COVID-19-ը Մատնանշում Է Մարդահամարին Մասնացելու Կարիքը

0731COVID Arm

0731COVID Arm

ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ․- Լոս Անճելըս գաւառի առողջապահութեան բաժանմունքէն ստացանք հետեւեալ հաղորդագրութիւնը, զոր կու տանք որոշ յապաւումներով․

«Առողջապահական ոլորտի պաշտօնեաներն ահազանգում են, որ 2020ի մարդահամարի արձագանգման ներկայիս ցածր ցուցանիշը վտանգի տակ է դնում Լոս Անճելըսի վարչաշրջանին, որն առաջիկայ տասը տարիներին կարող է կորցնել արտակարգ իրավիճակների (ինչպէս COVID-19ի) արձագանգման համար տրամադրուող դաշնային միլիարդաւոր դոլարները:

«Վարչաշրջանի առողջապահական ոլորտի ղեկավարները պնդեցին, որ բնակիչները մասնակցեն մարդահամարին` ճշգրիտ հաշուարկը էական համարելով:

««COVID-19ի համավարակը յաղթահարելու համար մեզ ոչ միայն անհրաժեշտ է, որ մարդիկ կրեն դիմակներ եւ պահպանեն ֆիզիկական հեռաւորութիւն, այլ նաեւ պէտք է անպայման ներառուեն մարդահամարում: Մարդահամարը լրացնելը տեւում է ընդամէնը տասը րոպէ, եւ այն կարող էք լրացնել տանից ձեր համակարգչով կամ հեռախօսով», ասաց վարչաշրջանի հանրային առողջապահական բաժնի տնօրէն դոկտ․ Պարպրա Ֆերերը՝ աւելացնելով․ «Մարդահամարին չմասնակցելով՝ մենք մերժում ենք այն գումարները, որոնք մեզ անչափ հարկաւոր են` պաշտպանելու մեր համայնքների եւ ընտանիքների առողջութիւնն ու բարօրութիւնը»:

«Մարդահամարի թղթերը կարելի է լրացնել առցանց՝ https://my2020census.gov/, հեռախօսահամարով` (844) 330-2020 կամ փոստով, եթէ դուք ստացել էք թղթային ձեւաթուղթը: L.A. վարչաշրջանի 2020 թուականի մարդահամարի համար նախատեսուած https://census.lacounty.gov/  կայքէջն առաջարկում է վարչաշրջանի մասին տեղեկութիւններ 16 լեզուներով:

«Վարչաշրջանի մարդահամարի արձագանգման ցուցանիշը Յուլիսի 23ի դրութեամբ 58.6 տոկոս է: Սա էականօրէն ցածր է ընդհանուր նահանգին 63.6 տոկոս արձագանգման ցուցանիշից: Ի պատասխան COVID-19ի շուրջ ծաւալուող իրավիճակի՝ Միացեալ Նահանգների Մարդահամարի բիւրօն երկարաձգել է մարդահամարին մասնակցելու պաշտօնական վերջնաժամկէտը, որ այժմ Հոկտեմբերի 31ն է:

Մարդահամարին մասնակցութիւնը գաղտնի է: Պատասխանները պաշտպանուած են դաշնային օրէնքով: Սահմանադրութիւնը երկրի բնակչութեան մարդահամար է նախատեսում ամէն 10 տարին մէկ: Մարդահամարի վիճակագրութիւնն օգտագործւում է` որոշելու, թէ Ներկայացուցիչներու տան մէջ քանի աթոռ է զբաղեցնելու իւրաքանչիւր նահանգ, եւ թէ որքան դաշնային ֆինանսաւորում է յատկացուելու նահանգային եւ տեղական համայնքներին յաջորդ 10 տարուայ համար: Տեղական ինքնակառավարման մարմինների պաշտօնեաներն օգտագործում են մարդահամարը` նոր դպրոցների եւ հիւանդանոցների ստեղծումը ծրագրելու նպատակով»:

Լոս Անճելըս գաւառի առողջապահութեան բաժանմունքը համաճարակին տարածումը զսպելու իր արշաւին հայերէն տարբերակը պատրաստած է եւ զայն տեղադրած՝ https://docs.google.com/document/d/1Buo2Ya96fIaG95ERTQcZpUpt-okz7JF9aqBzo1Z1SHI/preview?utm_name&pru=AAABc8YLKPo*-TB-ogtO02fAu6AGXvYPDA  կայքէջին վրայ։

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top