Հարիւրապետ Ռուբէն Սանամեանին Պիտի Շնորհուի Հայաստանի Ազգային Հերոսի Կոչում

0804pashinian

0804pashinian

ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեան ստորագրեց հանրապետութեան նախագահին ուղղուած միջնորդութիւն մը` տաւուշեան յաղթական մարտերու աշխոյժ դերակատարները «Մարտական խաչ» առաջին եւ երկրորդ աստիճանի շքանշանով պարգեւատրելու, ինչպէս նաեւ հարիւրապետ Ռուբէն Սանամեանին ազգային հերոսի կոչում շնորհելու մասին:

Այս մասին «Ֆէյսպուք»ի իր էջին մէջ գրած է վարչապետ Նիկոլ Փաշինեան։

«Այսօր Հանրապետութեան Նախագահին ուղղուած չափազանց կարեւոր միջնորդութիւն եմ ստորագրել եւ այդ առիթով հեռախօսազրոյց եմ ունեցել Նախագահի հետ: Տաւուշեան յաղթական մարտերի ակտիւ դերակատարներից 16 զինծառայողների ներկայացրել եմ «Մարտական խաչ» առաջին աստիճանի, 55 զինծառայողների` «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով պարգեւատրման, իսկ կապիտան Ռուբէն Սանամեանին` Ազգային հերոսի կոչման` Հայրենիքի շքանշանով պարգեւատրման: Քիչ առաջ նաեւ Սանամեանի հետ հանդիպելու պատիւ ունեցայ: Սա գնահատանքի իրապէս արժանի տուրք է Տաւուշեան յաղթական մարտերի բոլոր մասնակիցներին, հայոց բանակի բոլոր զինուորներին, սպաներին, գեներալներին:

«Հին եւ նոր ժամանակների մեր բոլոր հերոսներին, մեր բոլոր նահատակներին, ովքեր իրենց օրինակով ոգեշնչեցին մեր նորօրեայ հերոսներին, ում կողքին ապրելու պատիւն ենք վայելում այսօր:

«Փա՜ռք հայոց բանակին»:

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top