ՄԵՆՔ articles

«Դեռ Հեռու Ենք Իրաւագիտակից, Պահանջատէր, Կազմակերպուած Հասարակութիւն Ունենալուց»

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ ԱԺ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն խմբակցութեան նախկին պատգամաւոր, հասարակական-քաղաքական գործիչ, Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան ղեկավար Լիլիթ Գալստեանը Tert.am-ի հետ զրոյցում անդրադառնում է եւրաինտեգրման գործընթացը կասեցնելու Ուկրաինայի որոշմանը, զուգահեռներ անցկացնում նոյն հարցում Հայաստանի կողմից տարուող քաղաքականութեան միջեւ եւ ափսոսանք յայտնում, որ Հայաստանը դեռ հեռու է իրաւագիտակից, պահանջատէր, կազմակերպուած հասարակութիւն ունենալուց: ՀԱՐՑ.– Ուկրաինայում ընդդիմութիւնը

ՄԵՆՔ- Ազգային Մտորումներ. «Հայութիւն, Հայերէն՝ Եթէ Քեզ Սիրելը Սխալ Է, Ճիշդ Ըլլալ Չեմ Ուզեր»

ՎԱԶԳԷՆ ԱՐԶՈՒՄԱՆԵԱՆ Վերջերս կը նկատեմ, որ տարիքի բերումով զգացումներս, համոզումներս եւ հաւատքս հետզհետէ աւելի կը ձեւաւորուին, աւելի կը բիւրեղանան եւ աւելի կ՛ամրանան: Կ՛ըսեն, որ մարդ արարածը տարիքի հետ կը կարծրանայ, աւելի անհանդուրժող կը դառնայ եւ ընդհանուր առմամբ կ՛ամփոփուի իրեն աւելի հաճելի եւ ապահով հոգեկան եւ ընկերային շրջանակի մը մէջ: Կ՛ըսեն նաեւ, որ միջավայրդ, այսինքն՝ երկիրը,

Դարձ Դէպի Հայրենիք

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ Մէկ-երկու օրից՝ Ամերիկայի Միացեալ Նահանգների, նաեւ աշխարհի համար խորհրդանշական Սեպտեմբերի տասնմէկին, կը յստականայ Սիրիայում ռազմական գործողութիւններ ծաւալելու ԱՄՆի ծրագիրը: Ըստ էութեան, Օբաման առանց Կոնգրեսի հաւանութեան էլ ռազմական միջամտութեան իրաւասութիւններ ունի, իսկ Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի ձայների եօթ՝ կողմ, երեք՝ դէմ յարաբերակցութեան պայմաններում գրեթէ անհաւանական է, որ Ներկայացուցիչների պալատում բանաձեւը լուրջ խոչընդոտների կը հանդիպի: Ամերիկեան

ՄԵՆՔ- Ամառ

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ Կորցրած  ծովերի անանց կարօտս զսպում եմ ու որոշում ամառային արձակուրդս Հայաստանում անցկացնել: Ծերացող ծնողներիս (ինչ ծանր է բարձրաձայնելը) հետ կը լինեմ՝ ամառանոցում ու քաղաքական աշուն-ձմեռ-գարուն անվերջ անհամ ու անհեռանկար ինքնապտոյտից յոգնած հայեացքս ու միտքս մի քիչ կը խաղաղուի Ծաղկաձոր-Հանքաւան ոլորաններին: Արձակուրդիս առաջին մասը յաջողուած է ու աւելի քան արդարացուած՝ ծնողներս անսպասելի որոշումիցս անասելի

ՄԵՆՔ- Ինչի՞ Համար…

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ Ինչի՞ համար, անկեղծ ցասումով բղաւում էր Ապրիլի 9ին Բաղրամեան պողոտայի ուղղութեամբ շարժուող խաղաղ երթի մասնակիցն ու փորձում դուրս պրծնել ռետինէ մահակներով զինուած ու դիմակներով պաշտպանուած, հաստատ իրեն տարեկից ոստիկանների շուրջկալ-հետապնդումից: Ինչի՞ համար… մի քանի վայրկեանից մարում է երիտասարդի ձայնն ու վանդակում յայտնուած անօգնական, տապալուած կենդանու պէս նրան քարշ են տաիս դէպի ոստիկանական մեքենան:

