Հայ Զինուորների Ազատ Արձակումը Ապահովելու Համար՝ Արդարութեան Եւ Մարդու Իրաւունքների Հայկական Կենտրոնը Համագործակցում Է Միջազգային Եւ Համեմատական Իրաւունքի Կենտրոնի Հետ

0305ALC-CICL

0305ALC-CICL

Ի հակազդումն Ադրբեջանի կառավարութեան կողմից հայ ռազմագերիների ու հայ քաղաքացիական անձանց անօրինական ձերբակալման, Արդարութեան եւ մարդու իրաւունքների հայկական իրաւական կենտրոնը (ALC) եւ Երեւանում գործող Միջազգային եւ համեմատական իրաւունքի կենտրոնը (CICL) միաւորում են իրենց ուժերը` Ադրբեջանի կառավարութեան կողմից գերութեան մէջ պահուող ռազմագերիների ազատումն ապահովելու համար:

Երկու կազմակերպութիւնների համատեղ ջանքերը, որ մեկնարկեցին 2021ի Յունուարին, նպատակ են հետապնդում պահանջներ ներկայացնել քաղաքացիական եւ զինուորական անձնակազմին պատճառուած վնասների համար, որոնք իրականացուել են Ադրբեջանի զինուած ուժերի եւ միջազգային ահաբեկիչների կողմից, որոնց ադրբեջանական զինուած ուժերը վարձել էին Հայաստանի ու Արցախի նկատմամբ իրենց վերջին բացայայտ բռնարարքների ժամանակ: ALC-ն եւ CICL-ը նաեւ հետապնդում են 2020ի Նոյեմբերի 9ից` ռազմական դիմակայութեան աւարտից յետոյ անհետ կորած հայ զինուորների եւ քաղաքացիական անձանց վերադարձի խնդիրը:

Ի կատարումն Ադրբեջանի կողմից մարդու իրաւունքների խախտումներին զոհ դարձածների համար արդարութիւն ապահովելու յանձնառութեան` CICL-ը նաեւ իրականացնում է փաստահաւաք-հետաքննութիւն` Ադրբեջանի զինուած ուժերի կողմից բանտարկութեան ընթացքում հայ զինուորների եւ քաղաքացիական անձանց խոշտանգումների եւ սպանութիւնների վերաբերեալ հրապարակուած բազմաթիւ միջադէպերի միջոցով: ALC- ի աջակցութեամբ, CICL-ը, Մարդու իրաւունքների եւրոպական դատարանում (ՄԻԵԴ) արդէն նախաձեռնել է տասնեակ դատական գործընթացներ` ադրբեջանական կալանքի տակ յայտնցուած հայ գերիների անունից:

Մարդու իրաւունքների յայտնի պաշտպան եւ CICL-ի գործադիր տնօրէն Սիրանուշ Սահակեանը, ով նաեւ ղեկավարում է ՄԻԵԴում յիշեալ գործընթացները, նկատում է․ «Ադրբեջանի կառավարութիւնը շարունակում է ներգրաւուել մարդու իրաւունքների կոպիտ եւ բացայայտ յանցագործութիւնների օրինակներում, որոնց համար նրանք պէտք է պատասխան տան: ALC-ի հետ սերտ համագործակցութեամբ` մենք յանձնառու ենք ադրբեջանական բռնարարքների զոհերի համար ապահովել արդարութիւն եւ ի վերջոյ հասնել հայ գերիների վաղաժամկէտ ազատ արձակմանը»:

ALC-ի նախագահ Քեն Խաչիկեանն իր հերթին նկատում է․ «Ադրբեջանի կողմից հայ զինուորների եւ քաղաքացիական անձանց շարունակական ձերբակալումները, չարաշահումները եւ խոշտանգումները մարդու իրաւունքների կոպիտ խախտումներ են, որոնք այլեւս չեն կարող հանդուրժուել եւ պէտք է լուծուեն առանց յետագայ յապաղումների: Մենք ուրախ ենք, որ համագործակցում ենք CICL-ի տաղանդաւոր, փորձառու եւ նուիրուած գործընկերների հետ եւ կը շարունակենք այս կենսական ջանքերը, մինչ արդարութեան հաստատումը եւ բոլոր գերիների վերադարձը տուն, իրենց ընտանիքներ: Այդ նպատակի համար մենք բոլոր հայերին կոչ ենք անում առատօրէն ներդնել իրենց ջանքերն ու կարելիութիւնները այս կարեւոր նախաձեռնութեան մէջ»:

Ադրբեջանի կառավարութեան կողմից կալանքի տակ պահուող հայ գերիների ազատ արձակման համար ALC-ին օգնելու նպատակով կարող էք հարկերից հանուող նուիրատուութիւններ կատարել հետեւեալ յղումով՝ https://givebutter.com/ALC_Pows .

 

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ

 

2021 Մարտի 5

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top