միջին որակական գնահատական (ՄՈԳ), եւ կատարել կամաւորական աշխատանք` տարեկան 120 ժամ ։

«Այս նոր կրթաթոշակային ծրագիրը փաստում է Հայ կրթական հիմրակութեան եօթանասունամեայ անկոտրում նուիրումը Հայաստանին եւ հայ ուսանողին՝ եւս մէկ անգամ նոր հնարաւորութիւն ընձեռելով նոր ուսանողների` ստանալ բարձրորակ կրթութիւն։ Այս նոր ծրագրով մենք ընդեալնում ենք մեր համագործակցութիւնը եւս մէկ համալսարանի՝ ՀԱՀի հետ։ Նոր ընտրուած ուսանողները շուտով կը համալրեն մեր աւելի քան 550 կրթաթոշակառուների շարքերը Հայստանից, Արցախից եւ Ջաւախքից, ովքեր ներկայումս ստանում են ՀԿՀ կրթաթոշակներ», նշեց ՀԿՀ տնօրէն Փիթըր Պաղդասարեանը՝ յաւելելով . «ՀԿՀ տնօրէնների խորհրդի անունից շնորհակալութիւն եմ յայտնում բոլոր բարերարներին, իրենց անգնահատելի օժանդակութեան եւ ուսանողներին ֆինանսական մեծ օժանդակութիւն տրամադրելու համար»։

2007թ․ից ի վեր, ՀԿՀ Հայստանեան պորհուրդը անվերապահօրէն ու անաչառ կերպով իրականացրել է կրթաթոշակառուների ընտրութիւնը։ Ընտրուել են բարձր առաջադիմութիւն ցուցաբերած եւ ֆինանսական օգնութեան կարիք ունեցող ուսանողները, յատուկ ուշադրութիւն է դարձուել ծնողազուրկ, բազմազաւակ ընտանիքների, գիւղանբակ եւ պատերազմի մասնակցութիւն ցուցաբերած ծնողների երեխաներին։ Աբողջական եւ թափանցիկ ընտրութեան արդիւնքում ընտրւում եւ առաջնահերթութիւն են ստանում մարտական հերթապահութիւն իրականացրած, հասարակական ակտիւութիւն ցուցաբերած, միեւնոյն ժամանակ բարձր ակադեմիական առաջընթաց ունեցող ուսանողները։

«Հայ կրթական հիմնարկութիւնը փորձում է բոլորին կրթական հաւասար հնարաւորութիւններ ապահովել։ Ճիշդ է՝ համալսարանը բացառիկ հնարաւորութիւն է տալիս՝ ստանալու ֆինանսական օժանդակութիւն, սակայն իրականացուող ծրագիրը անգնահատելի է, եւ մենք ուրախ ենք սկսել մեր համատեղ աշխատանքը։ ՀԿՀն առաջատարն է իր կրթաթոշակային ծրագրերով։ Մենք չափազանց ուրախ ենք, ու ՀԱՀ մագիստրոսական ծրագրերը եւս այսուհետ կը հովանաւորուեն ՀԿՀ կողմից։ Ես համոզուած եմ, որ սա մեր յաջողուած համագործակցութեան սկիզբն է միայն», իր խօսքոմ նշել է ՀԱՀ նախագահ պրոֆեսոր Կարին Մարկիդեսը։

 

ՀԿՀ բարերար դառնալու ցանկութեան դէպքում խնդրում ենք կապ հաստատել ՀԿՀ գրասենեակ նշուած հեռախօսահամարով՝ 818-242-4154 կամ գրէք նշուած էլ․ հասցէին՝ aef@aefweb.org

ՀԱՀ ծրագրերի վերաբերեալ յաւելեալ տեղեկատուութիւն ստանալու համար կարող էք անցնել նշուած յղումով՝ admissions.aua.am.

 

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top