ՄԵՆՔ-Սովորական, Մարդու Պէս

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ Ազատութեան հրապարակն անհանգիստ է, լարուած. շուտով կը լրանայ Րաֆֆի Յովհաննիսեանի հացադուլի երկրորդ շաբաթը: «Ինչ է լինելու» հարցը շարունակում է ծանր տապարի պէս կախուած մնալ մեր մտքերում ու Ազատութեան հրապարակի վրայ: Հրապարակը երիզող բողբոջած ու հատուկենտ ծաղկած ծառերը սրում են անհամբեր սպասումի զգացողութիւնը, շեշտում գեղեցիկ, արդար ու արժանապատիւ ապրելու անքննելիութիւնը եւ ցաւեցնում դրա արդէն

ՄԵՆՔ- Երբ Հայրենիքը Սոսկ Աշխարհագրութիւն Չի

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ Երբեմն մտածում եմ, թէ Հայաստանի հասարակական-քաղաքական կեանքում էլ ի՞նչ պիտի կատարուի, որ անկանխատեսելի ու անբացատրելի լինի կամ կարողանայ զարմացնել: (Չկարծէք, թէ չեմ գիտակցում, թէ անհատի ու յատկապէս հասարակութեան համար որքան ամայացնող է զարմանալու յատկութիւնը կորցնելը): Նոյնքան էլ չենք զարմանում կամ անակնկալի գալիս նաեւ, երբ հայաստանեան իրողութիւններին քաղաքական, սոցիալական, մշակութաբանական կամ բարոյական գնահատականներ են

ՄԵՆՔ. ԵՐԲ ԼՌՈՒԹԻՒՆՆ ԱՆԿԵՂԾ ՉԻ

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ «Երբեք այսքան մեծ չի եղել անկեղծութեան կարիքն ու կարօտը, ինչպէս այսօր, եւ երբեք այսքան ահռելի չափերով չի յայտնուել կեղծիքը, ինչպէս այսօր», գրում է Յովհաննէս Թումանեանը 1907 թուականին «անկեղծ չենք» յօդուածում: «Ամեն մարդ շարժւում է, ամէն մարդ խօսում է… Այսպէս պիտի լինէր մարդը առաւել եւս այս տեսակ մի ժամանակի առաջ, երբ շարժումը կամ խօսքը

ՄԵՆՔ. Տխրութեան Եւ Ոչ Մի Ակնարկ

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ Աշունն այս տարի բացառիկ է` լուսաւոր ու հեզ, ինքնամատոյց լինելու չափ անկեղծ: Պատշգամբից գրեթէ տուն մտած թխկին ամէն օր այդ մասին է յիշեցնում ինձ: Նա այդտեղ է տարուայ բոլոր եղանակներին, բայց հիմա` աշնան արեւի մէջ շիկնող ու աննահանջ մերկացող նրա ներկայութիւնը պարտադրող է, յարգարժան: Լուսամուտիս տակ դեղին-կարմիր տերեւների գորգ է` մթնող քաղաքի երեկոյեան

Մենք. Ինչ Անելու Որոնումներում

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ Ի՛նչ անել, ո՛վ ենք մենք, ո՛ւր ենք գնում. այս հարցերը շարունակ հետապնդում են ինձ, վստահ եմ նաեւ շատերին: Մեր խիտ ու անհանգիստ ժամանակներում գրեթէ անհնար է ապրել առանց տագնապների, մանաւանդ, եթէ ապրելու կերպդ ու մտածումդ սոսկ սեփական կեղեւի մէջ չի տեղաւորւում: Ամենավախեցնողը թերեւս այն զգացումս է եղել, թէ ինչու հայ մարդն օտարուեց ազգային

Top