«Իլհամ Ալիեւի Իշխանութիւնը Մշտապէս Հիմնուած Է Եղել ԼՂ Հակամարտութեան Շահարկման Վրայ». Ա. Նաղտալեան

0926Anna

0926Anna

ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Հայաստանի արտաքին գործոց նախարարութեան մամլոյ խօսնակ Աննա Նաղտալեան Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւին՝ ՄԱԿի Ընդհանուր ժողովի նստաշրջանին ունեցած ելոյթին վերաբերեալ հանդէս եկաւ հետեւեալ մեկնաբանութեամբ.

«Տարածաշրջանի ժողովուրդները ժառանգել են բարդ հակամարտութիւն, որի վերջնական հանգուցալուծումը ենթադրում է այնպիսի տարբերակի համաձայնեցում, որն ընդունելի կը լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի եւ Ադրբեջանի ժողովրդի համար: Միայն այդ ժողովուրդների մանդատը վայելող իշխանութիւններն են ունակ արտայայտելու փոխզիջման հասնելու եւ խաղաղութիւն հաստատելու քաղաքական կամքը: Հայաստանում եւ Արցախում ձեւաւորուել են իշխանութիւններ, որոնք ստացել են ժողովրդական քուէ եւ պատրաստ են երկխօսութեան մէջ մտնել Ադրբեջանի ժողովրդի մանդատը վայելող իշխանութիւնների հետ:

«Իշխանութիւնը հօրից ժառանգած եւ մէկ ընտանիքի շրջանակներում այն կիսող Իլհամ Ալիեւն այդպիսի առաջնորդ չէ: Նրա իշխանութիւնը մշտապէս հիմնուած է եղել հակամարտութեան շահարկման, սեփական հասարակութիւնում Հայաստանի եւ հայ ժողովրդի՝ որպէս «յարմար թշնամի» կերպարի արմատաւորման, այլ ոչ թէ սեփական հասարակութեան կարիքների լուծման վրայ:

«Իլհամ Ալիեւի օրօք է Ադրբեջանը բաց թողել «նաւթային բում»ի միջոցով ժամանակակից երկիր եւ հասարակութիւն կառուցելու պատմական շանսը: Այսօր Ադրբեջանի իշխանութիւնն աշխարհում հանդէս է գալիս որպես աւտորիտար (մենատիրական-Խմբ.) եւ ռեպրեսիւ (ճնշող-Խմբ.) ռեժիմ (վարչակարգ-Խմբ.), որն օգտագործում է բոլոր հնարաւորութիւնները, այդ թւում՝ կորոնավիրուսային համավարակը, սեփական ժողովրդին հարստահարելու եւ լռեցնելու համար:

«Տարածաշրջանում գործ ունենք իշխանական մի համակարգի հետ, որտեղ արժէքները փոխարինուած են անձի, դինաստիայի (արքաական ցեղի-Խմբ.) եւ սեփական հարստութեան պաշտամունքով, իսկ շահերը ենթադրում են ժառանգականութեան վրայ հիմնուած իշխանութեան պահպանումն ամէն գնով: Ցաւալի է, որ այդ «ամէն գինը» վճարել եւ վճարում է ձայնից զրկուած Ադրբեջանի ժողովուրդը»:

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top